Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիա Գերմանիա
Միություն ԳՖԱ
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Յոախիմ Լյով
Թիմի ավագ Ֆիլիպ Լամ
Ամենաշատ խաղեր Լոթար Մաթեուս (150)
Ռմբարկու Գերդ Մյուլլեր (68)
ՖԻՖԱ կոդ GER
ՖԻՖԱ դասակարգում 3
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Շվեյցարիա Շվեյցարիա 5 – 3 Գերմանիա Գերմանիա
(Բազել; Ապրիլի 5, 1908)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 17 (Առաջինը՝ 1937)
Ամենալավ արդյունք Հաղթող , 1954, 1974,
1990

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Գերմանիան միջազզային և ընկերական խաղերում։ Գերմանիայի միավորումից հետո հանդիսանում է ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի իրավահաջորդը Այն ղեկավարվում է Գերմանական ֆուտբոլի միության կողմից։

Պատմությունը[խմբագրել]

Գերմանիայի ազգային հավաքականը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենատիտղոսակիր հավաքականներից մեկը։ Իր նվաճած մեդալների քանակով Գերմանիայի ազգային հավաքականն առաջինն է աշխարհում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ֆուտբոլում կարողացավ հասնել բավականին լուրջ հաջողությունների։ Նախապատերազմյան ժամանակահատվածում գերմանացիները միայն մեկ անգամ՝ 1934 թվականի աշխարհի առաջնությունում էին կարողացել զբաղեցնել մրցանակային տեղ՝ այն էլ 3-րդ տեղը։ Պատերազմից հետո երկիրը բաժանվեց երկու մասի։ ԳԴՀ-ում պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում անհատական, այլ ոչ թե թիմային սպորտաձևերին այդ պատճառով նրանք ֆուտբոլում ունեցած իրենց հաջողություններով անգամ մոտ էլ չէին երկաթյա վարագույրի մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին։ 1954 թվականի Շվեյցարիայում կայացած աշխարհի առանությունում ԳՖՀ հավաքականը ընդգրկվել էր 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հունգարիայի, Թուրքիայի և Հվ.Կորեայի հավաքականնները։ Առաջին խաղում ԳՖՀ հավաքականը 4։1 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում արդեն խոշոր 3։8 հաշվով պարտվեց մրցաշարի ֆավորիտին՝ Հունգարիայի հավաքականին։ Հունգարացիները խմբում վստահորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ գերմանացիները Թուրքիայի հավաքականի հետ երկրորդ հորիզոնականի համար անցումային խաղ անցկացրին, որում մրցակցին ջախջախեցին 7։2 հաշվով։ Քառորդ եզրափակչում ԳՖՀ-ի մրցակիցը Հարավսլավիայի ընտրանին էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 2։0 հաշվով։ Կիսաեզրափակչում գերմանացիներին բաժին ընկավ Ավստրիայի հավաքակաը, որին նրանք հաղթեցին խոշոր 6։1 հաշվով։ Եզրափակչում արդեն 8-րդ րոպեին հունգարացիները հաղթում էին 2։0 հաշվով և թվում էր թե այս անգամ էլ լեգենդար Կոշիչի և Պուշկաշի թիմը կհաղթի խոշոր հաշվով, սակայն գերմանացիները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և արդեն 10-րդ րոպեին Մաքս Մառլոկը կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, իսկ 18-րդ րոպեին Հելմուտ Ռանը դիպուկ հարվածով հավասարեցրեց այն։ Երբ թվում էր, որ խաղի ելքը կվճռվի լրացուցիչ ժամանակում Ռանը ևս մեկ անգամ աչքի ընկավ։ Արդյունքում գերմանացիները 3։2 հաշվով կամային հաղթանակ տարան հունգարացիների նկատմամբ։ ԳՖՀ-ում գործերը ավելի հաջող էին ընթանում և թիմի առաջխաղացումը ակնհայտ էր։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, 1962 թվականի առաջնությունում քառորդ եզրափակիչ, իսկ 1966 թվականի առաջնությունում հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին տանտերերին՝ անգլիացիներին։ 70-ականնները ԳՖՀ-ի հավաքականի և Մյունխենի ՙԲավարիայի՚ համար դարձան աստեղային։ ՙԲավարիան՚ 3 անգամ՝ 1974, 1975 և 1976 թվականներին դարջավ Չեմպիոնների գավաթի հաղթող, իսկ հավաքականը, որի կորիզը կազմում էին ՙԲավարիայի՚ խաղացողները, դարձավ 1974 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 1972 և 1980 թվականների Եվրոպայի չեմպիոն և 1976 թվականի երկրորդ մրցանակակիր։ Ֆրանց Բեկենբաուերը հարձակմանը իր հաջող միացումներով փոխեց պաշտպաների մասին մինչ այդ ունեցած պատկերացումները և դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, իսկ Գերդ Մյուլլերը իսկական ՙգոլ խփող մեքենա՚ էր։ Հավաքականի կազմում նա անցկացրած 62 խաղերում դարձավ 68 գոլի հեղինակ։ 1974 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվեց ԳՖՀ-ում։ ԳՖՀ հավաքականը ընդգրկված էր առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին ԳԴՀ-ի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները։ ԳՖՀ-ի հավաքականը առաջին երկու խաղերում համապատասխանաբար 1։0 և 3։0 հաշվով հաղթեց Չիլիի և Ավստրալիայի հավաքականներին, իսկ վերջին խաղում 0։1 հաշվով զիջեց ՙպատի՚ մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին։ Արդյունքում խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և մրցաշարի երկրորդ փուլում ընդգրկվեց B խմբում, որտեղ բացի նրանցից ընդգրկված էին նաև Լեհաստանի, Շվեդիայի և Հարավսլավիայի հավաքականները։ Այս անգամ գերմանացիները հաղթեցին բոլոր երեք հանդիպումներում էլ և դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր։ Այս խաղի արդեն 2-րդ րոպեին Յոհան Նեսկենսը 11 մետրանոցից առաջ մղեց հոլանդացիներին, սակայն գերմանացիները Պաուլ Բռայթների և Գերդ Մյուլլերի օգնությամբ դեռ առաջին խաղակեսում կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Արդյունքում խաղը ավարտվեց 2։1 հօգուտ ԳՖՀ-ի։ Գերմանացիները պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ 70-ական թվականների հաղթական ավանդույթները շարունակեցին նոր սերնդի ֆուտբոլիստները։ Կառլ-Հայնց Ռումենիգեն, Լոթար Մաթեուսը, Ռուդի Ֆյոլլերը, Յուրգեն Կլինսմանը և Մաթիաս Զամերը դարձան համաշխարհային ֆուտբոլի աստղեր։ 1982 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ զիջեցին իտալացիներին։ 4 տարի անց Մեքսիկայում նրանք կրկին հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին Դիեգո Մարադոնայի Արգենտինային։ Այդուհանդերձ 4 տարի անց ԳՖՀ հավաքականը կարողացավ վրեժխնդիր լինել արգենտինացիներից։ Խմբային փուլում ԳՖՀ հավաքականի մրցակիցներն էին Կոլումբիան, ԱՄԷ-ն և Հարավսլավիան։ Առաջին խաղում գերմանացիները խոշոր 4։1 հաշվով պարտության մատնեց Հարավսլավիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում էլ ավելի խոշոր 5։1 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին։ Խմբային փուլի վերջին խաղում գերմանացիները Կոլումբիայի հավաքականի հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի 1։1 հաշվով։ 1/8-րդ եզրափակչում ԳՖՀ հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին էր, որին գերմանացիները Կլինսմանի և Բրեմեի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում գերմանացիները պարտության մատնեցին Չեխոսլովակիայի հավաքականին, միակ գոլը 11 մետրանոցից խփեց Մաթեուսը։ Գերմանացիները կիսաեզրափակիչում են, որտեղ նրա մրցակիցը Անգլիայի հավաքականն էր։ Անգլիայի հավաքականի հետ հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին գերմանացիները՝ հաղթելով 4։3 հաշվով։ Եզրափակչում՝ ինչպես և 4 տարի առաջ, գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 1։0 հաշվով, միակ գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Բրեմեն։ Եվ այսպես ԳՖՀ-ն պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 1990 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիան միավորվեց։ Միավորված Գերմանիան 1996 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝կիսաեզրաձակիչում ետխաղյա 11 մետրանոցներով հաղթահարեցին առաջնության կազմակերպիչ՝ Անգլիայի հավաքականին, իսկ ահա եզրափակչում 2։1 հաշվով առավելության հասան Չեխիայի ընտրանու նկատմամաբ։ 1996 թվականի հաջողությունից հետո գերմանացիները դեռևս լուրջ հաջողությունների չեն հասել, եթե իհարկե 2002 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալը, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե և 2008 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե և վերջապես 2010 թվականի բրոնզե մեդալները նման գերհզոր հավաքականի համար չի կարելի հաջողություն համարվել։ 1998 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը խայտառակ 0։3 հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին, իսկ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունն էլ ավելի վատ դասավորվեց, գերմանացիներն անգամ չկարողացան հաղթահարել խմբային փուլը։ Այդուհանդերձ, արդեն 2002 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0։2 հաշվով զիջեցին Բրազիլիայի հավաքականին։ Եվրո-2004-ին գերմանացիները կրկին չափազանց անհաջող ելույթ ունեցան։ Լատվիայի և Հոլանդիայի հավաքականների հետ ոչ-ոքին և պարտությունը Չեխիայի ընտրանուց գերմանացիներին դուրս մղեց պայքարից արդեն խմբային փուլում։ Արդյունքում Ռուդի Ֆյոլլերը, ով գլխավորում էր հավաքականը, հեռացվեց իր պաշտոնից և նրան փոխարինեց Յուրգեն Կլինսմանը։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում գերմանիան, որպես ընդունող երկիր, չմասնակցեց նախընտրական փուլին և միանգամից ընդգրկվեց А խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Լեհատանի, Կոստա-Ռիկայի և Էկվադորի հավաքականները։ Բացման խաղում գերմանացիները 4։2 հաշվով հաղթեցին Կոստա-Ռիկայի հավաքականին։ Գերմանացիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Միրոսլավ Կլոզեն։ Երկրորդ խաղը շատ ավելի դժվար ստացվեց և Գերմանիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1։0 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին, միակ գոլը խփեց փոխարինման մտած Օլիվեր Նոյվիլը։ Վերջին խաղում գերմանացիները 3 անպատասխան գնդակ ուղղարկեց Էկվադորի հավաքականի դարպասը։ Փլեյ-օֆում գերմանացիների առաջին մրցակիցը Շվեդիայի հավաքականն էր, որին նրանք հաղթեցին 2։0 հաշվով։ Երկու անգամ էլ աչքի ընկավ Պոդոլսկին։ Քառորդ եզրափակչում գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր։ Այս հանդիպման ժամանակ առաջինը հաջողության հասան արգենտինացիները, սակայն տանտերերը կարողացան կամային բարձր որակներ դրսևորել և 80-րդ րոպեին Կլոզեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Կիսաեզրափակչում Գերմանիայի ընտրանուն կանգնեցրեց Իտալիայի հավաքականը։ Հանդիպումը անցավ լարված և անզիջում պայքարում և հիմնական ժամանակում այդպես էլ հաղթողը չորոշվեց, իսկ լրացուցիչ ժամանակում Ֆաբիո Գրոսսոյի և Ալեսանդրո Դել Պիերոյի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով իտալացիները կարողացան առավելության հասնել Բունդեսթիմի նկատմամաբ։ Արդյունքում գերմանացիները պետք է պայքարեին երրորդ տեղի համար, որում էլ նրանք գեղեցիկ և հարձակվողական խաղով 3։1 հաշվով հաղթեցին Պորտուգլիայի հավաքականին։ Երկու անգամ աչքի ընկավ Շվայնշտայգերը, ևս մեկ անգամ Պետին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ պորտուգալացիներից միակ պատասխան գնդակը խփեց Նունու Գոմեշը։ Արդյունքում մոտակա 4 տարիների ընթացքում գերմանացիները դարձան աշխարհի երրորդ ուժեղագույն թիմը։ 2 տարի անց գերմանացիները գրեթե նույն կազմով հասան մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով զիջեցին իսպանացիներին, միակ գոլի հեղինակը դարձավ Ֆերնանդո Տորեսը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010[խմբագրել]

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Ավստրալիայի, Գանայի և Սերբիայի հավաքականներն էին։ Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և արդյունքում հաղթեցին 4։0 հաշվով։ Երկրորդ խաղում թիմը անակնկալ կերպով պարտվեց Սերբիայի հավաքականին 0։1 հաշվով, իսկ խմբային փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով Գանայի հավաքականին՝ նվաճեց փլեյ-օֆի ուղեգիր։ 2010 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ 1/8-րդ եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը, որում գերմանացիները մի գլուխ բարձր էին իրենց մրցակցից և արդյունքում հաղթեցին 4։1 հաշվով։ Հուլիսի 3-ին տեղի ունեցավ քառորդ եզրափակչի Գերմանիա-Արգենտինա հանդիպումը, այս անգամ էլ գերմանացիները ակնհայտ ուժեղ էին մրցակցից և հաղթեցին 4։0 հաշվով։ Այս հանդիպումը Կլոզեի համար 100-րդն էր հավաքականի կազմում և նա դարձավ 2 գոլի հեղինակ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում իր 14–րդ գնդակը և այդպիսով կրկնելով լեգենդար Գերդ մյուլլերի ռեկորդը։ Արդյունքում արգենտինացիները հուսալքված էին, իսկ գերմանացիները կիսաեզրափակիչում էին։ Կիսաեզրափակիչում գերմանիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր։ Այդ խաղը անցավ լարված պայքարում իսպանացիների չնչին առավելությամբ։ Եվ արդյունքում երկրորդ խաղակեսի միջնամասում Պույոլի խփաց միակ գնդակը հաղթանակ պարգևեց Իսպանիայի ընտրանուն։ 3-րդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի ընտրանու դեմ։ Չնայած ՙմխիթարող եզրափակչին՚ Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականների միջև 3-րդ տեղի համար խաղը ընթացավ բավականին լարված և դիտարժան պայքարում։ Գերմանիայի հավաքականը հանդիպմանը ներկայացավ ոչ հիմնական կազմով։ Բունդեսթիմի կազմում բացակայում էին առաջատարներ՝ թիմի ավագ Ֆիլիպ Լահմը, Լուկաս Պոդոլսկին, Միրոսլավ Կլոզեն և Մանուել Նոյերը։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ նշված ֆուտբոլիստները հանդիպմանը չէին մասնակցում վնասվածքների պատճառներով, սակայն դա պաշտոնապես, իսկ իրականում դժվար էր թաքցնել, որ կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո հիասթափված առաջատարները տրամադրված չէին կրկին անգամ պայքարելու 3-րդ տեղի համար, ինչպես դա եղել էր 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Իհարկե դա կարելի հասկանալ քանի, որ Գերմանիայի ներկայիս հավաքականը աշխարհի առաջնության ընթացքում ցուցադրեց վառ ու դիտարժան ֆուտբոլ և միանշանակ նման խաղով Գերմանիան արժանի էր ամենաբարձր պարգևներին։ Հարկ է նշել, որ վերջին առաջնություններում գերմանացիներին ակնհայտորեն ամենավճռական պահին ինչ-որ բան չի բավականեցնում։ Այս անգամ էլ Բունդեսթիմը հաղթահարելով մրցակցին 3։2 հաշվով կրկին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։


Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014[խմբագրել]

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Պորտուգալիայիյի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականներն էին։ Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և հաղթեցին 4։0 հաշվով։ հեթ-թրիկ ի հեղինակ դառցավ Թոմաս Մյուլլերը։ Երկրորդ խաղում գերմանացիները 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Գանայի ընտրանու հետ,իսկ երրորդ խաղում նվազագույն հաշվով ԱՄՆ-ին հաղթելուց հետո՛ նվաճեցին փլեյ-օֆի ուղեգիր։ 1/8-րդ եզրափակչում գերմանացիները մրցեցին Ալժիրի հետ։ Լարված ու դիտարժան պայքարում գերմանացիները 2-1 հաշվով հախթելուց հետո,քառորդ եզրափակչում պարտության մատնելով հերթական մրցակցին,դուրս եկան կիսաեղրափակիչ փուլ որտեղ պետք է մրցեին տան տերերի Բրազիլացիների հետ։ Շատ կարևոր խաղին ընդառաջ Բրազիլացիները պետք է Գերմանացիներին դիմակայեին առանց իրեն առաջատարին և լավագույն ռմբարկուի` Նեյմարի։ Բրազիլիա - Գերմանիա հանդիպումն խելահեղ ավարտ ունեցավ։ Արդեն 10 երրորդ րոպեին Թոմաս Մյուլերը անկյունային խաղարկումից հետո գրավեց Ժուլիո Սեզարի դարպասը, իսկ 10-30 րոպեների ընթացքում գերմանացիները 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, գոլերի հեղինակ դարցան Միրոսլավ Քլոզեն,դուբլ ձևակերպեց Թոնի Կրոսը, մեկ գոլ էլ հեղինակեց Սամի Խեդիրան։ Հետագայում փոխարինման մտած Անդրե Շյուրլեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ 90 երորդ րոպեին բրազիլացիներից հեղինակության գնդակը խփեց Օսկարը։ Գերմանացիները հախթեցին 7-1 հաշվով և դորս եկան եզրափակիչ որտեղ մրցելու եին Արգենտինայի հետ։ Եզրափակչում, հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին,հանդիպումն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ փոխարինման մտած Մարիո Գյօթցոն գրավելով մրցակցի դարպասը հաղթանակ պարգևեց իր հավաքականին, Գերմանիայի ազգային հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն:

Հավաքականի անցյալի հայտնի ֆուտբոլիստները[խմբագրել]

Ֆրից Վալտեր, Ֆրանց Բեկենբաուեր, Ուվե Զելլեր, Կարլ-Հայնց Շնելինգեր, Զեպ Մայեր, Ուլի Հյոնես, Գերդ Մյուլեր, Գյունտներ Նետցեր, Հանս Շվարցենբեկ, Վոլֆգանգ Օվերաթ, Պաուլ Բրայթներ, Մանֆրեդ Կալտց, Կարլ-Հայնց Ռումենիգե, Անդրեաս Բրեմե, Հանս-Պետեր Բրիգել, Դիտեր Այլթս, Կլաուս Ալլոֆս, Լոթար Մաթեուս, Ռուդի Ֆյոլեր,Բերնդ Շուստեր, Անդրեաս Մյոլեր, Անդրեաս Քյոպկե, Օլիվեր Կան, Յուրգեն Կլինսման, Մաթիաս Զամմեր, Շտեֆան Էֆենբերգ։

Պարտադիր Ֆավորիտը[խմբագրել]

Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլին վերաբերվում են տարբեր ձևերով։ Միշտ կարելի է հիանալ նրանց ատլետիկ և վստահ խաղով։ Կարելի է նաև քննադատել ավելնորդ պրագմատիզմի համար, սակայն այն, որ գերմանացիներ շատ են սիրում ֆուտբոլ և դա կարողանում են անել բավականին հաջող, դրանում երկու կարծիք պարզապես լինել չի կարող։ Ոչ մի խոշոր մրցաշար՝ լինի դա Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություն, չի անցնում առանց Գերմանիայի մասնակցությամբ։ Եվ գրեթե միշտ ոչ թե մասնակցում են, այլև հավակնում են ամենաբարձր տեղերին։ Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոններ, աշխարհի քառակի փոխչեմպիոններ և բրոնզե մեդալակիրներ, եվրոպայի եռակի փոխչեմպիոններ։ Եվ դա զարմանալի չէ, որ ամեն առաջնությունից առաջ անկախ այն բանից, թե Գերմանիան մտնում է հաղթողի գլխավոր հավակնորդների ցուցակում, թե ոչ միևնույն է շատ մասնագետների կածիքով, Գերմանիան եղել է, կա, ու կլինի պարտադիր ֆավորիտ։