Ջասթին Բիբեր
| Ջասթին Բիբեր Justin Bieber |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ջասթին Դրու Բիբեր Justin Drew Bieber |
| Ծնված | մարտ 1, 1994 Ստրատֆորդ, Օնտարիո, |
| Երկիր | Կանադա |
| Ժանրեր | Պոպ, R&B |
| Մասնագիտություն | երգիչ |
| Գործիքներ | Վոկալ, Կիթառ, շեփոր, Դաշնամուր |
| Գործունեություն | 2009 - ներկա |
| Լեյբլ | Island, RBMG |
| Կայք | justinbiebermusic.com |
Ջասթին Բիբեր (ծնվ. մարտի 1, 1994 թ., ք. Ստրատֆորդ), կանադացի երգիչ է։ Երաժշտությամբ հետաքրքրվել է վաղ հասակից և դրա շնորհիվ այժմ կարողանում է նվագել հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր: Շոու-բիզնեսում հայտնվել է մի քանի տարի առաջ, բայց արդեն շատ հայտնի է և վայելում է մեծ մասսայականություն: Դասվում է Կանադայի ամենատաղանդավոր երեխաների շարքում:
Ջասթինի առաջին` «One Time» երգը շատ շուտ հիթ դարձավ և սիրվեց բոլորի կողմից։ 2010 թվականի մարտի 19-ին լույս տեսավ նրա առաջին` «My world 2.0» ձայնասկավառակը, որի մեջ առկա էին «One Time», «One Less Lonely Girl», «Baby» (համագործակցելով Լուդաքրիսի հետ) «Never Let You Go», «Eenie Meenie», «Never Say Never», «Somebody To Love» երգերը:
Այս պահի դրությամբ Ջասթինը նոմինացված է եղել 65 անվանակարգերում, որոնցից 58-ում հաղթել է: Բացի երաժշտությունից Ջասթինը ունի ևս մի նախասիրություն` սպորտը: Նա զբաղվում է հոքքեյով, բասքետբոլլով, ֆուտբոլով, գոլֆով:
[խմբագրել] Ձայնասկավառակներ
- My World 2.0 (2010)
- Under the Mistletoe (2011)
- Believe (2012)