Փելաս օֆ Օբուրն Հիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

42°41′49″ հս. լ. 83°14′44″ ամ. ե. / 42.696944° հս. լ. 83.245556° ամ. ե.

Դը փելաս օֆ Օբուրն Հիլս
Jazz Pistons standing for anthem.jpg
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեմպիոնշիպ մայրուղի 6, Օբուրն Հիլս, Միչիգան 48326
Հիմնադրված Հունիսի 7, 1986
Բացված Օգոստոսի 13, 1988
Կառուցման գին $ 70 000 000
($ 136 մլն 2013-ի դոլարով)
Ճարտարապետ Rossetti Architects
Սեփականատեր Թոմ Գորս
Տարողություն
Տնային թիմ Դետրոյթ Փիստոնս (NBA) (1988-այժմ)

Դետրոյթ Շոկ (WNBA) (1988-2009)
Դետրոյթ Վայպերս (IHL) (1994-2001)
Դետրոյթ Սաֆարի (CISL) (1994-1997)
Դետրոյթ Ռոքերս (NPSL) (1997–2000)
Դետրոյթ Ֆյուրի (AFL)
(2001–2004)

Դը փելաս օֆ Օբուրն Հիլս ստադիոնը Վիքիպահեստում
Բրիթնի Սփիրսի համերգը Փելասում

Փելաս օֆ Օբուրն Հիլս (անգլThe Palace of Auburn Hills, երբեմն հանդիպում է՝ The Palace), մարզահամերգային համալիր՝ տեղակայված ԱՄՆ Միչիգան նահանգի Օբուրն Հիլս բնակավայրում, որն հանդիսանում է Դետրոյթի արվարձաններից մեկը: Մարզապալտի բացումը կատարվել է 1988 թվականի Օգոստոսի 13-ին: Ներկա պահին հանդիսանում է ընդամենը մեկ սպորտային ակումբի՝ «Դետրոյթ Փիստոնսի» (NBA) տնային դաշտ, սակայն նախկինում եղել է «Դետրոյթ Շոկ» կանանց բասկետբոլի, «Դետրոյթ Վայպերս» հոկեյի, «Դետրոյթ Սաֆարի» շոուբոլի և «Դետրոյթ Ֆյուրի» ամերիկյան ֆուտբոլի ակումբների տնային դաշտերը:

Մարզապալատում համերգներ են ունեցել այնպիսի երաժշտական գործիչներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Ջեքսոնը, Օզզի Օզբորնը և այլք:

Բաններներ[խմբագրել]

Մարզապալատի ներսում առկա են բազմապիսի բաններներ, որոնք ցույց են տալիս տղամարդկանց և կանանց բասկետբոլային թիմերի տարբեր տարիների ձեռքբերումները և հավերժացված համարները:

Հավերժացված մարզաշապիկներ

Թիմային տիտղոսներ
Դետրոյթ Փիստոնս.

  • 1988–89 Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն
  • 1988–89 NBA չեմպիոն
  • 1989–90 Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն
  • 1989–90 NBA չեմպիոն
  • 2001–02 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն
  • 2002–03 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն
  • 2003–04 Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն
  • 2003–04 NBA չեմպիոն
  • 2004–05 Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն
  • 2004–05 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն
  • 2005–06 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն
  • 2006–07 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն
  • 2007–08 Կենտրոնական դիվիզիայի չեմպիոն

Դետրոյթ Շոկ.

  • 2003 WNBA չեմպիոն
  • 2006 WNBA չեմպիոն
  • 2008 WNBA չեմպիոն

Արտաքին հղումներ[խմբագրել]