Ինտերնացիոնալ (օրհներգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինտերնացիոնալից)

Ինտերնացիոնալ (ֆրանսերեն՝ L'Internationale) նշանավոր սոցիալիստ, անարխիստ, համայնավար և սոցիալ-դեմոկրատ հիմն է և աշխարհի ամենագիտցված երգերից է։

Արևելահայերեն[խմբագրել]

Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մէրկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը
Արդեն կռվի ենք մենք ձգտում։
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Ոչ ոք չի տա մեր փրկությունը.
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Լոկ մենք՝ ճորտերս և բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն են և մերը կմնան։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։

Հայերեն թարգմանությունը կատարել է Եղիշե Չարենցը

http://www.prato.linux.it/~lmasetti/antiwarsongs/img/upl/interarmenien.gif

Արևմտահայերեն[խմբագրել]

http://www.prato.linux.it/~lmasetti/antiwarsongs/img/interarmocc.gif

Արտաքին հղումներ[խմբագրել]