Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջմայրցամաքային գավաթ
անգլ.՝ Intercontinental Cup
European-South American Cup
Toyota Cup
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ և ԿՈՆՄԵԲՈԼ
Հիմնվել է 1960 (1980-ից՝ ներկայիս ֆորմատով)
Ակումբների քանակ 2
Ներկայիս չեմպիոն Պորտուգալիա Պորտու (2-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Արգենտինա Բոկա Խունիորս
Ուրուգվայ Պենյարոլ
Ուրուգվայ Նասիոնալ
Իտալիա Միլան
Իսպանիա Ռեալ Մադրիդ (3-ական տիտղոս)


Միջմայրցամաքային գավաթ (նախկինում՝ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի Գավաթ, Տոյոտայի գավաթ, Ինտերկոնտինենտալ գավաթ), ֆուտբոլային ամենամյա պաշտոնական մրցույթ, որն անց է կացվել 1960 թվականից մինչև 2004 թվականը, Եվրոպայի (ՈՒԵՖԱ) և Հարավային Ամերիկայի (ԿՈՆՄԵԲՈԼ) ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո, Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև։

Գավաթի վերջին խաղարկությունը կայացել է 2004 թվականին, չեմպիոն է հռչակվել Պորտուն։ 2005 թվականից սկսած Միջմայրցամաքային գավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։

Բոլոր հաղթողները փաստացի ճանաչվում էին որպես «Աշխարհի ակումբային չեմպիոններ»[1]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականից մինչև 1979 թվականը գավաթի խաղարկությունն անց էր կացվում երկու խաղերով՝ տնային և պատասխան։ Սկսած 1980 թվականից, հաղթողը որոշվում էր միայն մեկ խաղում, որն անց էր կացվում սկզբում Տոկիոյում, իսկ 2001թվականից մինչը 2004 թվականը՝ Յոկոհամայում։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ակումբ
1960 Իսպանիա Ռեալ Մադրիդ
1961 Ուրուգվայ Պենյարոլ
1962 Բրազիլիա Սանթոս
1963 Բրազիլիա Սանթոս
1964 Իտալիա Ինտեր
1965 Իտալիա Ինտեր
1966 Ուրուգվայ Պենյարոլ
1967 Արգենտինա Ռասինգ
1968 Արգենտինա Էստուդիանտես
1969 Իտալիա Միլան
1970 Նիդերլանդներ Ֆեյենորդ
1971 Ուրուգվայ Նասիոնալ
1972 Նիդերլանդներ Այաքս
1973 Արգենտինա Ինդեպենդիենտե
1974 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
1975 Չի անցկացվել
1976 Գերմանիա Բավարիա Մյունխեն
1977 Արգենտինա Բոկա Խունիորս
1978 Չի անցկացվել
1979 Պարագվայ Օլիմպիա
1980 Ուրուգվայ Նասիոնալ
1981 Բրազիլիա Ֆլամենգո
1982 Ուրուգվայ Պենյարոլ
Տարեթիվ Ակումբ
1983 Բրազիլիա Գրեմիո
1984 Արգենտինա Ինդեպենդիենտե
1985 Իտալիա Յուվենտուս
1986 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
1987 Պորտուգալիա Պորտու
1988 Ուրուգվայ Նասիոնալ
1989 Իտալիա Միլան
1990 Իտալիա Միլան
1991 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
1992 Բրազիլիա Սան Պաուլու
1993 Բրազիլիա Սան Պաուլու
1994 Արգենտինա Վելես Սարսֆիլդ
1995 Նիդերլանդներ Այաքս
1996 Իտալիա Յուվենտուս
1997 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
1998 Իսպանիա Ռեալ Մադրիդ
1999 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
2000 Արգենտինա Բոկա Խունիորս
2001 Գերմանիա Բավարիա Մյունխեն
2002 Իսպանիա Ռեալ Մադրիդ
2003 Արգենտինա Բոկա Խունիորս
2004 Պորտուգալիա Պորտու

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «fifa.com» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.