Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ, Բարսելոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնա
Barcelona FC Logo.png
Ամբողջական անուն Football Club Barcelona
Մականուն(ներ) Ավելին քան ակումբ ..., Բարսա, Բլաուգրանա(Կապտանռնագույններ)
Անվանում Բարսելոնա
Գույներ կապտանռնագույն
Հիմնադրում 1899
Մարզադաշտ Կամպ Նոու
Տարողունակություն 99 354
Նախագահ Սանդրո Ռոսել
Մարզիչ Խերարդո Մարտինո
Ավագ Կառլես Պույոլ
Լիգա Լա Լիգա
2012/13 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպաներեն՝ Fútbol Club Barcelona և կատ.՝ Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպաներեն՝ Barça և կատ.՝ Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոն քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնը, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։ «Բարսելոնան» ունի նաև մանկապատանեկան թիմ որը կոչվում է «Բարսելոնա Բ»։


Պատմություն[խմբագրել]

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլ խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին։ Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա։ Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող «Բարսելոն» ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի "ավելին, քան ակումբ" կարգախոսը։ «Բարսելոնը» ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի։ Ամենադժվարին ժամանակներում, «Բարսելոնը» մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան և Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ։ Իսպանիայի համատեքստում «Բարսելոնը» դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ։ Ամբողջ աշխարհում «Բարսելոնան», հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ։

Էլ Կլասսիկո[խմբագրել]

«Բարսելոնա» - «Ռեալ» (Մադրիդ) հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի «Ռեալի» գերակայությունը «Բարսայի» նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների» սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը «Բարսայից» «Ռեալ» և այլն։

Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։

Կատալոնյան դերբի[խմբագրել]

Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում «Էսպանյոլը», չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։

Ներկա կազմ[խմբագրել]

N Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Վիկտոր Վալդես (թիմի 3 ավագ)
2 Իսպանիա ՊՇ Մարտին Մոնտոյա Տորալբո
3 Իսպանիա ՊՇ Խերարդ Պիկե
4 Իսպանիա ԿՊ Սեսկ Ֆաբրեգաս
5 Իսպանիա ՊՇ Կառլես Պույոլ (թիմի ավագ)
6 Իսպանիա ԿՊ Չավի Էռնանդես (թիմի 2 ավագ)
7 Իսպանիա ՀՐ Պեդրո Ռոդրիգես
8 Իսպանիա ԿՊ Անդրես Ինիեստա (թիմի 4 ավագ)
9 Չիլի ՀՐ Ալեքսիս Սանչես
10 Արգենտինա ՀՐ Լիոնել Մեսսի (թիմի 5 ավագ)
11 Բրազիլիա ՀՐ Նեյմար դա Սիլվա Ժունիոր
12 Մեքսիկա ԿՊ Խոնատան դոս Սանթոս
N Դիրք Խաղացող
13 Իսպանիա ԴՊ Խոսե Մանուել Պինտո
14 Արգենտինա ԿՊ Խավիեր Մասկերանո
15 Իսպանիա ԿՊ Մարկ Բարտրա Արեգալ
16 Իսպանիա ԿՊ Սերխիո Բուսկետս Բուրգոս
17 Կամերուն ԿՊ Ալեքս Սոնգ Բիլոնգ
18 Իսպանիա ՊՇ Խորդի Ալբա Ռամոս
19 Նիդերլանդներ ԿՊ Իբրաիմ Աֆելայ
20 Իսպանիա ՀՐ Քրիստիան Տելյո Էրերա
21 Բրազիլիա ՊՇ Ադրիանո Կորեա Կլարո
22 Բրազիլիա ՊՇ Դանի Ալվես
23 Իսպանիա ՀՐ Իսահակ Կուենկա

Եկան Fairytale down red.png[խմբագրել]

Խաղացող Նախկին ակումբ
Բրազիլիա Նեյմար Բրազիլիա Սանթոս
Նիդերլանդներ Իբրաիմ Աֆելայ Գերմանիա Շալկե 04
Իսպանիա Իսահակ Կուենկա Նիդերլանդներ Այաքս
Իսպանիա Բոյան Կիրկիչ Իտալիա Միլան

Գնացին Fairytale up.png[խմբագրել]

Խաղացող Նոր ակումբ
Ֆրանսիա էրիկ Աբիդալ Ֆրանսիա Մոնակո
Իսպանիա Անդրեու Ֆոնտաս Իսպանիա Սելտա
Իսպանիա Մարկ Մունիեսա Անգլիա Ստոկ Սիթի
Իսպանիա Դավիդ Վիլյա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Իսպանիա Բոյան Կրկիչ Նիդերլանդներ Այաքս
Իսպանիա Տիագո Ալկանտարա Գերմանիա Բավարիա

Նվաճումներ[խմբագրել]

Ազգային[խմբագրել]

Liga.pngԼա Լիգա (21)

1928-29, 1944-45, 1947-48, 1948-49, 1951-52, 1952-53, 1958-59, 1959-60, 1973-74, 1984-85, 1990-91, 1991-92, 1992-93, 1993-94, 1997-98, 1998-99, 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11, 2012-13

RFEF - Copa del Rey.svgԿոպա դել Ռեյ (26)

1909-10, 1911-12, 1912-13, 1919-20, 1921-22, 1924-25, 1925-26, 1927-28, 1941-42, 1950-51, 1951-52, 1952-53, 1956-57, 1958-59, 1962-63, 1967-68, 1970-71, 1977-78, 1980-81, 1982-83, 1987-88, 1989-90, 1996-97, 1997-98, 2008-09, 2011-12

Կոպա դե լա Լիգա (2)

1982-83, 1985-86

RFEF - Supercopa de España.svgՍուպերկոպա դե Իսպանիա (10)

1983, 1991, 1992, 1994, 1996, 2005, 2006, 2009, 2011 2012

Միջազգային[խմբագրել]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • «Բարսելոնան» այն բացառիկ ակումբներից է Իսպանիայի Լա Լիգա-յի, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից 1928։ (Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են ՝ Ատլետիկ Բիլբաոն և Ռեալ Մադրիդը
  • «Բարսելոնան» միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից։
  • «Բարսելոնան» միակ ակումբն է ամբողջ աշխարհում, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տիրացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
  • «Բարսելոնան» ամենախոշոր հաշվով հաղթանակը 10։ 1 Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ տարած ամենախոշոր պարտությունը 1։ 12 Ատլետիկ Բիլբաո-ից 1931 թվականին։
  • «Բարսելոնան» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պաուլինո Ալկանտարան է, որը 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ («Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)

Արտաքին հղումներ[խմբագրել]