Սերխիո Բուսկետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաբադելում ծնված Սերխիո Բուսկետսը Բարսելոնայի երիտասարդական համակարգին միացավ 2005 թվականի ամռանը: Այդ խաղաշրջանում, խաղալով Յուվենիլ A-ում, նա հաղթեց 3 հիմնական տիտղոսները մի թիմում, որտեղ նաև ներառված էին այնպիսի խաղացողներ, ինչպես օրինակ, Բոյանը, Ջովանին, Ժեֆրենը և Մարկ Կրոսասը:

2006-07 խաղաշրջանում, Սերխի Բուսկետսը շարունակեց հանդես գալ Յուվենիլ A թիմի հիմնական կազմում` մարզիչ Ալեքս Գարսիայի ղեկավարության տակ: Թիմում գտնվելու 3-րդ տարում, չնայած որ դեռ կիսապաշտպան էր, Սերխիոն 26 խաղերի ընթացքում խփեց 7 գոլ:

Հաջորդ խաղաշրջանում Բուսկետսը տեղափոխվեց Բարսելոնա B, որտեղ մարզիչը Պեպ Գուարդիոլան էր: Սերխիոն դեռ 12 խաղ էլ չէր խաղացել, սակայն հասցրել էր մեծ տպավորություն գործել, և այդ խաղաշրջանում մասնակցեց 23-ից ավելի խաղերի: Նա 2 գոլ խփեց, ինչը նպաստեց առաջընթացին դեպի դիվիզիա 2B:

Նա խաղաց առաջին թիմում Կոպա Կատալունիայի խպաղերի ժամանակ 2007-08 և 2008-09 խաղաշրջաններում: Այնուհետև առաջին անգամ, 2008 թվականի սեպտեմբերի 13-ին, մասնակցեց լիգայի խաղին ընդդեմ Ռեյսինգի (1-1): Նա սկսեց խաղի սկզբից և մնաց ամբողջ 90 րոպեների ընթացքում: Խաղաշրջանի ընթացքի հետ մեկտեղ Բուսկետսը ստացավ ավելի և ավելի շատ հնարավորություններ և մեծ ներդրում ունեցավ հայտնի եռակի հաղթանակի մեջ: Նա սկսեց Գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներից` այսպիսով ավարտելով այն անհավանական 12 ամիսները, որոնց ընթացքում նա երրորդ դիվիզիայից դառնալով Եվրոպայի չեմպիոն: 2009-2010 խաղաշրջանում նա հաստատեց իր անունը որպես ամենատաղանդավոր կենտրոնական կիսապաշտպան: Չնայած Տուրու Յայայի կողմից ուժեղ մրցակցությանը, նա խաղաց լիգայի 33 հանդիպումներում, որոնցից 10-ը Չեմպիոնների լիգայի, 4-ը` Գավաթի խաղերին:

Բարսելոնայում ունեցած նրա խաղաոճը նրան միջազգային ճանաչում բերեց: Իսպանիայի հավաքականում նա իր առաջին խաղը խաղաց 2009 թվականի ապրիլին Ալի Սամի Յեն մարզադաշտում`ընդդեմ Թուրքիայի: 2009 թվականին նա նաև մեկնեց Հարավային Աֆրիկա` մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

2010 թվականին Վինսենտե դել Բոսկեն իր ամբողջ հույսը դրել էր Բուսկետսի վրա` որպես Իսպանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան, երբ Իսպանիան հաղթեց Աշխարհի գավաթը:

Սերխի Բուսկետսը Կարլես Բուսկետսի տղան է, ով 1990-ական թվականներին խաղում էր Բարսելոնա Ֆուտբոլային ակումբում:

[խմբագրել] ԲՆՈՒԹԱԳԻՐ

Սերխիո Բուսկետսն ամբողջական կիսապաշտպան է, ով հայտնի է դաշտում իր խելացիությամբ: Սաբադելում ծնված` նա իրքն իրեն լավ դիրքավորում է և կարողանում է խաղը լավ "կարդալ": Բուսկետսի հետ թիմն իրեն ավելի անվտանգ է զգում, քանզի նա հաստատակամորեն է կատարում պաշտպանության իր պարտավորությունները:

Սերխիո Բուսկետսը բազմակողմանի խաղացող է: Նրա մարտավարական իրազեկությունը և հասակը (գրեթե 190 սմ), նշանակում է, որ չնայած նա գտնվում է կիսապաշտպանի դիրքում, սակայն կարող է հանդես գալ նաև կենտրոնում:

[խմբագրել] ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա 2011/12 Եվրոպայի սուպերգավաթ 2011/12 Իսպանիայի սուպերգավաթ 2010/11 Չեմպիոնների լիգա 2010/11 Լա Լիգա 2010/11 Իսպանիայի սուպերգավաթ 2009/10 Լա Լիգա 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ 2009/10 Եվրոպայի սուպերգավաթ 2009/10 Իսպանիայի սուպերգավաթ 2008/09 Չեմպիոնների Լիգա 2008/09 Լա Լիգա 2008/09 Կոպա դել Ռեյ

Իսպանիայի ազգային հավաքական 2010 Աշխարհի գավաթ

[խմբագրել] ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա 2010-11 ՖԱ Բարսելոնա 2009-10 ՖԱ Բարսելոնա 2008-09 ՖԱ Բարսելոնա

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով