NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղը դա NBA-ի կողմից ցուցադրական խաղ է, որը տեղի է ունենում NBA բոլոր աստղերի ուիքենդի ժամանակ՝ ուրբաթ օրը։ Այդ խաղի առանձնահատկությունն այն է, որ պետք է մասնակցեն միայն NBA-ի նախկին մարզիկներ, WNBA-ի բասկետբոլիստուհիներ, դերասաններ, երաժիշտներ և այլ մարզիկներ, բացի բասկետբոլիստներից։

Առաջին անգամ տեղի է ունեցել 2002-2003 մրցաշրջանի NBA բոլոր աստղերի ուիքենդի ընթացքում։ NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղն անցկացվում է այն քաղաքում, որտեղ անցկացվում է NBA բոլոր աստղերի խաղը, բայց ոչ նույն մարզադաշտում։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղն անցակացվում է NBA սովորական կանոններով, սակայն մի քանի կանոն ենթարկվել են փոփոխության։

  • Խաղը 2003-2011 թվականներն անցկացվել է չորս խաղակեսից՝ յուրաքանչյուրը 8 րոպե։ Սկսած 2012 թվականից ընդլայնվել է մինչև 10 րոպե։
  • 2003-2012 թվականներին խաղը ժամանակը չէր դադարում չհաշված թայմաութները և երկրորդ և չորրորդ խաղակեսի վերջին երկու րոպենները։ Սկսած 2013 թվականից դադարում էր յուրաքանչյուր խաղակեսի վերջին երկու րոպեներին։
  • Օվերթայմը տևում է երկու րոպե, և այդ ընթացքում ժամանակը չի դադարում։
  • Այս խաղում տուգանքների համար չեն հեռացվում խաղացողները, բայց մարզիկները և մարզիչները տեխնիկական տուգանքների համար կարող են հեռացվել խաղից։
  • Մինչև 2005 թվականը չկար լավագույն խաղացող մրցանակը։ 2005-2010 թվականները հանդիսականների քվերկության վրա ընտրվում էր լավագույն խաղացողը։ Սկսած 2011 թվականից լավագույն խաղացողը ընտրվում էր նաև հեռուստադիտողների քվեարկության վրա։
  • 2011-2012 մրցաշրջանի խաղում 24 վայրկյանի կանոնը չօգտագործվեց, որի վերջին հինգ վայրկյանը փոփոխվել են տասնորդական վայրկյանների։

Մրցաշարի լավագույն խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հաղթող
2005 Բրայան Մքնայթ
2006 Նելի
2007 Թոնի Փոթս
2008 Թերել Օուենս
2009 Թերել Օուենս
2010 Մայքլ Ռապապորտ
2011 Ջասթին Բիբեր
2012 Քևին Հարթ
2013 Քևին Հարթ
2014 Առնե Դանքան