Վիկտոր Վալդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիկտոր Վալդես իսպանացի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել]

Վիկտոր Վալդես Արրիբասը ծնվել է 1982 թ. հունվարի 14-ին, Կատալոնիայում։ Բարսելոնայի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ:

Վիկտոր Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին' Պենյա Սինկո Կոպասից։

Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Տեներիֆե և լքեց ակումբը' վերադառնալով միայն 3 տարի անց։

Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում իր արժեքն արագ ցույց տալուց հետո, ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003 խաղաշրջանը հարմար է, որ Վալդեսը դառնա առաջին կազմի անդամ։ Սկզբնական շրջանում նա փոխհաջորդում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով, մարզիչ Ռոբերտո Անտիչի ենթակայության տակ, նա սկսեց հանդես գալ որպես դարպասապահ։

Նա ամրապնդեց իր դիրքը 2003-2004 խաղաշրջանի մեկնարկային գծում։ Այդ խաղաշրջանում նա մասնակցեց Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրեց օգնելով, որ թիմը դառնա Չեմպիոնների գավաթի տիտղոսակիր։

2005-2006 խաղաշրջանում Վալդեսը Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր և՛ Լիգայի, և՛ Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Հատկապես հիշարժան է նրա խաղը Փարիզում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ, երբ Բարսելոնան երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան։

2006-2007 խաղաշրջանում Վալդեսը մասնակցեց Լիգայի բոլոր 38 հանդիպումներին։ 2007-2008 խաղաշրջանում նա պասիվ էր միայն վերջին 3 հանդիպումների ընթացքում թույլ տալով, որ Խոսե Մանուել Պինտոն, ով նոր էր ընդգրկվել թիմում, դրսևորի իրեն։

2008-2009 խաղաշրջանում, նա, որպես օրինաչափություն, երկրորդ անգամ ստացավ Զամորայի մրցանակը։ Նա խաղաց առաջնության յուրաքանչյուր խաղ, բացի վերջին 3 խաղերից, երբ տիտղոսակիրն արդեն որոշված էր։ Նա իրեն հիանալի դրսևորեց Հռոմում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և դարձավ Բարսելոնայի առաջին դարպասապահը, ով երկրորդ անգամ թագադրվեց որպես Եվրոպայի չեմպիոն։ Նրա գերազանց խաղը թույլ տվեց նրան երկարացնել պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվական։

Բնութագիր[խմբագրել]

Վալդեսը շատ ճարպիկ դարպասապահ է, կարողանում է լավ կազմակերպել ակումբի պաշտպանությունը։ Նա արդեն ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է և մեծ փորձ ունի' չնայած հարաբերականորեն երիտասարդ տարիքին։

Տիտղոսներ[խմբագրել]

ՖԱ Բարսելոնա[խմբագրել]

  • 2010/11 Չեմպիոնների լիգա
  • 2010/11 Լա Լիգա
  • 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2009/10 Լա Լիգա
  • 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
  • 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
  • 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2008/09 Չեմպիոնների լիգա
  • 2008/09 Լա Լիգա
  • 2008/09 Կոպա դել Ռեյ
  • 2006/07 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2005/06 Չեմպիոնների լիգա
  • 2005/06 Լա Լիգա
  • 2005/06 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2004/05 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական[խմբագրել]

2010 Աշխարհի գավաթ 2008 Եվրոպաի գավաթ

Անհատական տիտղոսներ[խմբագրել]

  • 2009/10 Իսպանիայի Լիգայի Զամորա
  • 2008/09 Իսպանիայի Լիգայի Զամորա
  • 2004/05 ԻսպանիայիԼիգայիԶամորա