Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկետբոլի ազգային ասոցիացիա
National Basketball Association
Հապավում NBA
Կարգախոս Where Amazing Happens
(որտեղ պատահում է զարմանալին)
Տիպ Սպորտային լիգա
Իրավ. կարգավիճակ Գործող
Ղեկավար Դեյվիդ Ստեռն
Կայք nba.com

Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association, կրճատված՝ NBA), սովորաբար կրճատված ԲԱԱ-ի, աշխարհի տղամարդկանց բասկետբոլի լավագույն առաջնությունն է և Հյուսիսային Ամերիկայի գլխավոր կազմակերպություններից մեկը։ ԲԱԱ-ում կան 30 բասկետբոլային ակումբներ, ընդ որում՝ 29-ը ԱՄՆ-ից,1-ը՝Կանադայից։ Թիմերը բաժանված են Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։ ԲԱԱ-ի կոմիսիոներն է Դեվիդ Ստեռնը (մականունը՝«ԲԱԱ-ի ցար(անգլ.`Tsar)»[փա՞ստ]

Դենիս Ռոդմանը՝ NBA-ի պատմության ամենաբռնկուն բասկետբոլիստներից մեկը

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

Ամերիկայի բասկետբոլի ասոցացիան ստեղծվել է 1946 թվականի հունիսի 6-ին՝ Նյու Յորքում։ Այն ժամանակ գոյություն ունեին ընդամենը 2 դիվիզիոններ (այժմ՝ 6 դիվիզիոն), որոնց մեջ մտնում էին 11 թիմեր՝ Բոստոն Սելտիքս, Չիկագո Ստագս, Կլիվլենդ Ռեբելս, Դետրոյթ Ֆալկոնս, Նյու Յորք Նիքերբոկերս, Ֆիլադելֆիա Վարիորս, Պիցբուրգ Այրոնմեն, Պրովիդենս Ստիմրոլերս, Սենտ Լուիս Բոմբերս, Տորոնտո Ռեպտորս և Վաշինգտոն Կապիտոլս։ 1949 թվականին Ամերիկյան Բասկետբոլի լիգայի հետ միանալով՝ նա ընդունեց Բասկետբոլի Ազգային Ասոցիացիա անվանումը։

[խմբագրել] NBA-ի դրաֆթ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ NBA դրաֆթները:

Ամեն տարվա հունիս ամսին լիգան կազմակերպում է դրաֆթ, որի էությունը կայանում է նրանում, որ թիմերը հերթականությամբ ընտրում են նորեկների՝ ԱՄՆ մյուս մանր լիգաներից և ամբողջ աշխարհից։ Մինչ դրաֆթի օրը տեղի է ունենում վիճակահանություն և որոշվում է, թե որ թիմը որերորդն է ընտրելու։ Դա էլ իր հերթին կախված է խաղասեզոնի ընթացքում թիմերի ունեցած ցուցանիշներից։ Այլ կերպ ասած՝ որքան թիմը թույլ է խաղացել սեզոնի ընթացքում, այնքան մեծ է հավանականությունը ավելի որակյալ խաղացողի ընտրելու։

[խմբագրել] Պաշտոնական գնդակը

ԲԱԱ-ին իր գնդակներով է ապահովում Spalding ընկերությունը։

[խմբագրել] Թիմերը

[խմբագրել] Հեռարձակումը

ԱՄՆ-ում NBA-ի խաղերը հեռարձակվում են ABC,ESPN,TNT և NBA TV հեռուստաալիքներով։ Հայաստանի հանրապետությունում NBA-ն սկսեց իր հեռուստատեսային դեբյուտը 2004-05 խաղաշրջանում: Այն հեռարձակվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ մինչև 2006-07 խաղաշրջանը, իսկ այնուհետև՝ 2007-08-ից մինչև 2008-09 խաղաշրջանը՝ «Ար» հեռուստաընկերությամբ: Հայաստանում լավագույն բասկետբոլի և հատկապես՝ NBA-ի մեկնաբան է հանդիսանում Կարեն Մովսիսյանը:

[խմբագրել] Սեզոնի կառուցվածքը

NBA-ի գավաթը

Խաղային սեզոնը NBA-ում բաղկացած է Կանոնավոր առաջնությունից (Regular Season) և Փլեյոֆից (Playoffs): Կանոնավորի Ժամանակ բոլոր 30 թիմերն անցկացնում են 82 խաղ: Յուրաքանչյուր կոնֆերենցիաներից 8 լավագույն թիմերը անցնում են եզրափակիչ՝ փլեյոֆ, որտեղ և հաղթում է միայն մեկ թիմ` դառնալոբ NBA չեմպիոն։

[խմբագրել] Բոլոր աստղերի Խաղը

Ամեն տարի փետրվարի կեսերին հայտարարվում է «բոլոր աստղերի վիքենդ», որի շրջանակներում անցկացվում են այնպիսի մրցություններ, ինչպիսիք են՝ Սլեմ դանկի մրցույթը, Playstation -ի կատարաելագործվածների խաղը, 3 միավորանոց նետումների խաղը և այլն։ Իսկ վիքենդի վերջում տեղի է ունենում բոլոր աստղերի խաղը, որի ժամանակ իրար հետ են մրցում Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների լավագույն բասկետբոլիստները։ Վերջիններիս ընտրելիս մեծ ուշադրություն է դարձվում հեռուստադիտողների կամ երկրպագուների կարծիքին։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով