Տիտո Վիլանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտո Վիլանովա

Ֆրանսեսկ "Տիտո" Վիլանովա ի Բայո (իսպ.՝ Francesc "Tito" Vilanova i Bayó; Սեպտեմբերի 17 1968, Բելկայրե, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մարզիչ։ 2012 թվականին ընտրվել է «Բարսելոնա ՖԱ»-ի գլխավոր մարզիչ, որտեղ նախկինում նա Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։ Երբ 2007 թվականին Խոսեպ Գվարդիոլան ընտրվեց որպես Բարսելոնայի գլխավոր մարզիչ, Տիտոն դարձավ նրա օգնականը։ Իր ֆուտբոլային կարիերան Տիտոն անցկացրել է մի շարք իսպանական թիմերում` Բարսելոնա Բ-ում, Ֆիգերեսում, Սելտայում, Բադախոսում, Մալյորկայում, Լիեդայում, Էլչեյում ևԳրամանետում։