Պորտալ:Բասկետբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Բասկետբոլ Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ
Basketball.png




Ընտրված հոդված

FIBA75.png

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (ֆրանս.` Fédération Internationale de Basketball), առավել հայտնի ֆրանսիական ՖԻԲԱ կարճ անվամբ, սպորտային կազմակերպություն, որն իր մեջ է ներառում բոլոր ազգային բասկետբոլային ֆեդերացիաները, այդ թվում` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Սկզբում կրելով Fédération Internationale de Basketball Amateur (FIBA) անվանումը` 1989թ.-ից amateur (սիրողական) բառը դուրս թռչեց ֆեդերացիայի անվանումից: Սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չհանդիսացավ, որ կազմակերպության կարճ անվանումը մնար ՖԻԲԱ:

ՖԻԲԱ-ն է որոշում միջազգային բասկետբոլի կանոնները, կանոնավորում է երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր): Ընդհանուր առմամբ այն, սկսած 1989թ.-ից, միավորում է 214 ազգային ֆեդերացիաներ 5 աշխարհամասերից` Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Ամերիկայից և Օվկիանիայից: ՖԻԲԱ-ի շտաբը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Lebron james 2008z.jpg


Լեբրոն Ռայմոն Ջեյմս (անգլ.՝ LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ.` Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում` որպես թեթև հարձակվող: Կրելով «Ջեյմս արքա» ("King James") մականունը` Լեբրոն Ջեյմսը Օհայոյի քոլեջի տարիներին հաղթել է «Միստր բասկետբոլ» տիտղոսը, իսկ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում հանդես գալու ժամանակ նրան մամուլում արդեն ներկայացնում էին որպես «NBA-ի ապագա գերաստղ»: Առաջնություն Ջեյմը մուտք է գործում 2003 թվականի NBA դրաֆթով: Նրան ընտրում է «Կլիվլենդ Կավալիերսը»` #1 ընտրության իրավունքով: NBA-ի բասկետբոլիստ դառնալուց ի վեր Ջեյմսն իր հաշվին ունի մի շարք ռեկորդներ, ինչպես նաև պարգևներ, ինչպիսիք են`

  • 2003–04 խաղաշրջանի տարվա նորեկ
  • 2008–09 և 2009–10 խաղաշրջանի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP)
  • All-NBA ճանաչողական թիմի և բոլոր աստղերի խաղի մասնակից` 2005թ.-ից

2010 թվականին Ջեյմսն հեռանում է «Կավալիերսից» և պայմանագիր կնքում «Մայամի Հիթի» հետ` միանալով թիմի առաջատարներ և նույն թվականին դրաֆթացված Դուեյն Ուեյդին և Քրիս Բոշին` ձևավորելով «Հիթի» աստղային եռյակը: 23 ամիս անց` 2012 թվականին, «Հիթը» դառնում է NBA-ի չեմպիոն, իսկ Ջեյմսին է շնորհվում գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը: (մանրամասն...)

Խմբագրել

Բասկետբոլային դաշտ

link=TD Garden արենան (տնային թիմ` Բոստոն Սելտիքս)
Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք

Wilt Chamberlain2.jpg
  • Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին` Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից:
  • Բասկետբոլն առաջին անգամ որպես օլիմպիական սպորտաձև ընդգրկվել է 1936թ.-ին` Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում:
  • «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդ Ուիլթ Չեմբեռլենը (պատկերված) միակն է պրոֆեսիոնալ բասկետբոլի պատմության մեջ, ով 1 խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (1962թ.)
  • Հայազգի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի կազմում բազմակի անգամ դարձել է ԽՍՀՄ Չեմպիոն:
  • Սկզբում որպես բասկետբոլային զամբյուղ օգտագործվել են դեղձ հավաքելու համար նախատեսված կողովներ:
  • NBA-ում 20 խաղաշրջան անցկացրած Քարիմ Աբդուլ Ջաբբարին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ միավորներ կուտակելու ռեկորդը (ընդհանուր` 38387 միավոր):
Խմբագրել

Ընտրված ֆայլ

Ավանակներով բասկետբոլ
Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ Wiktionary-logo-en.png Վիքիբառարան
Wikisource-logo.svg Վիքիդարան Wikiquote-logo.svg Վիքիքաղվածք
Խմբագրել

Նոր հոդվածներ

Ավելացրեք այստեղ Բասկետբոլի մասին ձեր գրած նոր հոդվածը՝


Խմբագրել

Նորություններ

Խմբագրել