Պորտալ:Ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Ֆուտբոլ Նախագծի քննարկում
Soccerball.svg




Ֆուտբոլիստը

Ֆուտբոլը (անգլերեն՝ Football - ոտքի գնդակ) - թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են համաձայնության հասնել։ Պատմաբաննները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ` Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները. գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի` յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։ (մանրամասն...)

Խմբագրել

Պորտալ:Ֆուտբոլ/box-header

«Չելսիի» պատկերանիշը

Չելսի Ֆուտբոլային Ակումբը (անգլերեն՝ Chelsea Football Club) մասնագիտական ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի Մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնումում:

Ակումբի առաջին խոշոր հաջողությունն է 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը: «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան: Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 եւ 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակչի, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասոից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից: Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական:

Չելսիի համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թ-ից: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին: Ակումբը` մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում: (մանրամասն...)

Պորտալ:Ֆուտբոլ/box-header

Լուիս Ալբերտո Սուարես

Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլերեն՝ Luis Alberto Suárez Díaz, Հունվարի 24, 1987, Սալտո, Ուրուգվայ) - ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, անգլիական «Լիվերպուլի» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող:

Լուիս Ալբերտո Սուարեսը ծնվել է 1987 թվականի Հունվարի 24-ին, Սալտո քաղաքում, Արգենտինայի սահմանի մոտ: 2003 թվականին Սուարեսին ընդունել են երկրի ամենահայտնի երկու ակումբներից մեկի` «Նասիոնալի», ակադեմիա: Երկու տարի անց նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմ: 2005-06 մրցաշրջանում խփելով 12 գոլ, նա օգնեց ակումբին նվաճելու հերթական չեմպիոնական տիտղոսը:

2006 թվականին Սուարեսը 800 հազար եվրոյով տեղափոխվեց հոլանդական չափանիշներով համեստ «Գրոնինգեն» ակումբ, որի կազմում 29-աղում խփեց 10 գոլ: 2007-ին 7,5 միլլիոն եվրոյով տեղափոխվեց «Այաքս», որտեղ խաղաց մինչև 2011 թվականը:

«Այաքսում» առաջին մրցաշրջանում 33 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանում` 31 խաղում 21 գոլ առաջնության լավագույն ռմբարկուն խփել էր մեկ գոլ ավելի: Սուարեսը հաջող անցկացրեց նաև 2009-10 սեղոնը` դառնալով 35 գոլի հեղինակ Էրեդիվայզիում: 2009-ի Դեկտեմբերի 25-ին, Հոլանդիայի գավաթի խաղարկության ժամանակ, «WHC» սիրողական թիմի դեմ խաղում նա խփեց 6 գոլ, իսկ «Այաքսը» հաղթեց 14:1 հաշվով:(մանրամասն...)

Պորտալ:Ֆուտբոլ/box-header

Հոլլանդացի ֆուտբոլիստներ Արիեն Ռոբբենը և Ռոբին վան Պերսին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղից առաջ («Գրոլս Վեստե» մարզադաշտ, Էնսխեդե, Սեպտեմբերի 5, 2009):

Պորտալ:Ֆուտբոլ/box-header Պորտալ:Ֆուտբոլ/Ներկա իրադարձությունները ֆուտբոլի աշխարհում

Պորտալ:Ֆուտբոլ/բաժանմունք Պորտալ:Ֆուտբոլ/բաժանմունք Պորտալ:Ֆուտբոլ/բաժանմունք Պորտալ:Ֆուտբոլ/բաժանմունք


Եղբայրական պորտալներ

Portal.svg Pictgram bicycle man.svg Basketball.png Portal.svg Portal.svg Portal.svg Portal.svg Portal.svg
Բիաթլոն Հեծանվասպորտ Բասկետբոլ Սնուքեր Թենիս Ֆորմուլա-1 Հոկեյ Շախմատ
Խմբագրել
Մաքրել քեշը

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Խնդրում ենք արտահայտեք ձեր կարծիքը գնահատման ենթաէջում -- Vahe 12:03, 21 փետրվարի 2012 (UTC)

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով