Քլեյ Թոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Քլեյ Թոմսոն
Klay Thompson Oct 2012.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Klay Alexander Thompson
Քլեյ Ալեքսանդր Թոմսոն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1990 (1990-02-08) (25 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 93 կգ
Դպրոց Սանտա Մարգարիտայի կաթոլիկ դպրոց
(Ռանչո Սանտա Մարգարիտա, Կալիֆորնիա)
համալսարան Վաշինգտոնի նահանգային համալսարան (2008–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2011-այժմ)
Մրցանակներ

  • NBA աստղ (2015)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • 2× All-Pac-10 առաջին թիմ (2010–2011)

Քլեյ Ալեքսանդր Թոմսոն (անգլKlay Alexander Thompson, ծնվ.՝ փետրվարի 8, 1990թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում, որպես հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։

Ծնվել է Լոս Անջելեսում, մանկություն անցկացրել Լադերա Ռանչ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հաճախել է Ռանչո Սանտա Մարգարիտայում գտնվող «Սանտա Մարգարիտա» ավագ դպրոցը[1]։ Դպրոցի ավարտական տարում Թոմսոնը միջինը բերում էր 21 միավոր, որի օգնությամբ թիմը մրցաշրջանում ունենում է 30 հաղթանակ և ընդամենը 5 պարտություն, ինչի շնորհիվ էլ դուրս է ելնում մինչև նահանգային առաջնություն[1]։ Նահանգային առաջնության ժամանակ Թոմսոնն սահմանում է խաղային ռեկորդ՝ մեկ հանդիպման ընթացքում իրացնելով յոթ 3-միավորանոց նետում։ Դպրոցն ավարտելով 2008 թվականին՝ Թոմսոնն ընդունվում է Վաշինգտոնի նահանգային համալսարան։ Համալսարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերում Թոմսոնը միջինը բերում էր համապատասխանաբար 12, 5, 19, 6 և 21, 6 միավոր։

Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։

Թոմսոնի հայրը՝ Մայքլ Թոմսոնը ժամանակին հանդես է եկել NBA-ում՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 1987 և 1988 թվականներին դառնալով NBA-ի չեմպիոն։

Ուսանողական կարիերա[խմբագրել]

Թոմսոնն ավարտել է «Սանտա Մարգարիտա» կաթոլիկական դպրոցը, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի համանուն քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 3 մրցաշրջան անցկացրել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի բասկետբոլային հավաքականում:

2008-09 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է 33 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 33 րոպե և գրանցելով 12 միավոր, 4 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և 1 կորուստ:[2]

2009-10 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է ընդհամենը 3 հանդիպում՝ միջինում խաղալով 35 րոպե և գրանցելով 20 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդհամենը 3 կորուստ:[2]

2010-11 մրցաշրջանում Թոմսոնն անցկացնում է 34 մարզական հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և գրանցելով 21 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 4 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդհամենը 3 կորուստ:[2]

NBA-ի կարիերան[խմբագրել]

Ընտրվել է 2011 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից:[3]

NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանում Թոմսոնը մանրահատակի վրա միջինում անցկացնում էր 24 րոպե, և իր հաշվին գրանցում 12 միավոր, 2 բլոկշոտ և 2 փոխանցում: Մեկնարկային մրցաշրջանի բարձրագույն արդյունքը Թոմսոնն ունենում է «Սաքրամենտո Քինգս» ակումբի հետ խաղում, որի ժամանակ հաշվին գրանցում է 31 միավոր: Ընդհանուր առմամբ, Թոմսոնը մեկնարկային մրցաշրջանում 10 անգամ հավաքել էր 20-ից բարձր միավոր:

2015 թվականի հունվարի 23-ին Թոմսոնը NBA-ի նոր ռեկորդ է սահմանում «Սաքրամենտոյի» հետ հանդիպման ժամանակ՝ մեկ խաղակեսի ընթացքում հավաքելով 37 միավոր։ Հանդիպման երրորդ խաղափուլում Թոմփսոնն արդյունավետ կերպով արձակում է 13 նետում։ Հանդիպման ավարտին Թոմսոնն իր հաշվին գրանցում է կարիերայի բարձրագույն՝ 52 միավոր:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg