Կենտրոնական դիվիզիոն (ԲԱԱ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական դիվիզիոն, Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի 3 դիվիզիոններից մեկն է, որը բաղկացած է 5 թիմերից` «Չիկագո Բուլս», «Կլիվլենդ Կավալիերս», «Դետրոյթ Փիստոնս», «Ինդիանա Փեյսերս» և «Միլոուքի Բաքս»:
Դիվիզիոնն ստեղծվել էր 1970-71 խաղաշրջանին ընդառաջ, երբ լիգայի թիմերի քանակը 14-ից դարձավ 17, երբ ավելացան ևս 3 թիմեր` «Բաֆըլո Բրեյվզը», «Կլիվլենդ Կավալիերսը» և «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»:
Դիվիզիայի տիտղոսներն ամենաշատը հաղթել են «Դետրոյթ Փիստոնսի» բասկետբոլիստները (9 անգամ), հետո` «Բուլսը» և «Բաքսը» (յուրաքանչյուրը 7 անգամ): Տասը NBA-ի չեմպիոնական ակումբ կենտրոնական դիվիզիոնից է:
Այժմյան ակումբները [խմբագրել]
| Թիմը | Քաղաքը | Տարին | Նախկին դիվիզիոնը |
|---|---|---|---|
| Միացել է | |||
| Չիկագո Բուլս | Չիկագո, Իլինոյս | 1980թ. | միջարևմտյան դիվիզիոն |
| Կլիվլենդ Կավալիերս | Կլիվլենդ, Օհայո | 1970թ. | |
| Դետրոյթ Փիստոնս | Դետրոյթ, Միչիգան | 1978թ. | միջարևմտյան դիվիզիոն |
| Ինդիանա Փեյսերս | Ինդիանապոլիս, Ինդիանա | 1979թ. | միջարևմտյան դիվիզիոն |
| Միլոուքի Բաքս | Միլոուքի, Վիսկոնսին | 1980թ. | միջարևմտյան դիվիզիոն |
Թիմերի ժամանակահատվածը [խմբագրել]

|
||||||||||||||