Կամպ Նոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

41°22′51.2″ հս. լ. 2°07′22.19″ ավ. ե. / 41.380889° հս. լ. 2.122831° աե. ե.

Կամպ Նոու
Կամպ Նոու

ՈՒԵՖԱ-ի էլիտար կատեգորիա
5 stars.svg

Ամբողջական անվանում Camp Nou
Նախկին անվանումներ Estadio del FC Barcelona
(1957–2000) թթ.
Հիմնադրված 1954
Կառուցված 1957
Բացված Սեպտեմբերի 24, 1957 թ.
Կառուցման գին $ 288.000.000
Ճարտարապետ Ֆրանսերկ Միտժանս
Սեփականատեր Բարսելոնա ՖԱ
Տարողություն 93,053 (1957–1980)
121,749 (1980–1993)
115,000 (1993–1999)
98,772 (2005–2010)
99,354 (2010–2012)

99,786 (2012–)[1]
96,636
Տնային թիմ Բարսելոնա ՖԱ
(1957–ներկա)
Դաշտի չափսեր 105 × 68 մ
Կամպ Նոու ստադիոնը Վիքիպահեստում

«Կամպ Նոու» (կատալոներեն՝ Camp Nou, [kamˈnɔw]-ն թարգմանաբար նշանակում է «Նոր դաշտ»), ֆուտբոլային մարզադաշտ է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ «Բարսելոնայի» տնային մարզադաշտն է։

«Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 57 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը:«Կամպ Նոու» մարզադաշտը իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում: «Կամպ նոու» մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսատես: Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն ստադիոնների շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Կամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացետկա» մարզադաշտից: «Կամպ Նոու»-ն ընդունել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը՝ 1992 թվականին, այդ թվում նաև եզրափակիչը: Դաշտում բազմիցս անցկացվել են եվրոպական խոշոր մրցաշարերի եզրափակիչներ: Բացի այդ մարզադաշտը հաճախ օգտագործվում է որպես երաժշտական հրապարակ: Այստեղ համերգներով հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլք:

Պատմություն[խմբագրել]

Մարզադաշտը կառուցվել է, երբ Բարսելոնայի թագավորական աթոռը զբաղեցրեց Ֆրանսեսկ Միրո-Սանսը: Նա առաջ քաշեց ապագա «Կամպ Նոու»-ի ծրագիրը (իսպ.՝ Camp de Les Corts-ի քիչ տարողունակության պատճառով, նաև այն պատճառով, որ գլխավոր մրցակից Ռեալ Մադրիդը կառուցեց իսպ.՝ Estadio Chamartín (առավել հայտնի որպես Սանտիագո Բերնաբեու) մարզադաշտը: Բարսելոնայի նոր մարզադաշտի ծրագիրը հանձնարարվել էր ճարտարապետ Ֆրանսեսկ Միտխասուին (Միրո-Սանսի զարմիկին):

