Թիերի Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Թիերի Անրի
Thierry Henry Manchester United vs MLS All Stars (cropped).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Թիերի Դանիել Անրի
Ազգությունը ֆրանսիացի
Մականուն Titi, Va Va Voom
Ծննդավայր   Լեզ-Յուիս, Էսսոննա, Ֆրանսիա
Ծննդյան թիվ   օգոստոսի 17, 1977 (1977-08-17) (37 տարեկան)
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական/Եզրային հարձակվող
եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Նյու-Յորք Ռեդ Բուլզ
Համար 14
Պատանեկան կարիերա
1983—1989 Ֆրանսիա Լեզ-Յուիս
1989—1990 Ֆրանսիա Պալեզո
1990—1992 Ֆրանսիա Վիտրի-Շատիյոն
1992 Ֆրանսիա Կլեռֆոնտեն
1992—1994 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1999 Ֆրանսիա Մոնակո 105 (20)
1999 Իտալիա Յուվենտուս 16 (3)
1999—2007 Անգլիա Արսենալ 254 (174)
2007—2010 Իսպանիա Բարսելոնա 80 (35)
2010— ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք Ռեդ Բուլզ 108 (45)
2012  Անգլիա Արսենալ 4 (1)
Ազգային հավաքական
1992—1993 {{{2}}} Ֆրանսիա (Մ-15) 4 (3)
1993—1994 {{{2}}} Ֆրանսիա (Մ-16) 8 (4)
1994—1995 {{{2}}} Ֆրանսիա (Մ-17) 11 (10)
1995—1996 {{{2}}} Ֆրանսիա (Մ-18) 13 (6)
1996—1997 {{{2}}} Ֆրանսիա (Մ-19) 9 (5)
1997—1998 {{{2}}} Ֆրանսիա (Մ-20) 11 (7)
1997—1999 {{{2}}} Ֆրանսիա (Մ-21) 6 (1)
1997—2010 Ֆրանսիա Ֆրանսիա 123 (51)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17 Հուլիս 2014.


Թիերի Դանիել Անրի (ֆր.՝ Thierry Daniel Henry, օգոստոսի 17, 1977 թ., Լեզ-Յուիս, Էսսոննա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ անտիլական ծագումով, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Արսենալ» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է 51 գոլով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող։

Իր կարիերայում, Անրին ունեցել է բազմաթիվ տիտղոսներ թիմիում և նվաճումներ, թիմերի կազմերում և ազգային առաջնություններում սահմանել է նա ռեկորդ։ Նա դեռևս լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, մտել է աշխարհի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում, երկու անգամ արժանացել է «Ոսկե Խաղակոշիկի» և տարբեր կազմակերպությունների վարկածներով բազմիցս արժանացել է տարվա խաղացող Անգլիայում։ Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, 1998 թ.-ից կրում է Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Շատ փորձագետներ, մարզիչներ և մարզիկներ իրենց տված հարցազրույցում ասել են, որ Անրին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։

2007 թ. Հունիսին, Արսենալում անցկացրած տարիներից հետո, նա տեղափոխվեց Բարսելոնա €24 միլլիոն գումարով։ Նա առաջին տիտղոսները Կատալոնական ակումբի հետ նվաճեց 2009 թվականին՝ հաղթելով Լա Լիգան, Կոպա դել Ռեյը և Չեմպիոնների Լիգայի երրորդ տիտղոսը։ Այդ տարում նա իր թիմի հետ հաղթեց աննախադեպ վեց տիտղոս Սուպերկոպա դե Իսպանիան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Աշխարհի Ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ ստացել ՈՒԵՖԱ տարվա լավագույն խաղացող մրցանակը հինգ անգամ։ 2010 թ.ին նա տեղափոխվեց Սոկկերի ԱՄՆ Առաջնության Նյու-Յորք Ռեդ Բուլզ ակումբ և հաղթեց Արևելյան Կոնֆերենցիայի տիտղոսը 2010 թ.ին։ Նա 2012 թվականին երեք ամսով վարձավճարով վերադարձավ Արսենալ։

Բացի ֆուտբոլից Անրին ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքի, պարբերաբար ներդրումներ է անում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնց նպատակն է պայքարել ՁԻԱՀ-ի և սնկային հիվանդությունների դեմ։ Ղեկավարում է ֆուտբոլը ռասիզմի դեմ ծրագիրը, լսելով գիտի որ, նա իր գործունեության համար 2007 թ. մտել է ընդգրկված հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, Թայմ ամսագրի կողմից։ Շնորհիվ իր համբավի համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ, նկարահանվել է Nike-ի, Reebok-ի, Gillette-ի, Renault-ի և Pepsi-ի գովազդենում։ Կնոջ հետ ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

Կենսագրություն[խմբագրել]

Թիերի Անրին ծնվել է 1977 թվականի օգոստոսի 17-ին ֆրանսիական Լեզ-Յուիս քաղաքում, նա ծագումով անտիլիացի է։ Նա ընտանիքում առաջին երեխան էր։ Հայրը՝ Անտուանը, ծնվել է Գվադելուպա քաղաքում (Լա-Դեզիրադի կղզիներ), մայրը՝ Մարիսը, տնային տնտեսուհի է, եկել է Մարտինիկայից։ 1989 թվականին նա տեղափոխվում է «Պալեզո», մեկ տարի անց հայրը հեռանում է աշխատանքից ակումբում, դրանից հետո որոշ ժամանակ անց խաղերից մեկում վազում է մրցավարների մոտ և սկսում վիճել, և Անրին տեղափոխվեց «Վիտրի-Շատիյոն», մարզիչի ՝ Ժան-Մարի Պանզայի հետ միասին, որը ապագա մարզիչն էր ֆուտբոլիստի, եկավ թիմի հետ միասին[1]։ Թիերին թիմում խաղաց ևս 2 տարի[2]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել]

