Ատլետիկ Բիլբաո
| Ատլետիկ Բիլբաո | ||||
| Ամբողջական անուն | Athletic Club Bilbao | |||
|---|---|---|---|---|
| Ավել անուն(ներ) | Առյուծներ | |||
| Համառոտ անուն | Ատլետիկ Բիլբաո | |||
| Գույներ | Կարմիր-կանաչ | |||
| Հիմնադրում | 1898 թ. | |||
| Երկիր | ||||
| Քաղաք | Բիլբաո | |||
| Մարզադաշտ | Սան Մամես (մարզադաշտ) | |||
| Ընդունակություն | 40 000 | |||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Կայք | ||||
| Լիգա | Լա Լիգա | |||
| 2010-11 | 6 | |||
|
|
||||
Ատլետիկ Բիլբաո (իսպաներեն՝ Athletic Club de Bilbao), իսպանական ֆուտբոլային ակումբ Բիլբաո քաղաքից (Բասկերի երկիր)։ Հանդես է գալիս Լա Լիգայում 1928 թվականիցի վեր: 8 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող: Ընդհանուր մրցանակներով ակումբը չորրորդն է Իսպանիայում և Ռեալ Մադրիդի ու Բարսելոնայի հետ միասին այն եզակի ակումբներից է. որոնք չեն լքել Լա Լիգան: Ատլետիկ Բիլբաոն ունի նաև կանանց ակումբ, որը 4 անգամ հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Բիլբաո ՖԱ, Ատլետիկ ակումբ և Բիզկայա
Ֆուտբոլը Բիլբաոյում տարածում գտավ Բրիտանիայից եկած հանքափորների ու նավաշինարարների և վերադարձած ուսանողների շնորհիվ:
19-րդ դարի վերջին Բիլբաոն հանդիսանում էր կարևոր նավահանգիստ, որտեղ գտնվում էին նավաշինության գործարաններ և երկաթի հանքեր: Այն հանդիսանում էր Իսպանիայի տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկը և որպես հետևանք այստեղ էին ուղևորվում բազմաթիվ էմիգրանտ աշխատողներ: Նրանց մեջ էին նաև հանքագործներ հյուսիս-արևելյան Անգլիայից և նավաշինարարներ Սանդերլենդից, Սաութհեմպտոնից և Պորտսմուտից: Բրիտանացի բանվորները իրենց հետ բերեցին նաև ֆուտբոլ խաղը: 1890 ականների սկբներին այս բանվորները հիմնեցին Բիլբաո ֆուտբոլային ակումբը:
Նույն ժամանակահատվածում Բասկերի երեխաները մեկնում էին Մեծ Բրիտանիա ստանալու բարձր որակավորում ինժեներիայի և կոմերցիայի բնագավառում: Այնտեղ նրանք հետաքրքրվում էին նաև ֆուտբոլով և վերադառնալով հայրենիք ֆուտբոլային հանդիպումներ էին կազմակերպում բրիտանական բանվորների հետ: 1898 թվականին ուսանողների պատկանող գիմնազիաներից մեկում հիմնադրեցին Ատլետիկ Ակումբը` օգտագործելով անգլիական տերմիններ: 1901 թվականին տեղի ունեցավ հանդիպում Գարսիա սրճարանում, որտեղ հաստատվեցին ձևական կանոններ:
1902 թվականին Բիլբաոյի երկու ակումբներ միավորվեցին և վերանվանվեցին Բիզկայա Ակումբ, որը մասնակցեց առաջին Կոպա դել Ռեյի մրցաշարին: Նրանք վերադարձան գավաթով` հաղթելով Բարսելոնային եզրափակչում: Դա էր երկու ակումբների միաձուլման հիմնական պատճառը: Այդ նույն տարում Բասկ ուսանողները հիմնեցին նաև Ատլետիկո Մադիրիդ Ակումբը: Այս ակումբը հետագայում վերանվանվեց Ատլետիկո Մադրիդ: Ակումբի հիմնադրման տարեթիվը շատ ժամանակ քննարկումների թեմա է ֆուտբոլի պատմիչների մոտ, Ակումբը իրեն հիմնադրման ամսաթիվը համարում է 1898 թվականը, սակայն որոշ պատմիչներ գտնում են, որ այն հիմնադրվել է 1901-ին կամ 1903:
[խմբագրել] Ակումբի գույներ
Ատլետիկ Բիլբաոն սկսեց խաղալ սեփական ձեռքով պատրաստված սպիտակ վերնաշապիկներով, բայց 1902-03 մրցաշրջանում առաջին պաշտոնական վերնաշապիկների գույները դարձան կիսասպիտակ, կիսաերկնագույն, որոնք կրկնօրինակել էին Բլեկբուրն Ռովերսից, որոնք նվիրել էր Հուան Մոզերը: Ավելի ուշ մի երիտասարդ ուսանողի Բիլբաոյից որի անունն էր Հուան Էլորդայ, որը ծննդյան տոները անցկացնում էր Լոնդոնում, հանձնարարել էին գնել 25 նոր վերնաշապիկներ, բայց նա չկարողացավ ձեռք բերել բավական քանակությամբ: Սպասելով Բիլբաո գնացող նավին դատարկ ձեռքերով` Էլորդայը որոշեց որ տեղի ակումբ Սաութհեմպտոն ՖԱ-ի գույները համապատասխանում են Բիլբաո քաղաքի գույներին գենց նրանցից 50 վերնաշապիկ: Մինչև Բիլբաո հասնելը ակումբի ղեկավոարությունը արդեն որոշել էր անմիջապես փոխել ակումբի գույները և 1910 թվականից Ատլետիկ Բիլբաոյի պաշտոնական գուներն էին կարմիր-սպիտակը: Էլորդայի գնած 50 վերնաշապիկներից 25-ը ուղարկեցին Ատլետիկո Մադրիդին, որպե դուստր ակումբ: Մինչև ակումբի մարզաշապիկների գույների փոխելը միայն մեկ ակումբ էր հանդես գալիս կարմիր-սպիտակ մարզաշապիկներով, դա Սպորտինգ Խիխոնն էր 1905 թվականից:[1][2]
[խմբագրել] Կոպա դել Ռեյ
Ակումբը մասնակցել է Արքայական գավաթի խաղարկություններին սկզբնական տարիներից: Առաջին խաղարկության հաղթանակից հետո որպես Բիզկայա Ակումբ, արդեն 1903 թվականին ակումբը հաղթեց արդեն Ատլետիկ Բիլբաո անվանմամբ: 1904 թվականին նրանք ճանաչվեցին հաղթող քանի որ Մադրիդյան Էսպանյոլը չներկայացավ եզրափակիչ հանդիպմանը: Կարճատև դադարից հետո նրանք նորից տիրացան գավաթին 1911-ին, որից հետո երեք անգամ անընդմեջ հաղթեին մրցաշարը 1914-ից 1916 թվականներին: Ակումբի աստղ էր համարվում Պիչիչին, որը դարձավ Սան Նամես մարզադաշտում խփած առաջին գոլի հեղինակը նաև դարձավ հետ տրիկի հեղինակ 1915 թվականի եզրափակչում: Ներկայումս Լա Լիգայի լավագույն ռմբարկուներին պարգևատրում են Պիչիչի տիտղոսով:
[խմբագրել] Առաջին Լա Լիգա
Ատլետիկը միակ Բասկյան ակումբը չէր երբ Լա Լիգան մեկնարկեց 1920 թվականին: Կային նաև այլ ակումբներ ինչպիսիք էին Ռեալ Յունիոնը, Արանես կլաբ դե Գետհիոն և Ռեալ Սոսյեդադը որոնք նույնպես հանդես էին գալիս Լա Լիգայում: Մինչև 1928 թվականը միայն այս չուրս ակումբներն էին ներկայացնում Բասկերի երկիրը, 1930 նրանց միացավ Դեպորտիվո Ալավեսը: Դա նշանակում էր, որ 10 ակումբներից որոնք մասնակցում էին Լա Լիգայի մրաշարին 5-ը ներկայացնում էին Բասկերի երկիրը:
[խմբագրել] Ֆրեդ Պենտլանդի ժամանակաշրջան
1921 թվականին ակումբ Ռասինգ Սանտանդերից ժամանեց նոր մարզիչ, որի անունն էր Ֆրեդ Պենտլանդ: 1923 թվականին նրա գլխավորությամբ ակումբը նվաճեց արքայական գավաթը: Նա հեղափոխեց ակումբի խաղավոճը, նախապատվությունը տալով կարճ փոխանցումներով խաղին: 1927 թվականին նա լքեց Ատլետիկ Բիլբաոն և մարզեց Ատլետիկո Մադրիդը, Ռեալ Օվիեդոն և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: 1929 թվականին նա նորից ստանձնեց Ատլետիկ Բիլբաոյի մարզիչի պաշտնոը և նրա հետ 1930 և 1931 թվականներին նվաճեց Լա Լիգան և արքայական գավաթը միասին: Նա նվաճեց արքայական գավաթը 4 անգամ անընդմեջ 1930-1933 թվականներին և գրավեց Լա Լիգայում երկրորդ հորիզոնականը 1932-ին և 1933-ին: 1931 Ատլետիկը հաղթեց Բարսելոնա ՖԱ-ին 12–1 հաշվով, որը Բարսելոնայի ամենախոշոր պարտությունն է պատմության մեջ:
[խմբագրել] Ատլետիկո Բիլբաո
1941 թվականին ակումբը վերանվանվեց Ատլետիկո Բիլբաո, համաձայն Ֆրանկոյի հրամանի, որը արգելում էր ոչ-իսպանական անվանումների օգտագործումը, ինչպես նաև ակումբում պետք է խաղային միայն Բասկ ֆուտբոլիստներ: Այս նույն տարում տեղի ունեցավ Տելմո Զառաոնաինդիայի նորամուտը: Հաջորդ 13 մրցաշրջաններում նա Ատլետիկոյում հանդես գալով խփեց 294 գոլ, իս ազգային հավաքականի կազմում` 20 գոլ: 1950/51 մրցաշրջանի ընթացքում խփելով 38 գնդակ նա 50 տարուց ավել մնում էր ռեկորդակիր մինչև որ նրա ռեկորդը գերազանցեց Ռեալ Մադրիդի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն: Այս ժամանակաշրջանի մեկ այլ մեծագույն խաղացող էր Պանիզոն: 1943 ակումբը հաղթեց Լա Լիգան և գավաթը միասին, ինչպես նաև պահպանեց գավաթը 1944 և 1945 թվականներին:
1950-ականների սկբներին Ատլետիկը ուներ ուժեղ հարձակվողական գիծ, որտեղ խաղում էին ակնպիսի խաղացողներ, ինչիսիք էին Զառան, Պանիզոն, Ռաֆա Իրիոնդոն, Վենանսիոն և Ավգուստին Գայնզան: Նրանք օգնեցին ակումբին հաղթել մեկ այլ Արքայական գավաթ 1950 թվականին: Ֆերդինանդ Դոչիկ մարզիչի գալով ակումբի գործերը ավելի բարելավվեցին: 1956 նրանք նորից դարձան չեմպիոն և գավաթակիր և հաղթեցին գավաթը նաև 1955 և 1958 թվականներին: 1956 թվականին նրանք առաջին անգամ մասնակցեցին եվրոգավաթներին սակայն դուրս մնացին հետագա պայքարից պարտվելով Մանչեսթեր Յունայթեդին:
1930 ականների, 1940 ականների և 1950 ականների ակումբի հաջողությունները օտարերկրյա ֆուտբոլիստներ ունենալու սահմանափակումներն էին: Ակումբներում կարող էին հանդես գալ միայն 3 օտարերկրացի ֆուտբոլիստ, որը նշանակում էր որ 8 տեղացի խաղացող ստիպված էին խաղալ յուրաքանչյուր խաղում: Մինչդեռ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան շրջանցեցին այս կանոնները ընդունելով երկքաղաքացի ֆուտբոլիստների, որոնցից էին Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Խոսե Սանտամարիան և Լադիսլաո Կուբալան, Ատլետիկոն հետևեց սահմանափակման քաղաքականությանը և չունեցավ մանևրելու հնարավորություն: 1960 ականներին, երբ առաջատար էր Ռեալ Մադրիդը, Ատլետիկո Բիլբաոն միայն կարողացավ տիրանալ Արքայական գավաթին 1969 թվականին:
Օտարերկրյա ակումբների նման, Ատլետիկոն օգտագործեց Նախահոր կանոնը, ոը թույլ էր տալիս որոշ խաղացողների որոնք ունեին Բասկյան արմատներ խաղալ ակումբում: Այն հնարավոր դարձրեց Բարսելոնայում ծնված Արմանդո Մերիոդոյին խաղալ ակումբում: 1960 ականներին այլ խախացողներ ինչպիսիք էին Խեսուս Մարիա Պերեդան, Միգել Ջոնսը, and Խոսե Էուլոգիո Գարատեն նույնպես միացան ակումբին: Մինչդեռ նրանցից ոչ-ոք չէր ծնվել Բասկոնիայում, չնայած մեծացել էին Բասկերի երկրում և կարող էին համարվել բասկեր: Գարատեն նույնիսկ ուներ Բասկ ծնողներ:
1970 ականները նույնպես հաջող չէին ակումբի համար, նրանք տիրացան միայն Արքայական գավաթին 1973 թվականին: 1975 թվականի դեկտեմբերին Ռեալ Սոսեյդադի հետ խաղից առաջ Ատլետիկոյի խաղացող Իրիբարը և Սոսեյդադի ավագ Իգնասիո Կորտաբարիան տեղադրեցին Բասկերի երկրի դրոշը մարզադաշտի կենտրոնում: Սա առաջին հասարակայնորեն տեղադրված դրոշն էր Ֆրանկոյի մահվանից հետո: 1977-ին ակումբը հասավ ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ որտեղ միայն պարտվեց Յուվենթուսին: Մինչև այժմ նրանք անվանվում են Ատլետիկ Բիլբաո:
[խմբագրել] Կլեմենտեի ժամանակաշրջան
1981 թվականին ակումբի մարզիչ դարձավ Խավիեր Կլեմենտեն: Կարճ ժամանակում նա ձևավորեց ամենահոջողակ թիմերց մեկը Ատլետիկ Բիլբաոյի պատմության մեջ: Երիտասարդ ֆուտբոլիստներ ինչպիսիք էին Սանտիագո Ուրկիագան, Միգել դե Անդրեսը, Իզմայել Ուրտուբին, Էստանիսլաո Արգոտեն և Անտոնի Սուբիսարետան միացան վետերաններ Դանիին և Գոյկոետխեային: Նրա պաշտոնավարման առաջին տարում Ատլետիկը Լա Լիգայում գրավեց 4-րդ տեղը: 1983 թվականին նրա գլխավորությամբ ակումբը հաղթեց Լա Լիգան, իսկ 1984-ին` Լա Լիգան և Կոպա դել Ռեյը միասին: 1985-ին և 1986-ին ակումբը զբաղեցրեց համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները: Կլեմենտեյի Ատլետիկը հայտնի էր իր ագռեսիվ խաղաոճով, որի շարժիչ ուժն էր Գոյկոետխեային: Նա փակում էր երկու կիսապաշտպանների միաժամանակ և որպես արդյունք քննադատում էին Ատլետիկոյին փակ թիմ լինելու համար, սակայն արդյունավետ:
Ատլետիկը երբեք այլևս չունեցավ նման հաջողություններ ինչպես Կլեմենտեյի ժամանակ: Այնպիսի հաջողակ մարզիչներ ինչպիսիք էին Խոսե Անգել Իռիբարը, Հովարդ Կենդալը, Յապ Հանչկիսը և Խավիեր Իրուրետան անգամ մոտ չկանգնեցին Կլեմենտեյի ձեռքբերումներին:
[խմբագրել] Ֆերնանդեսի ժամանակաշրջան
Կլեմենտեից հետո Ատլետիկի ամենահաջողակ մրցավարն էր Լուիս Ֆերնանդեսը, որը ստանձնեց պաշտոնը 1996 թվականին: 1998 թվականին նրա գլխավորած ակումբը գրավեց Լա Լիգայում երկրորդ տեղը և մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: Ֆերնանդեսի միջոցով ակումբը ձեռք բերեց ավելի ճկուն քաղաքականություն, նրա ժամանակ ակումբին կարող էր օգնել յուրաքանչյուր ոք, որը ուներ Բասկյան ծագում: Նրանցից էր Պատխի Ֆերեյրան Սալամանկայից և Բիուրունից, բրազիլացի ով գաղթել էր Բասկերի երկիր արիտասարդ տարիքում, խաղաց ակումբում 1980 ականների վերջում: Չնայած այս քաղաքանությանը երկու բասկեր Բենջամինը և Ռոբերտո Լոպես Ուրֆարտեն, որոնք ունեին բասկ ծնողներ չխաղացին ակումբում:
