Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
| Մականուն | Squadra Azzurra (Կապույթ թիմ) | ||
|---|---|---|---|
| Միություն | ԻՖՖ | ||
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
| Գլխավոր մարզիչ | |||
| Թիմի ավագ | Ջանլուիջի Բուֆոն | ||
| Ամենաշատ խաղեր | Ֆաբիո Կանավարո (136) | ||
| Ռմբարկու | Լուիջի Ռիվա (44) (1965 - 1973) | ||
| Հիմնական մարզադաշտ | Օլիմպիական մարզադաշտ | ||
| ՖԻՖԱ կոդ | ITA | ||
| ՖԻՖԱ դասակարգում | 6 | ||
| ԷԼՕ դասակարգում | 10 | ||
| Ամենաբարձր դիրք | 1 (Հունիս 1934 – Մարտ 1940, Դեկտեմբեր 1940 – Նոյեմբեր 1945, Հուլիս–Օգոստոս 2006) |
||
| Ամենացածր դիրք | 21 (Նոյեմբեր 1959) | ||
|
|
|||
| Առաջին հանդիպում | |||
(Միլան, Իտալիա; 15 մայիսի, 1910թ.) |
|||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Բրենտֆորդ, Անգլիա; 2 օգոստոսի, 1948թ.) |
|||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Բուդապեշտ, Հունգարիա; 6 ապրիլի, 1924) |
|||
| Աշխարհի առաջնություն | |||
| Մասնակցություն | 17 (Առաջինը՝ 1934) | ||
| Ամենալավ արդյունք | Հաղթող , 1934, 1938, 1982, 2006 | ||
| Եվրոպայի առաջնություն | |||
| Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1968) | ||
| Ամենալավ արդյունք | Հաղթող, 1968 | ||
| Կոնֆեդերացիաների գավաթ | |||
| Մասնակցություն | 1 (Առաջինը՝ 2009) | ||
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia) ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում: Աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982, 2006), Եվրոպայի չեմպիոն (1968), Օլիմպիական չեմպիոն (1936):
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Իտալական ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի ակունքները սկիզբ է առնում միջնադարյան կալչո խաղից:
Կալչո [խմբագրել]
Միջնադարյան Իտալիայում ամենատարածված թիմային խաղերից էր ֆլորենտական կալչոն (իտալ. Calcio fiorentino - Ֆլորենտական կալչո), որի կանոնները գրել են դեռևս 1580 թվականին[1]: Ըստ կանոնների խաղն անց էր կացվում 50x100մ չափսեր ունեցող հատուկ դաշտերում, իրար դեմ մրցում էին 2 թիմ:
Յուրաքանչյուր թիմ ուներ 27 խաղացող` 15 հարձակվող, 5 կիսապաշտպան, 4 պաշտպանի օգնական և 3 պաշտպան: Խաղի կանոններին բարձունքից հետևում էին “սովորական” դատավորները, իսկ եթե նրանք սխալվում կամ չէին նկատում որոշ դրվագներ, օգնության էին գալիս “գերագույն” դատավորները:
Խաղի նպատակն էր հաղթել հակառակորդ թիմին, բոլոր հնարավոր ձևերով խփելով առավելագույն գոլեր: Ֆլորենտական կալչոն համարվում է ժամանակակից ֆուտբոլի և ռեգբիի "նախահայրը":
Իտալական ֆուտբոլի սկիզբը [խմբագրել]
Ակումբներ [խմբագրել]
1883 թվականին Իտալական Ջենովա քաղաքի անգլիական էմիգրանտները հիմնեցին առաջին` Ջենովայի քրիկետի և աթլետիտկայի ակումբը» (Genoa Cricket & Athletic Club)[2]: Տասը տարի անց ակումբը վերանվանվում է «Ջենովա Քրիկետի և Ֆուտբոլի Ակումբ» (Genoa Cricket & Football Club, կամ Genoa C.F.C.)
1988 թվականից ակումբների միջև սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացվել: Սակայն երկրի ֆուտբոլի առաջնություն դեռ չկար և հանդիպումները անցկացվում էին տեղային մակարդակով:
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հիմնվում է միայն 1898 թվականին, նույն թվականից էլ սկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը: Երկրի առաջին չեմպիոն է դառնում Ջենովայի թիմը:
Հավաքական[3] [խմբագրել]
1910 թվականի մայիսի 5-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ընտրում և Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն մարզիկների: Քանի որ տվյալ ժամանակահատվածում դեռ չկար պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, ֆուտբոլիստներին առաջին խաղին “պատրաստում էր” ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացցան: Դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առ այսօր կոչվում է “տեխնիկական կոմիսար”:
10 օր հետո` մայիսի 15-ին Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է իր առաջին հանդիպումը` Ֆրանսիայի հավաքականի հետ: Հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո Արենա մարզադաշտում: Հանդիպման 13-րդ րոպեյին հաշիվը բացում է Միլան ակումբի հարձակվող Պիետրո Լանան (իտալ.` Pietro Lana), գրանցելով Իտալիայի ազգային հավաքականի պատմական առաջին գոլը: Հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով:
1911 թվականի հունվարի 6-ին Իտալիայի հավաքականը հանդիպում է Հունգարիայի ընտրանու հետ: Ֆուտբոլիստները մարզադաշտ են մտնում կապույտ մարզազգեստով, որի պատճառով էլ երկրպագուներից ստանում են Squadra Azzurra (Կապույտ թիմ) մականունը:
Առաջին խաղից առ այսօր [խմբագրել]
Հավաքականի առաջին պաշտոնական մասնակցությունը միջազգային մրցաշարում կայացավ 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող 5-րդ Օլիմպիական խաղերին: Իտալացիների առաջին միջազգային մրցաշարն ավարտվեց ոչ բարեհաջող[4]՝ հավաքականը նախ պարտվեց ֆիներին 2:3 հաշվով, ապա Ավստրիայի ընտրանուն 1:5 հաշվով:
Հղումներ [խմբագրել]
Ադրբեջան • Ալբանիա • Անգլիա • Անդորրա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովինա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա • Թուրքիա • Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իսրայել • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիխտենշթայն • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Կիպրոս • Հայաստան • Հյուսիսային Իռլանդիա • Հորվաթիա • Հունաստան • Հունգարիա • Ղազախստան • Մալթա • Մակեդոնիա • Մոլդովա • Մոնտենեգրո • Նիդեռլանդներ • Նորվեգիա • Շոտլանդիա • Շվեդիա • Շվեյցարիա • Չեխիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սան Մարինո • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վրաստան • Ուելս • Ուկրաինա • Ֆարերյան կղզիներ • Ֆինլանդիա • Ֆրանսիա