Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենալ
Arsenal FC.svg
Ամբողջական անուն Arsenal Football Club
Մականուն(ներ) Զինագործները անգլ.՝ The Gunners
Անվանում Արսենալ
Գույներ Կարմիր-ճերմակ
Հիմնադրում 1886 թ., որպես Դայլ Սքուար
Երկիր Անգլիա Անգլիա
Քաղաք City of London logo.svg Լոնդոն
Մարզադաշտ Էմիրեյթս
Տարողունակություն 60,338 [1]
Տեր Arsenal Holdings plc
Նախագահ Անգլիա Պետեր Հիլլ-Վուդ
Մարզիչ Ֆրանսիա Արսեն Վենգեր
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2013-14 4-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Արսենալ» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Arsenal Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում, հիմնված Լոնդոնի հյուսիսում։ Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը, նրանք հաղթել են 13 Առաջին Դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ։ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անց է կացրել մի ամբողջ սեզոն առանց պարտության։

Արսենալը հիմնվել է 1886 թ. Վուլվիչում և 1893 թ. դառնում է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը։ 1913 թ. նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում Արսենալ մարզադաշտում։ 1930-ական թթ. նրանք հաղթել են հինգ չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ։ Իսկ 2006թ. նրանք հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Արսենալը մշտապես հակամարտության մեջ է գտնվել իր հարևան «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ։ 2010 թ. տվյալներով, «Արսենալը» աշխարհում երրորդ ֆուտբոլային ակումբն է իր արժեքով՝ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլլար։

Զինանշան[խմբագրել]

1992 թվ.-ին ակումբի զինանշանը փոփոխության է ենթարկվել։ Երեք թնդանոթների փոխարեն թողել են միայն մեկը, որն ուղղված է եղել դեպի արևելք։ 1925 թվ.-ին զինանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների՝ թնդանոթը ուղղվել է արևմուտք։ Հաջորդ փոփոխությունը եղել է 24 տարի անց, երբ զինանշանի վրա ավելացվել է ակումբի կարգախոսը՝ «Victoria Concordia Crescit» (թարգ. «Հաղթանակը առաջանում է ներդաշնակությունից»)։ 53 տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել միայն զինանշանի գույները։

2001/02 մրցաշրջանում զինանշանը փոփոխության է ենթարկվել։ Այն ստացել է ավելի ժամանակակից տեսք։ Փոխվել են ծուռումուռ եզրային գծերը, թնդանոթը նորից ուղղվել է դեպի արևելք, փոխվել է տառատեսակը ու կանաչ գույնը փոխարինվել է կապույտով։

Ներկա կազմ[խմբագրել]

Թիմի կազմը 2014-15 մրցաշրջանում

N Դիրք Խաղացող
1 Լեհաստան ԴՊ Վոյցեխ Շչեսնի
2 Ֆրանսիա ՊՇ Մաթյո Դեբյուշի
3 Անգլիա ՊՇ Կիերան Գիբս
4 Գերմանիա ՊՇ Պեր Մերտեզակեր
6 Ֆրանսիա ՊՇ Լորան Կոնսելնի
7 Չեխիա ԿՊ Տոմաշ Ռոսիցկի
8 Իսպանիա ԿՊ Միկել Արտետա
9 Գերմանիա ՀՐ Լուկաս Պոդոլսկի
10 Անգլիա ԿՊ Ջեք Ուիլշիր
11 Գերմանիա ԿՊ Մեզութ Օզիլ
12 Ֆրանսիա ՀՐ Օլիվիե Ժիրու
13 Կոլումբիա ԴՊ Դավիթ Օսպինա
14 Անգլիա ՀՐ Թեո Ուոլկոտ
15 Անգլիա ԿՊ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն
N Դիրք Խաղացող
16 Ուելս ԿՊ Աարոն Ռեմսի
17 Չիլի ՀՐ Ալեքսիս Սանչես
18 Իսպանիա ՊՇ Նաչո Մոնրեալ
19 Իսպանիա ԿՊ Սանտի Կասորլա
20 Ֆրանսիա ԿՊ Մաթյո Ֆլամինի
21 Անգլիա ՊՇ Քալում Չեմբրս
22 Ֆրանսիա ՀՐ Յայա Սանոգո
24 Ֆրանսիա ԿՊ Աբու Դիաբի
25 Անգլիա ՊՇ Կարլ Ջենկինսոն
27 Գերմանիա ԿՊ Սերժ Գնաբրի
28 Կոստա Ռիկա ՀՐ Ջոել Քեմբելլ
31 Ճապոնիա ՀՐ Րիո Միյաիչի
34 Ֆրանսիա ԿՊ Ֆրանցիս Կոկլեն
35 Գերմանիա ԿՊ Գեդեոն Զելալեմ

Նվաճումներ[խմբագրել]

Ազգային[խմբագրել]

Football League First Division.png Premier.png Անգլիայի չեմպիոն։ (13) 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004

FA Cup.png Անգլիայի գավաթ։ (11) 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005, 2014

Carling.png Ֆուտբոլային լիգայի գավաթ։ (2) 1987, 1993

CommunityShield.png Անգլիայի սուպերգավաթ։ (13) 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991, 1998, 1999, 2002, 2004, 2014

Միջազգային[խմբագրել]

Coppacoppe.png ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթ։ (1) 1994

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]