Լոս Անջելես Լեյքերս
| Լոս Անջելես Լեյքերս | ||||
| Լիգաներ | ԲԱԱ | |||
| Հիմնադրում | 1946թ. (ԲԱԱ-յում 1948թ.-ից) |
|||
| Պատմություն | Դետրոյթ Գեմզ` 1946-1947 թթ. Մինեապոլիս Լեյքերս` 1947-1960 թթ. Լոս Անջելես Լեյքերս` 1960-այժմ |
|||
| Մարզադաշտ | Սթեյփլս Սենթեր | |||
| Տեղագրություն | Լոս Անջելես, Կալիֆորնիա | |||
| Ակումբի գույներ | ոսկեգույն, մանուշակագույն, սպիտակ |
|||
| Նախագահ | Ջերի Բաս | |||
| Գլխավոր մարզիչ | Մայք Դ'Էնթոնի | |||
| Առաջնություններ | ||||
| Կայք | ||||
| Համազգեստ | ||||
|
||||
«Լոս Անջելես Լեյքերս» (անգլերեն` Los Angeles Lakers, կամ` LA Lakers) ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսային դիվիզիոնում: Գտնվում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: «Սթեյփլս Սենթեր» մարզադաշտը ակումբը «կիսում է» նույն լիգայում հանդես եկող «Լոս Անջելես Կլիպերսի», WNBA-ում հանդես եկող «Լոս Անջելես Սփարքսի», Հոկեյի ազգային լիգայի «Լոս Անջելես Քինգսի» և վերջապես` «Լոս Անջելես Ավենջերս» ամերիկյան ֆուտբոլային թիմի հետ:
«Լեյքերսին» է պատկանում NBA-ի զարգացման լիգայում` D-Լիգայում (NBA Development League, կրճատ` D-League) հանդես եկող «Լոս Անջելես Դի-Ֆենդերս» կրտսեր թիմը:
Թիմն սկզբում հայտնի է եղել «Մինեապոլիս Լեյքերս» անվամբ: «Լեյքերսը» 16 անգամ եղել է NBA-ի չեմպիոն` 5-ը Մինեապոլիսում, 11-ը` Լոս Անջելեսում (1949, 1950, 1952, 1953, 1954, 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010):
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
||||||||||||||