Ֆերնանդեսի օրոք ակումբ տեղափոխվեցին Բիկսենտ Լիզարազուն, որը առաջին Ֆրանսիայում ծնված բասկ ֆուտբոլիստն էր, Իզմայել Ուրսայսը և Խոսե Մարին: Ատլետիկը նաև իր մոտ էր ներգրավում բասկյան այլ ակումբների խաղացողների, որի համար մեղադրվում էին որսագողությամբ: 1995 ին Ատլետիկ եկավ Խոսեպ Էլչեբերիան տեղի Ռեալ Սոսեյդադից, չնայած ակումբների ակնհայտ թշնամանքին: Նշված խաղացողները հետագայում դարձան ակումբի կորիզը:
[խմբագրել] Վերջին մրցաշրջաններ
Վերջին մրցաշրջաններում Ատլետիկը զբաղեցնում էր հիմնականում մրցաշարային աղուսյակի միջին հորիզոնականներում, իսկ 2005-2006 և 2006-2007 թվականների մրացաշրջաններում պայքար էր մղում բարձրագույն լիգա մնալու համար: 2006 թվականին երբ Ատլետիկը Լա Լիգան լքելու վտանգի առաջ էր 37-րդ փուլում իսկական գոյամարտ եղավ Դեպորտիվո լա Կորունյայի հետ խաղում, որում ակումբը մրցակցի հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով: Խավիեր Կլեմենտեն երրորդ անգամ ստանձնեց ակումբի մարզիչի պաշտոնը 2005-ին, երբ ակումբը գտնվում էր վերջին հորիզոնականում: Նա զգալիորեն ուժեղացրեց ակումբի պաշտպանական գիծը և արդյունքում կարողացավ բարելավել ակումբի վիճակը, չնայաշ դրան նա չմնաց մարզիչի պաշտոնում 2006-2007 մրցաշրջանում: 2006–2007 մրցաշրջանը վատագույնն էր Ատլետիկի պատմության ընթացքում, միչև վերջին տուրը ակումբը գտնվում էր վտանգավոր գոտում, վերջին տուրում հաղթելով Լևանտեին 2:0 հաշվով ակումբը կարողացավ միայն պահպանել իր տեղը բարձրագույն խմբում: Ակումբի ղեկավարությունը գտնում էր, որ պահպանել իրենց տեղը Լա Լիգայում ավելի կարևոր է քան մրցանակները: Էլ Մունդո պարբերականի 1990 ականներին կատարած հետազոտույան արդյունքում պարզվել էր, որ Ատլետիկի 76% երկրպագուների կարծիքով ավելի լավ է լքել Լա Լիգան քան հրաժարվել ֆուտբոլիստների Բասկյան արմատներ ունենալու քաղաքականությունից:Ատլետիկի կանանց ակումբը վերջին ժամանակներին ավելի հաջողակ էր, դառնալով Իսպանիայի 4-ակի չեմպիոն 2003-ից 2007 թվականանների ընթացքում:
[խմբագրել] Ներկա կազմը
|
|
[խմբագրել] Համազգեստի պատմություն
[խմբագրել] Մարզաշապիկների հովանավորներ և արտադրողներ
| Ժամանակաշրջան[3] | Մարզաշապիկ արտադրող[3] | Մարզաշապիկի հովանավոր[3] |
|---|---|---|
| 1982-90 | Adidas | Չի եղել |
| 1990-99 | Kappa | |
| 1999-01 | Adidas | |
| 2001-08 | 100% Athletic | |
| 2008-09 | Petronor | |
| 2009-17 | UmbroǍ |
[խմբագրել] Մարզիչները
| 20-րդ դարի մարզիչները[4] | ||||
|---|---|---|---|---|
| Տարի | (1910–63) | Տարի | (1963–00) | |
| 1910-14 | 1963-64 | |||
| 1914-15 | 1964-65 | |||
| 1915-19 | Առանց մարզիչ | 1965-68 | ||
| 1919-21 | 1968-69 | |||
| 1921-22 | 1969-71 | |||
| 1922-25 | 1971-72 | |||
| 1925-26 | 1972-74 | |||
| 1926-29 | 1974-75 | |||
| 1929-33 | 1975-79 | |||
| 1933-35 | 1979-81 | |||
| 1935-37 | 1981 | |||
| 1939-41 | 1981-86 | |||
| 1940-47 | 1986-87 | |||
| 1947-49 | 1987-89 | |||
