Սթինգ (երաժիշտ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդված ը երգիչ-երաժիշտի մասին է; պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի համար տես՝ Սթինգ (ըմբշամարտիկ).
| Սթինգ (երաժիշտ) | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Գորդոն Մեթյու Թոմաս Սամներ |
| Նա. հայտնի է որպես | Sting |
| Ծնված | 2 հոկտեմբերի 1951 |
| Ժանրեր | Ռոք, փոփ, նյու վեյվ, ջազ, նյու էյջ, բլյու այդ սոուլ |
| Մասնագիտություն | Երաժիշը, երգիչ-երգահան, պրոդյուսեր |
| Գործունեություն | 1971–այժմ |
| Լեյբլ | A&M, Deutsche Grammophon, Universal Music Group |
| Կապված | The Police |
| Կայք | sting.com Ստորագրությունը |
Գորդոն Մեթյու Թոմաս Սամներ (անգլ.` Gordon Matthew Thomas Sumner, ծնվ.` հոկտեմբերի 2, 1951թ.), առավել հայտնի որպես Սթինգ (անգլ.` sting - մեղվի խայթոց), անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ և ֆիլանտրոպիստ, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police կոչվող նյու վեյվ խմբի երգերի մեծ մասի հեղինակը և բաս-կիթառիստը:
Սթինգն իր երաժշտական կարիերայի ընթացքում իր կատարումներում համադրել է երաժշտական տարբեր ոճեր: Որպես վերոնշյալ խմբի երաժիշտ և որպես մենակատար ստացել է 16 Գրեմմի մրցանակ, 3 Բրիտ մրցանակ, 1 Ոսկե Գլոբուս, 1 Էմմի մրցանակ, ինչպես նաև բազմաթիվ անգամներ ներկայացվել է Օսկարի` լավագույն սաունդթրեքային կատարումների անվանակարգում:
Սթինգը հանդիսանում է և՛ Ռոք'ն'ռոլի, և՛ երգահանների փառքի սրահների անդամ:
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
- 1985 - The Dream of the Blue Turtles, վաճառքը` 3,000,000
- 1986 - Bring On the Night
- 1987 - Nothing Like the Sun, վաճառքը` 2,000,000
- 1988 - Nada Como el Sol
- 1991 - The Soul Cages, վաճառքը` 1,000,000
- 1991 - Acoustic Live in Newcastle (թողարկված միայն Մեծ Բրիտանիայում)
- 1993 - Ten Summoner's Tales, վաճառքը` 3,000,000
- 1993 - Demolition Man
- 1994 - Fields of Gold: The Best of Sting 1984-1994, վաճառքը` 2,000,000
- 1995 - The Living Sea: Soundtrack from the IMAX Film
- 1996 - Mercury Falling, վաճառքը` 1,000,000
- 1997 - The Very Best of Sting & The Police, վաճառքը` 500,000
- 1999 - Brand New Day #5 UK, վաճառքը` 3,000,000
- 1999 - At the Movies (ճապոնական թողարկում)
- 2001 - All This Time (live), վաճառքը` 500,000
- 2003 - Sacred Love, վաճառքը` 1,000,000