«Մոնակո» (1992—1999) և «Յուվենտուս» (1999)[խմբագրել]

1990 թվականին ֆուտբոլիստին նկատում է «Մոնակոյի» սկաուտ Արնոլդ Կատալանոն։ Նա այցելեց խաղերից մեկին, թիմը հաղթեց 6։ 0 հաշվով, և վեց գոլնել խփեց Անրին։ Այդ ժամանակ Կատալանոն առաջարկել է նրան առանց որևէ փորձաշրջանի միանալ իր ակումբին, սակայն Անրին պնդեց, որ նա նախապես պետք է անցնի դասընթաց էլիտար «Կլերֆոնտեն» ֆուտբոլի ակադեմիայում։ Ուսումնական կենտրոնի ղեկավարը սկզբում հրաժարվեց ընդունել Թիերիին, դպրոցում ցածր գնահատականների համար, բայց հետո ամեն դեպքում համաձայնվեց — նորեկ խաղացողը անցավ ամբողջ ուսուցումը և մտավ երկրորդ «Մոնակոյի» կազմը[3]։ Հետագայում կնքեց պրոֆֆեսինալ պայմանագիր, իսկ 1994 թվականին անցկացրեց իր առաջին խաղը Լիգա 1-ում։ Արսեն Վենգերը, թիմի գլխավոր մարզիչը, Անրիին նշանակվեց ձախ եզրում կիսապաշտպան, քանի որ կարծում էր, որ նա արագ էր, լավ էր տիրապետում գնդակին և տեխնիկային որը ավելի էֆեկտիվ կլինի եզրային պաշտպանի համեմատ, քան կենտրոնական։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը անց է կացրել 18 խաղ ակումբում և խփել երեք գոլ[2]։

Վենգերը շարունակեց փնտրել Անրիին համապատասխան տեղ դաշտում և ի վերջո եզրակացրեց, որ նա ամեն դեպքում պետք է խաղա հարձակման գծում, սակայն, երկար ժամանակ չեր կողմնորոշվում, ֆուտբոլիստին դնում էր տաբեր դիրքերի և փոխարինում մեկ այլ դիրքով[2]։ Գտնվելով մարզչի նրբանկատության տակ, Անրին ցույց տվեց ստաբիլ խաղ, 1996/97 մրցաշրջանում օգնեց թիմին հաղթել չեմպիոնական տիտղոսը և դարձավ լավագույն երիտասարդ խաղացողը Ֆրանսիայում[3][4]։ Տաղանդավոր ֆուտբոլիստին նկատեց մադրիդի «Ռեալը» և 1997 թվականի հունվարի 13-ին կնքեց վեց տարվա պայմանագիր[5]։ Անրին թիմում մնաց մինչև 1999 թվականը, խաղաց 105 խաղ և խփեց 20 գոլ, որից հետո տեղափոխվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ։ Որը այդ ժամանակ գտնվում էր վատ վիճակում։

«Յուվենտուս» տեղափոխվելուց հետո նա Իտալական Սերիա A-ի 1998-99 մրցաշրջանում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ։ Եվ հեռացավ նաև թուրինյան ակումբից։

«Արսենալ» (1999—2007)[խմբագրել]

Անրին «Արսենալ» թիմի ավագ, այդ պարտականությունը ստանձնեց 2005 թվականին, Պատրիկ Վիեյրայի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո

Անրին երկրպագեց «Արսենալին» 1991 թվականին ևս[6], և միայն լոնդոնյան ակումբում նա հասավ համաշխարհային ֆուտբոլի մակարդակին[7]։ Չնայած մասնագետները հնարավոր տրանսֆերը կասկածել էին, Վենգերը համոզված էր, որ խաղացողի տեղափոխությունը ծախսված միջոցներն արժեր[2]։ Սկզբից Անրին հիասթափեցրեց երկրպագուներին ութ ամբողջական խաղերին չխփելով ոչ մի գոլ, լրագրողները կարծիք էին հայտնել, որ խաղացողը չի հարմարվի ուժեղ և արագ խաղին անգլիական Պրեմիեր Լիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Alan Hansen. (13 марта 2006)։ «Alan Hansen's column»։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p86UxX6։ Վերցված է 2010-09-06։ 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Thierry Henry Biography»։ jockbio.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7L188C։ Վերցված է 2010-08-30։ 
  3. 3,0 3,1 «Profile: Thierry Henry (web archive)»։ Goal.com։ http://web.archive.org/web/20070627160105/http://www.goal.com/en/Articolo.aspx?ContenutoId=336314։ Վերցված է 2010-08-30։ 
  4. «Thierry Daniel Henry Profile»։ footballdatabase.com։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7MoabQ։ Վերցված է 2010-08-30։ 
  5. http://www.sport-express.ru/newspaper/1997-07-15/9_1/
  6. http://www.sport-express.ru/newspaper/2004-06-03/5_2/
  7. «Ronaldinho wins Fifa player award»։ BBC Sport։ 20 декабря 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ http://www.webcitation.org/67p7Q6185։ Վերցված է 2010-09-01։