| 1949-52 | 1989-90 | |||
| 1952-54 | 1990-91 | |||
| 1955-57 | 1991-92 | |||
| 1957-58 | 1993-94 | |||
| 1958-60 | 1994-95 | |||
| 1960-62 | 1995-96 | |||
| 1962-63 | 1996-00 | |||
| 21-րդ դարի մարզիչները[4] | ||||
|---|---|---|---|---|
| Տարի | Մարզիչներ | |||
| 2000-01 | ||||
| 2001-03 | ||||
| 2003-05 | ||||
| 2005-06 | ||||
| 2006-07 | ||||
| 2007-11 | ||||
| 2011- | ||||
[խմբագրել] Մրցանակներ
[խմբագրել] Տղամարդկանց ֆուտբոլ
[խմբագրել] Ազգային առաջնություններ
-
- Հաղթող (8): 1929–30, 1930–31, 1933–34, 1935–36, 1942–43, 1955–56, 1982–83, 1983–84.
- Երկրորդ տեղ (7): 1931–32, 1932–33, 1940–41, 1946–47, 1951–52, 1969–70, 1997–98.
-
- Հաղթող (23[5] ): 1903, 1904, 1910, 1911, 1914, 1915, 1916, 1921, 1923, 1930, 1931, 1932, 1933, 1943, 1944, 1945, 1950, 1955, 1956, 1958, 1969, 1973, 1984.
- Երկրորդ տեղ (12): 1905, 1906, 1913, 1920, 1942, 1949, 1953, 1966, 1967, 1977, 1985, 2009.
-
- Հաղթող (1): 1984.
- Երկրորդ տեղ (2): 1983, 2009.
-
- Հաղթող (1): 1950.
- Երկրորդ տեղ (1): 1945.
[խմբագրել] Միջազգային մրցաշարեր
-
- Երկրորդ տեղ (1): 1976–1977.
-
- Հաղթող (1): 1967
-
- Երկրորդ տեղ (1): 1956.
-
- Երկրորդ տեղ (1): 1983.
[խմբագրել] Տեղական մրցաշարեր
Բասկյան գավաթ
-
- Հաղթող (1): 1935.
Հյուսիսային առաջնություն
-
- Հաղթող (17): 1914, 1915, 1916, 1920, 1921, 1923, 1924, 1925, 1926, 1928, 1929, 1931, 1932, 1933, 1934, 1939, 1940.
[խմբագրել] Կանանց ֆուտբոլ
-
- Հաղթող (4): 2002–03, 2003–04, 2004–05, 2006–07
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|||||
[խմբագրել] Տեղեկագրեր
- ↑ Agiriano, Jon։ «Los Colores del Siglo (In Spanish)»։ http://www.canalathletic.com/noticias/2010-01-06/colores-siglo-20100106.html։ Վերցված է 28 February 2011։
- ↑ «Camisetas Inglesas (In Spanish)»։ Athletic Club։ http://www.athletic-club.net/pdfsrevista/234.pdf։ Վերցված է 28 February 2011։
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.athletic-club.net/pdfsrevista/234.pdf
- ↑ 4,0 4,1 «Athletic Club trainers»։ Athletic-club.net։ http://www.athletic-club.net/web/main.asp?a=2&b=3&c=9&d=0&idi=2։ Վերցված է 2009-12-03։
- ↑ Note:The number of Copa wins Athletic Club have been credited with is disputed. The 1902 competition was won by Bizcaya, a team made up of players from Athletic Club and Bilbao FC. In 1903 these two clubs merged as Athletic Club. The 1902 cup is on display in the Athletic museum [1] and the club includes it in its own honours list.[2]. However LFP and RFEF official statistics do not include this as an Athletic win.
- ↑ Note:"Eva Duarte Cup" competition was the predecessor of the current "Spanish Supercup", because they face the league champion against the champion of the "Copa del Rey".