Էրիկ Աբիդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվելով Լիոնում (11-9-1979)` էմիգրանտների ընտանիքում, Աբիդալը իր ֆուտբոլային կարիերան սկսեց Լիոն-լա-Դաչերեյի ֆրանսիական CFA 2 դիվիզիայում, որտեղ նա հանդես էր գալիս որպես ձախ կիսապաշտպան: 2000 թվականի ամռանը նա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ, որի կազմում էլ առաջին անգամ հանդես եկավ այդ նույն թվականի սեպտեմբերի 16-ին Լիգա 1-ում` ընդդեմ Տուլուզի: Առաջին խաղաշրջանի ընթացքում նա երբեմն հանդես էր գալիս առաջին թիմում, որի հետ մասնակցեց լիգայի 8 մրցաշարերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգային: 2001/02 խաղաշրջանի հետագա 14 խաղերում Աբիդալը հանդես էր գալիս Մոնակոյի պաշտպանությունում: Աբիդալն օգնեց Լիոնին նվաճել լիգայի 3 տիտղոս և 3-ից ավելի սուպեր գավաթ այն թիմի կազմում, որը հիացրեց ողջ Եվրոպային իր խաղաոճով: 2006 թվականին Գերմանիայում տեղի ունեցող Աշխարհի առաջնության ժամանակ նա մասնակցեց Ֆրանսիայի 7 խաղերից 6-ին`գրավելով 2-րդ տեղը և նվաճելով համապատասխան մեդալ: Սրանից հետո նա Լիոնի կազմում մասնակցեց ևս 31 հանդիպումների` Լիգա 1-ից սկսած: Նա նաև հանդես եկավ Չեմպիոնների լիգայի մրցաշարերում` խաղալով 10 խաղ մեկնարկային կազմում 2006/07 խաղաշրջանի ընթացքում: Էրիկ Աբիդալը միացավ Բարսելոնային 2007 թվականի ամռանը: Ֆրանսիացին խաղաց Լիգայի 30 խաղերում, Չեմպիոնների լիգայի 10 խաղերում, ինչպես նաև խաղաց Գավաթի 6 խաղ` հանդես գալով որպես ձախ կիսապաշտպան Սիլվինիոյի հետ միասին: Երբեմն Ռաայկարդը նրան նաև որպես կենտրոնական պաշտպան էր օգտագործում: Խաղաշրջանի վերջում նա մասնակցեց Շվեյցարիայում և Ավստրիայում տեղի ունեցող Եվրո 2008-ին` խաղալով հանուն Ֆրանսիայի: Էրիկ Աբիդալը բնատուր ձախ կիսապաշտպան է, թեև իր հասակով (186 սմ 75 կգ), նա կարող է հեշտությամբ հանդես գալ կենտրոնում: Նա շատ հմուտ և մարտավարական ֆուտբոլիստ է և կարողանում է դաշտում ճիշտ դիրքավորվել: Նա հզոր պաշտպան է, ով չի դժվարանում վազել ամբողջ 90 րոպեն: