Բարսելոնա ՖԱ
| Բարսելոնա | ||||
| Ամբողջական անուն | Football Club Barcelona | |||
|---|---|---|---|---|
| Ավել անուն(ներ) | Ավելին քան ակումբ ..., Բարսա, Բլաուգրանա(Կապտանռնագույններ) | |||
| Համառոտ անուն | Բարսելոնա | |||
| Գույներ | Կարմիր, կապտանռնագույն | |||
| Հիմնադրում | 1899 | |||
| Մարզադաշտ | Կամպ Նոու | |||
| Ընդունակություն | 98.772 | |||
| Նախագահ | Սանդրո Ռոսսել | |||
| Մարզիչ | Խոսեպ Գվարդիոլա | |||
| Կայք | ||||
| Լիգա | Լա Լիգա | |||
| 2009-10 | Լա Լիգա, 1 | |||
|
|
||||
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպաներեն՝ Fútbol Club Barcelona և կատ. Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպաներեն՝ Barça և կատ. Barça) — պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնելով իր մեծությամբ իսպանական երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
«Բարսելոնա» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, Բարսելոնա քաղաքում, Ժոան Գամպերի կողմից:
[խմբագրել] Էլ Կլասսիկո
Բարսելոն Ռեալ Մադրիդ հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի Ռեալի գրակայությունը Բարսայի նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը Բարսայից Ռեալ ևայլն։
Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։
[խմբագրել] Կատալոնյան դերբի
Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ Բարսելոնը և Էսպանյոլը մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում Էսպանյոլը, չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։
[խմբագրել] Ներկա կազմ
|
|
[խմբագրել] Նվաճումներ
[խմբագրել] Ազգային
Լա Լիգա (20)
- 1928-29, 1944-45, 1947-48, 1948-49, 1951-52, 1952-53, 1958-59, 1959-60, 1973-74, 1984-85, 1990-91, 1991-92, 1992-93, 1993-94, 1997-98, 1998-99, 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11
Կոպա դել Ռեյ (25)
- 1909-10, 1911-12, 1912-13, 1919-20, 1921-22, 1924-25, 1925-26, 1927-28, 1941-42, 1950-51, 1951-52, 1952-53, 1956-57, 1958-59, 1962-63, 1967-68, 1970-71, 1977-78, 1980-81, 1982-83, 1987-88, 1989-90, 1996-97, 1997-98, 2008-09
Կոպա դե լա Լիգա (2)
[խմբագրել] Միջազգային
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Բարսելոնան այն բացառիկ ակումբներից է Իսպանիայի Լա Լիգա-յի, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից 1928։ (Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են ՝ Ատլետիկ Բիլբաոն և Ռեալ Մադրիդը):
- Բարսելոնան միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից։
- Բարսելոնան միակ ակումբն է ամբողջ աշխարհում, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տիրացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
- Բարսելոնաայի ամենախոշոր հաշվով հաղթանակը 10։ 1 Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ տարած ամենախոշոր պարտությունը 1։ 12 Ատլետիկ Բիլբաո-ից 1931 թվականին։
- Բարսելոնաայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է, որը 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (Բարսելոնաայի կազմում հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Բարսելոնայի» պաշտոնական կայքէջը (իսպ.), (անգլ.), (արաբ.)
- «Բարսելոնայի» երկրպագուների հայալեզու կայքը
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|||||