Ստեֆեն Քարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆեն Քարի
Stephen Curry

Ակումբ Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս
Դիրքը Խաղարկող
Համար № 30
Ի ծնե տրված անունը Ուորդել Ստեֆեն Քարի II
Wardell Stephen Curry II
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ակրոն, Օհայո, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Շառլոթի քրիստոնեական դպրոց
(Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Դեյվիդսոնի քոլեջ (2006–2009)
Դրաֆթի տարի 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2009-այժմ)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2015, 2017, 2018, 2022)
  • 1× NBA գերեզրափակչի MVP (2022)
  • 2× NBA ամենաարժեքավոր խացացող (2015, 2016)
  • 9× NBA աստղ (2014-2019, 2021-2023)
  • 4× All-NBA առաջին թիմ (2015, 2016, 2019, 2021)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2014, 2017)
  • All-NBA երրորդ թիմ (2018)
  • 2× NBA-ի առաջատար միավորների ասպարեզում (2016, 2021)
  • NBA-ի առաջատար խլումների ասպարեզում (2016)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2010)
  • NBA երեքմիավորանոց նետումների մրցույթի հաղթող (2015)
  • NBA հմտությունների մարտահրավերի հաղթող (2011)
  • NBA սպորտսմենային պահվածքի մրցանակ (2011)
  • Մրցաշրջանային ռեկորդ՝ իրացրած 3-միավորանոցների կատեգորիայում (2013)
  • Consensus All-American առաջին թիմ (2009)
  • Consensus All-American երկրորդ թիմ (2008)
  • 2× SoCon տարվա խաղացող (2008, 2009)

Ուորդել Ստեֆեն Քարի II (անգլ.՝ Wardell Stephen Curry II, մարտի 14, 1988(1988-03-14)[1][2][3], Ակրոն, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։

Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։

Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից[4]։ 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» ("Splash Brothers") մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ 2015, 2017, 2018 և 2022 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։

NBA-ի նախկին բասկետբոլիստ Դել Քարիի և նախկին վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բասկետբոլիստ Դել Քարիի և վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի ընտանիքում՝ Ակրոն քաղաքում (Օհայո նահանգ), սակայն տեղափոխվել է Շառլոթ (Հյուսիսային Կարոլինա), որտեղ հայրն սկսում է խաղալ «Շառլոթ Հորնեթսի» կազմում։ Ունի կրտսեր եղբայր՝ Սեթ անվամբ, ով ներկայումս հանդես է գալիս NBA-ի զարգացման լիգայի «Էրի Բեյհոքս» ակումբում։ Մանկության տարիներին Քարին կրթվել է Մոնտեսորիի կրթական ծրագրով։

2001-2002 թվականներին Քարին ապրել է Տորոնտոյում, քանի որ հայրն այդ ընթացքում ելույթներ է ունենում «Տորոնտո Ռեպտորսում»։ 7-րդ և 8-րդ դասարաններում հանդես է եկել տեղի դպրոցներից մեկի բասկետբոլային հավաքականում՝ ունենալով անպարտելի մրցաշրջան։

Որպես ավագ դպրոց, հաճախել է Շառլոթի քրիստոնեական դպրոցը (Charlotte Christian School), որի բասկետբոլային հավաքականում հանդես գալու տարիներին բազմաթիվ առիթներով ընդգրկվել է «all-state», «all-conference» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև երեք անգամ ճանաչվել կոնֆերենցիայի չեմպիոն։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Դեյվիդսոնի քոլեջի կրթաթոշակային ծրագիրը՝ երեք ուսումնական տարի համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացնելով «Ուայլդքեթս» ակումբը։ Համալսարանային տարիներին Քարին սահմանում է ռեկորդ (համալսարանի և Հարավային կոնֆերենցիայի պատմության մեջ)՝ սահամանած միջին միավորների կատեգորիայում, երկու անգամն ճանաչվում Հարավային կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ։ Համալսարանի երկրորդ տարում Քարին սահմանում է նաև NCAA-ի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում իրացրած երեքմիավորանոց նետումների կատեգորիայում։

Բաց թողնելով վերջին համալսարանային տարին, Քարին մասնակցության հայտ է ներկայացնում 2009 թվականի NBA-ի դրաֆթում։ Առաջին ռաունդի 7-րդ համարով Քարին ընտրվում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» կողմից։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդեն Սթեյս Ուորիորս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (2009–2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարին պաշտպանվում է Ալեն Այվերսոնի դեմ

2009 թվականի հունիսի 25-ին՝ NBA դրաֆթի ժամանակ, Ստեֆեն Քարին ընտրվել է Գոլդեն Սթեյթ Ուորիորս ակումբի կողմից ընդհանուր յոթերորդ համարի ներքո[5]։ 2009-10 դեբյուտային մրցաշրջանի ժամանակ անցկացրել է 80 հանդիպում (77 մեկնարկային)՝ միջինում 36,2 րոպե ժամանակահատվածում հավաքելով 17,5 միավոր, 4,5 անդրադարձ, 5,9 ասիսթ և 1,9 խլում[6]։ Երկրորդ կեսից հետո Քարի արդեն ընդուվում էր որպես տարվա լավագույն սկսնակ[7]։ Համարվել է Արևմտյան Կոնֆերենցիայի հունվար անսվա սկսնակ։ Ապրիլ և մարտ ամիսներին նույնպես համարվել է ամսվա սկսնակ և դարձել միակ խաղացողը Արևմտյան Կոնֆերենցիայում, որը երեք անգամ ճանաչվել է ամսվա լավագույն սկսնակ[6]։ Մրցաշրջանի ավարտին նրան «NBA տարվա լավագույն սկսնակ»-ը դառնալուն խանգարում է Թառիք Էվանսը[7]։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականում և դարձել ակումբի պատմության մեջ երկրորդ բասկետբոլիստը, որը ստացել է սկսնակների առաջին հավաքականի բոլոր մրցանակները[6]։ 30 և ավելի միավոր է հավաքել 8 անգամ՝ գերազանցելով մրցաշրջանի մյուս բոլոր սկսնակներին, ինչը 2003-04 մրցաշրջանից աննախադեպ էր, երբ Լեբրոն Ջեյմս արել էր 13 անդամ և Կարմելո Էնթոնին 1 անգամ։ Քարին հինգ անգամ մեկ խաղում հավաքել է 30 միավոր և 10 ասիսթ՝ հավասարվելով Մայքլ Ջորդանի արդյունքին և զբաղեցնելով 2-րդ տեղը (առաջինն Օսկար Ռոբերտսոնն է)։ Փետրվարի 10-ին Լոս Անջելես Կլիմեպերսի դեմ խաղում հավաքել է 36 միավոր, 13 ասիսթ և 10 անդրադարձ՝ իրականացնելով առաջին թրիփլ դաբլը և դառնալով այդպիսի արդյունք ցուցաբերող NBA պատմության 6-րդ խաղացողը։ Ապրիլի 14-ին՝ Ուորորսի մրցաշրջանի եզրափակիչ խաղի ընթացում, Քարին հավաքել է 42 միավոր, 9 անդրադարձ և 8 ասիսթ՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ և դառնալով Օսկար Ռեբերտսոնից հետո միակ խաղացողը։ Մրցաշրջանի ընթացքում Քարին հավաքել էր 166 երեքմիավորանոց, ինչը NBA պատմության մեջ առաջին դեպքն էր[6]։

2010-11 մրցաշրջանի ընթացքում Քարին մասնակցել է 74 խաղի (բոլորը մեկնարկային)՝ միջինում 33,6 րոպե ժամանակահատվածում հավաքելով 18,6 միավոր, 3,9 անդրադարձ, 5,8 ասիսթ և 1,47 խլում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cbssports.com/nba/players/playerpage/1685204/stephen-curry
  2. Augustyn A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Basketball Reference
  4. «ԴՐԱՖԹ 2009». NBA.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. Simmons, Rusty (2009 թ․ հուլիսի 9). «Curry signs deal». sfgate.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Stephen Curry stats, details, videos, and news». NBA.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 Dubow, Josh (2010 թ․ ապրիլի 29). «NBA: Sacramento guard Tyreke Evans wins NBA Rookie of the Year award». deseretnews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]