Առաջին քարը դրվել է 1953թվականի մարտին, իսկ նախնական բյուջեն կազմում էր 67 միլիոն պեսետ: Սակայն աշխատանքի ժամանակ անսպասելի փոփոխությունների պատճառով առաջացան դժվարություններ, որոնք էլ մեծացրին կառուցման ժամանակահատվածը և ծախսերը մարզադաշտի վրա, որոնք հասան մինչև 288 միլիոնի: Ակումբը հաշվարկեց փակել ծախսերը Les Corts մարզադաշտի մի մասը վաճառելու հաշվին, սակայն Բարսելոնայի քաղաքապետարանը 10 տարով հետաձգեց հողակտորի փոխանցումը, որն էլ հանգեցրեց միջոցների ժամանակավոր պակասի: Ֆրանսիսկո Ֆրանկոն չեղյալ համարեց պարտքը: Մարզադաշտի բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին: Այդ օրից ի վեր Բարսելոնան հրաժեշտ տվեց իր հին մարզադաշտին և սկսեց խաղալ «Կամպ Նոու»-ում, որը հազարավոր երկրպագուների (որոնք չէին տեղավորվում Les Corts-ում) հնարավորություն տվեց հաճախել սիրելի թիմի խաղերին: «Կամպ Նոու»-ն մեծագույն մարզադաշտերիցեր մեկն էր աշխարհում, նրա տարողունակությունը կազմում էր 90 000: Սկզբում նախատեսվում էր, որ մարզադաշտը կկրի ակումբի հիմնադիր Հանս Գամպերի անունը, բայց ավելի ուշ որոշվեց վերցնել ավելի չեզոք անվանում՝ իսպ.՝ Estadio del Club de Fútbol Barcelona (ՖԱ Բարսելոնայի մարզադաշտ): Այնուամենայնիվ, ժողովրդի շրջանում մարզադաշտը հայտնի էր «Կամպ Նոու» անվամբ (որը կատալոներենով նշանակում է նոր մարզադաշտ կամ նոր հող, քանզի Les Corts-ի համեմատ այն ավելի նոր էր: Մարզադաշտի բացվելուց 8 տարի անց նախագահ Էնրիկ Լաուդետը հրավիրեց ժողով, որտեղ քննարկվեց մարզադաշտի պաշտոնական անվանումը: Առավել հավանական տարբերակներից էին իսպ.՝ Estadi Barça և իսպ.՝ Estadi Camp Nou, բայց ձայների մեծամասնությամբ ընտրվեց իսպ.՝ Estadio del CF Barcelona: Չնայած դրան՝ երկրպագուների և լրագրողների մեծամասնությունը նախապատվություն էին տալիս «Կամպ Նոու»-ին, այդ պատճառով 2011 թվականին նախագահ Խուան Գասպարը հրավիրեց նոր ժողով, որի ընթացքում մեծամասնությունը քվիարկեց մարզադաշտի այդ անվան օգտին:

2007-2008թվականների մրցաշրջանի ժամանակ ակումբի 50-րդ հոբելյանի պատվին Բարսելոոնայի ֆուտբոլիստների համար պատրաստվեց հատուկ մարզաշապիկ:

«Կամպ Նոու»-ն բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին. այդ իրադարձության պատվին կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր Բարսելոնայի ու լեհական «Լեգիա» թիմի ընկերական հանդիպումը, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 4-2 հաշվով, իսկ Բարսելոնայի խաղացող Էուլոխիո Մարտինեսը խփեց առաջին գոլը նոր մարզադաշտի պատմության մեջ: Առաջին պաշտոնական հանդիպումը կայացավ 1957 թվականի հոկտեմբերի 6-ին:Այդ խաղում,որը երկրորդն էր 1957-1958թվականի մրցաշրջանում Բարսելոնան հանդիպեց Ռեալի հետ՝ Խաենից: Յուրախություն երկրպագուների` թիմը հաղթեց 6-1 հաշվով, իսկ գոլերը հեղինակեցին Վիլավերդեն, Տեխադան, Կուբալան և Էուլոխիո Մարտինեսը(3):

«Կամպ Նոու»-ն վերակառուցվել է մի քանի անգամ: Առաջին անգամ դա եղավ 1981թվականին. մարզադաշտը մեծացվեց այնտեղ անցկացվող խաղերի համար,ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1982 թվականին անցկացվել է Իսպանիայում: «Կամպ Նոու»-ի մարդատարությունը հասավ մինչև 120 000 երկրպագուի: Երկրորդ վերակառուցումը իրականացվեց 1988 թվականին շնորիվ ՈՒԵՖԱ-ի նոր կանոններին, ըստ վորի բոլոր տեղերը պետք է սարքավորված լինեին: Այդ պատճառով, որպեսզի մարզադաշտը կորցնի ինչքան հնարավոր է քիչ տեղեր, պետք էր իջեցնել գազոնի մակարդակը: Հիմա մարզադաշտի մարդատարությունը կրճատվել է 98 934:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. [1]. www.fcbarcelona.com. Retrieved on 2012-10-29.