Սուպերկոպա դե Իսպանիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սուպերկոպա դե Իսպանիա Supercopa de España |
|
|---|---|
| Երկիր | Իսպանիա |
| Հիմնվել է | 1982 թ. |
| Ակումբների քանակ | 2 (եզրափակիչ) |
| Ամենատիտղոսավոր թիմ | |
Սուպերկոպա դե Իսպանիա (իսպաներեն՝ Supercopa de España) Իսպանական ֆուտբոլային մրցաշար, որը վիճարկվում է Լա Լիգայի և Կոպա դել Ռեյի հաղթողների միջև:
Ներկայիս մրցաշարը հիմնադրվել է միայն 1982 թվականին, սակայն 1940-ից 1953 թվականները անցկացվել է նմանատիպ մրցաշար:
Մրցաշարի վերջին խաղերը կայացել են 2011 թվականի Օգոստոսի 14-ին և 17: Հանդիպումները կայացան Կոպա դել Ռեյ 2010–11 հաղթող Ռեալ Մադրիդի և Լա Լիգա 2010–2011-ի հաղթող Բարսելոնայի միջև: Բարսելոնան հաղթեց ընդհանուր 5:4 հաշվով և տասերորդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր: