Դեն Մարինո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Կոնստանտին Մարինո կրտսերը (անգլ.` Daniel Constantine "Dan" Marino, Jr., ծնվ.` սեպտեմբերի 15, 1961թ.` Փիցբուրգ, Փենսիլվանիա) թոշակի անցած ամերիկացի ամերիկյան ֆուտբոլիստ է, ով ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել NFL-ի (National Football League) Մայամի Դոլֆինս ակումբում` որպես քվորտերբեք: Մարինոն իր հաշվին գրանցած ունի գրեթե բոլոր հնարավոր ռեկորդները` փոխանցումներ կատարելու ասպարեզում: Մարինոն Դոլֆինսին 10 անգամ առաջնորդել է դեպի փլեյոֆֆ: 2005թ.-ին Մարինոն դարձել է Փառքի Սրահի անդամ:
Խաղացել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել Էյս Վենտուրան և Վատ տղաները: