Ամերիկյան ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան ֆուտբոլ
NSU Football.jpg
Մարմին
Այլ անուններ Գրիդրոն
Առաջին Նոյեմբերի 6, 1869թ.` Ռադջերսի և Փրինսթոնի համալսարանների միջև
Թիմ Այո, յուրաքանչյուրում` 11 հոգի
Սեռ Արական, իգական
Կարգավիճակ Թիմային, գնդակով խաղ
Հարմարանք Ձվաձև գնդակ
NFLgameball.jpg
Վայր Ամերիկյան ֆուտբոլի դաշտ
AmFBfield.png
Օլիմպիական խաղեր Ոչ,
ցուցադրվել է 1932թ.-ի ամառային օլիմպիական խաղերում
Չի ճանաչվել որպես օլիմպիական սպորտաձև
Ֆուտբոլիստ Դեն Մարինոն որպես Պիցբուրգի համալսարանի նորեկ (1979թ.)

Ամերիկյան ֆուտբոլ (անգլ` American football), թիմային, ոչ օլիմպիական սպորտաձև: Խաղի համար օգտագործվում է ձվաձև գնդակ: Խաղի նպատակն է նշված ձվաձև գնդակը հասցնել հակառակորդ թիմի վերջնագոտի (անգլ.` end zone) և այդ կերպ միավորներ վաստակել: Գնդակը վերջնագոտի հասցնելու համար ֆուտբոլիստը կարող է ընտրություն կատարել հետևյալ տարբերակների միջև`

  • Գնդակը հասցնելով հակառակորդի գոլային գծից ներս (թաչդաուն) (6 միավոր)
  • Գոլային գծից ներս ստանալով փոխանցում ()
  • Գնդակը ոտքով հարվածելով հակառակորդի գոլային սյուների միջև ()
  • Հակառակորդ թիմի գնդակակիրին (ball carrier) հրելով և քաշելով իր իսկ վերջնագոտուց ներս (2 միավոր)

Խաղն անցկացվում է 120 յարդ (110 մետր) երկարությամբ և 53 1/3 յարդ (49 մետր) լայնությամբ ուղղանկյուն կանաչապատ դաշտում: Թիմերի այսպես կոչված «դարպասները» իրենցից ներկայացնում են 10 ֆուտ (3 մետր) բարձրությամբ երկու զուգահեռ հենասյուններ, որոնց միջև ընկած հեռավորությունը կազմում է 18,6 ֆուտ (5,7 մետր):

Խաղի ժամանակը բաղկացած է 4 հատ 15 րոպեանոց քառորդներից: Հավասար հաշվի դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ` օվերթայմ, որի տևողությունը նույնպես 15 րոպե է:

Սպորտաձևը հատկապես տարածված է Միացյալ Նահանգներում: Կանադայում գործում է կանադական ֆուտբոլը, որի կանոնները մի փոքր տարբերբերվում է ամերիկյանից: ԱՄՆ-ում կան ամերիկյան ֆուտբոլի ավագ դպրոցի, համալսարանային և պրոֆեսիոնալ մակարդակներ, որոնց կանոնները շատ աննշան են միմյանցից տարբերվում:[1] Ամենաառաջնակարգ լիգան այս սպորտաձևում համարվում է ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, կրճատ` NFL):

Ամերիկյան և կանադական ֆուտբոլների տարբերությունները կանոնների և մարզադաշտի չափերի միջև են:[2] Երկու սպորտաձևերն էլ համարվում են ռեգբիի և սովորական ֆուտբոլի սկզբնական տարբերակները:


Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. See 2006թ.-ի NCAA Ֆուտբոլային օրենքները(չաշխատող հղում)
  2. Միացյալ Նահանգներում և Կանադյում «ֆուտբոլ» տերմինը նշանակում է կամ «ամերիկյան» կամ «կանադական ֆուտբոլ»: Հիմնականում տեսակը հասկացվում է կոնտեքստից: