Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934
Coppa del Mondo FIFA 1934
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Իտալիա Իտալիա
      Քաղաքներ 8
      Մարզադաշտեր 8
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Իտալիա Իտալիա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Գերմանիա Գերմանիա
Չորրորդ տեղ Ավստրիա Ավստրիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 17
Խփված գոլեր 70  (4.12 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Չեխոսլովակիա Օդրիչ Նեյեդլի
1930        1938

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 երկրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն տեղի է ունեցել Իտալիայում 1934 թվականի մայիսի 27-ից հունիսի 10-ը։

Այս առաջնությունը առաջինն էր որտեղ կիրառվեց որակավորման փուլը։ Երեսուներկու երկրներից որակավորումը անցան 16 հավաքականներ։ Այդ ժամանակ գործող չեմպիոն Ուրուգվայը չմասնակցեց մրցույթին։ Իտալիան դարձավ երկրորդ աշխարհի չեմպիոնը` եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 2–1 հաշվով։

Վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար քննարկումներից հետո, որի ժամանակ ՖԻՖԱ-ի հատուկ կոմիտեն հանդիպեց ութ անգամ[1] Իտալիան ընտրվեց ընդունող երկիր 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ[2]։ Որոշումը ընդունվեց առանց անդամների քվեարկության[2]։ Իտալիայի հայտին առավելություն տրվեց Շվեդիայի հայտից[3]։ Իտալիայի կառավարությունը խոսք տվեց մրցույթի անցկացման համար ծախսել 3,5 միլիոն լիրա[4]։

Որակավորում և մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

36 երկիր հայտ ներկայացրեցին մասնակցել մրցույթին, իսկ մրցույթում կար 16 տեղ[2]։ Եղան նաև մի քանի հետաքրքիր դեպքեր։ Գործող չեմպիոն Ուրուգվայը հրաժարվեց մասնակցել, քանի որ որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին մեկնել Հարավային Ամերիկա մասնակցելու նախորդ Աշխարհի գավաթին, որը անցկացվել էր Ուրուգվայում 1930 թվականին[5]։ Արդյունքում 1934 թվականի Աշխարհի գավաթը միակն է, որում չի մասնակցել գործող չեմպիոնը[6]։ Բրիտանական Տնային ազգերը այդ ժամանակ անկախ էին ՖԻՖԱ-ից և նույնպես հրաժարվեցին մասնակցել։

Չնայած որ Իտալիան ընդունող երկիրն էր, սակայն նույնպես մասնակցեց որակավորմանը, ինչը առաջին և միակ դեպքն էր, որ ընդունող երկիրը մասնակցում է որակավորմանը[2]։ Որակավորման խաղերը անցկացվեցին աշխարհագրական հիմքով։ Չլիլիի և Պերուի կողմից հրաժարվելուց հետո պարզ դարձավ, որ Արգենտինան և Բրազիլիան որակավորվում են առանց որևէ հանդիպում անցկացնելու[7]։

16 տեղի 12-ը տրվել էր Եվրոպային, երեքը Ամերիկաներին, մեկը Աֆրիկային կամ Ասիային (ներառյալ Թուրքիային)։ 32 հայտ ներկայացրած հավաքականներից միայն 10-ն էին գտնվում Եվրոպայից դուրս։ Վերջին տեղը վիճարկեցին ԱՄՆ-ն և Մեքսիկան, որի հանդիպումները կայացան առաջնությունից ընդամենը երեք օր առաջ Հռոմում, որտեղ հաղթեց ԱՄՆ հավաքականը[8]։

16 հավաքականների մեծ մասը իրենց նորամուտը նշեցին Աշխարհի առաջնությունում, այդ թվում Եվրոպան ներկայացնող 12 հավաքականներից ինը (Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխոսլովակիան, Հունգարիան Շվեդիան Ավստրան և Շվեյցարիան) և Եգիպոսը։ Եգիպտոսը դարձավ միակ հավաքականը, որը ներկայացրեց Աֆրիկան մինչև 1990 թվականը։

Իտալիան որպես ընդունող երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երկու տարի անց Բեռլինի օլիմպիադան այս աշխարհի առաջնությունը Իտալիայի իշխանությունները օգտագործեցին, որպես քաղաքական գաղափարախոսության տարածման առիթ։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934ը գտնվում է Իտալիաում
Բոլոնիա
Բոլոնիա
Ֆլորենս
Ֆլորենս
Ջենովա
Ջենովա
Միլան
Միլան
Նեապոլ
Նեապոլ
Հռոմ
Հռոմ
Տրիեստ
Տրիեստ
Թուրին
Թուրին
ՖԻՖԱ 1934 Աշխարհի գավաթի անցկացման մարզադաշտերի քարտեզ
Բոլոնիա Ֆլորենցիա Ջենովա Միլան
Ստադիո Լիտորիալ Ստադիո Ջիովաննի Բերտա Ստադիո Լուիջի Ֆերրարիս Ստադիո Սան Սիրո
Նստատեղ` 50,100 Նստատեղ` 47,290 Նստատեղ` 36,703 Նստատեղ` 55,000
Նեապոլ Հռոմ Տրիեստ Թուրին
Ստադիո Ջիորջիո Ասկարիլլի Ստադիո Նացիոնալե PNF Ստադիո Լիտտորիո Ստադիո Բենիտո Մուսոլինի
Նստատեղ` 40,000 Նստատեղ` 47,300 Նստատեղ` 8,000 Նստատեղ` 28,140

Մյուս երկրների ժամանած երկրպագուների թիվը ավելի շատ էր, քան նախքան այդ կազմակերպված ցանկացած ֆուտբոլայի մրցաշարի, ներառյալ 7.000 երկրպագու Նիդերլանդներից և 10.000 ական երկրպագում Ավստրիայից և Շվեյցարիայից[9]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ առաջնության ժամանակ օգտագործված խմբային փուլը այս անգամ չօգտագործվեց և հավաքականները պայքարը սկսեցին փլեյ-օֆֆ ֆորմատի 1/8-րդ եզրափակչից։ Ոչ ոքիի դեպքում հավաքականները խաղում էին երեսուն րոպե լրացուցիչ ժամանակ, եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հավաքականները պետք է հանդիպեին ևս մեկ անգամ հաջորդ օրը։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորված երկրները և նրանց արդյունքները:

Առաջին փուլի բոլոր ութ խաղերը կայացան միաժամանակ[10]։ Ընդունող երկիր Իտալիան հաղթեց ԱՄՆ-ին խոշոր` 7-1 հաշվով։

Ներքին վեճերի պատճառով Արգենտինայի հավաքականում չներառվեցն այն հավաքականի խաղացողները որը չորս տարի առաջ դուրս էր եկել եզրափակիչ[11]։ Բոլոնիայում կայացած Շվեդիայի դեմ հանդիպման ընթացքում Արգենտինան երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Շվեդիան Սվեն Յոնասոնի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խփեց Կնուտ Կրունը, և Շվեդիան հաղթեց 3-2 հաշվով[12] Բրազիլիան նույնպես արագ լքեց մրցաշարը` պարտվելով Իսպանիային 1-3 հաշվով[13]։

Առաջին անգամ Աշխարհի գավաթի խաղարկության մեջ քառորդ եզրափակիչ դուրս եկան ութ եվրոպական հավաքականներ։ Բոլոր ոչ-եվրոպական հավաքականները Իտալիայում խաղացին միայն մե խաղ։

Առաջին անգամ կայացավ քառորդ եզրափակչի վերախաղարկություն, երբ Իսպանիան և Իտալիան ոչ ոքի խաղացին առաջին խաղում։ Առաջին խաղը կայացել էր շատ ագրեսիվ ոճով, ինչ արդյունքում երկու հավաքականներից շատ խաղացողներ վնասվածք ստացան, որոնց մեջ էր նաև Իսպանիայի դարպասապահ Ռիկարդո Սամորան, ով բաց թողեց երկրորդ խաղը, իսկ իտալացի Մարիո Պիցիոլոն կոտրեց ոտքը և այլևս չխաղաց հավաքականում[14]։ Երկրորդ խաղը նույնպես անցավ ագրեսիվ ոճով, շատ իսպանացիներ վնասվածք ստացան, իսկ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[15]։ Մյուս խաղում Իտալիան հաղթեց Ավստրիային նույն 1-0 հաշվով։ Եզրափակիչ նաև դուրս եկավ Չեխոսլովակիան, որը կիսաեզրափակչում հաղթեց Գերմանիային 3-1 հաշվով։

Եզրափակիչը տեղի ունեցավ Ֆաշիստական կուսակցության ազգային մարզադաշտում։ Մինչև 80-րդ րոպեն հաղթում էր Չեխոսլովակիան 1-0 հաշվով։ Սակայն իտալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել հաղթական գնդակը և դարձան առաջնության հաղթող։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1/8 եզրափակիչ Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                           
27 մայիս – Հռոմ            
 Իտալիա Իտալիա  7
31 մայիս և 1 հունիս – Ֆլորենցիա
 ԱՄՆ  1  
 Իտալիա Իտալիա  1 (1)
27 մայիս – Ջենովա
   Իսպանիա Իսպանիա  1 (0)  
 Իսպանիա Իսպանիա  3
3 հունիս – Միլան
 Բրազիլիա Բրազիլիա  1  
 Իտալիա Իտալիա  1
27 մայիս – Թուրին
   Ավստրիա Ավստրիա  0  
 Ավստրիա Ավստրիա (լժ)  3
31 մայիս – Բոլոնիա
 Ֆրանսիա Ֆրանսիա  2  
 Ավստրիա Ավստրիա  2
27 մայիս – Նեապոլ
   Հունգարիա Հունգարիա  1  
 Հունգարիա Հունգարիա  4
10 հունիս – Հռոմ
 Եգիպտոս Եգիպտոս  2  
 Իտալիա Իտալիա (լժ)  2
27 մայիս – Տրիեստ
   Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  1
 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  2
31 մայիս – Թուրին
 Ռումինիա Ռումինիա  1  
 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  3
27 մայիս – Միլան
   Շվեյցարիա Շվեյցարիա  2  
 Շվեյցարիա Շվեյցարիա  3
3 հունիս – Հռոմ
 Նիդերլանդներ Նիդերլանդներ  2  
 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  3
27 մայիս – Ֆլորենցիա
   Գերմանիա Գերմանիա  1   Երրորդ տեղ
 Գերմանիա Գերմանիա  5
31 մայիս – Միլան 7 հունիս – Նեապոլ
 Բելգիա Բելգիա  2  
 Գերմանիա Գերմանիա  2  Գերմանիա Գերմանիա  3
27 մայիս – Բոլոնիա
   Շվեդիա Շվեդիա  1    Ավստրիա Ավստրիա  2
 Շվեդիա Շվեդիա  3
 Արգենտինա Արգենտինա  2  


1/8 եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իսպանիա Իսպանիա 3–1 Բրազիլիա Բրազիլիա Ստադիո Լուիջի Ֆերրարիս, Ջենովա
Հանդիսական՝ 21,000
Մրցավար՝ Ալֆրեդ Բիրլեմ (Գերմանիա)
Իրարագորրի Goal 18' (11 մ.)25'[16]:
Լանգարա Goal 29'
Հաշվետվություն Լեոնիդաս Goal 55'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Հունգարիա Հունգարիա 4–2 Եգիպտոս Եգիպտոս Ստադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ
Հանդիսական՝ 9,000
Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա)
Տելեկի Goal 11'
Տոլդի Goal 27'61'
Վինցե Goal 53'
Հաշվետվություն Ֆյուզի Goal 31'39'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Շվեյցարիա Շվեյցարիա 3–2 Նիդերլանդներ Նիդերլանդներ Սան Սիրո, Միլան
Հանդիսական՝ 33,000
Մրցավար՝ Իվան Էլկինդ (Շվեդիա)
Կիլհոլց Goal 7'43'[17]
Աբեգլեն Goal 69'
Հաշվետվություն Սմիթ Goal 19'
Վենտե Goal 84'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա Իտալիա 7–1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա)
Չիավիո Goal 18'29'64'
Օրսի Goal 20'69'
Ֆերրերի Goal 63'
Մեացա Goal 90'[18]
Հաշվետվություն Դոնելլի Goal 57'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 2–1 Ռումինիա Ռումինիա Ստադիո Լիտտորիո, Տրիեստ
Հանդիսական՝ 9,000
Մրցավար՝ Ջոն Լանգենուս (Բելգիա)
Պուչ Goal 50'
Նեյեդլի Goal 67'
Հաշվետվություն Դոբայ Goal 11'

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Շվեդիա Շվեդիա 3–2 Արգենտինա Արգենտինա Ստադիո Լիտտորիալե, Բոլոնյա
Հանդիսական՝ 14,000
Մրցավար՝ Եուգեն Բրաուն (Ավստրիա)
Յոնասսոն Goal 9'67'
Կրուն Goal 79'
Հաշվետվություն Բելիս Goal 4'
Գալանտեո Goal 48'[19]

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Ավստրիա Ավստրիա 3–2 (ա.ժ.) Ֆրանսիա Ֆրանսիա Ստադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին
Հանդիսական՝ 16,000
Մրցավար՝ Յոհանես վան Մուրսել (Նիդերլանդներ)
Սինդելար Goal 44'
Շալ Goal 93'
Բիկան Goal 109'
Հաշվետվություն Նիկոլաս Goal 18'
Վերիեստ Goal 116' (11 մ)[20]

27 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Գերմանիա Գերմանիա 5–2 Բելգիա Բելգիա Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 8,000
Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա)
Կոբիերսկի Goal 25'
Շիֆլինգ Goal 49'
Կոնեն Goal 66'70'87'
Հաշվետվություն Վուրհուֆ Goal 29'43'

Քառորդ եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Ավստրիա Ավստրիա 2–1 Հունգարիա Հունգարիա Ստադիո Լիտտորիալե, Բոլոնյա
Հանդիսական՝ 23,000
Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա)
Հորվաթ Goal 8'
Զիսչեկ Goal 51'
Հաշվետվություն Սարոսի Goal 60' (11 մ.)

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա Իտալիա 1–1 (ա.ժ.) Իսպանիա Իսպանիա Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Լուիս Բերտ (Բելգիա)
Ֆերրարի Goal 44' Հաշվետվություն Ռեգուեյրո Goal 30'

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Գերմանիա Գերմանիա 2–1 Շվեդիա Շվեդիա Սան Սիրո, Միլան
Հանդիսական՝ 3,000
Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա)
Հոհման Goal 60'63' Հաշվետվություն Դանկեր Goal 82'

31 մայիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3–2 Շվեյցարիա Շվեյցարիա Ստադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին
Հանդիսական՝ 12,000
Մրցավար՝ Ալոիս Բերանեկ (Ավստրիա)
Սվոբոդա Goal 24'
Սոբոդկա Goal 49'
Նեյեդլի Goal 82'
Հաշվետվություն Կիլհոլց Goal 18'
Ջագի Goal 78'
Վերախաղարկություն
1 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա Իտալիա 1–0 Իսպանիա Իսպանիա Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա
Հանդիսական՝ 43,000
Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա)
Մեացա Goal 11' Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Իտալիա Իտալիա 1–0 Ավստրիա Ավստրիա Սան Սիրո, ՄիլանMilan
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Գուաիտա Goal 19' Հաշվետվություն

3 հունիս 1934
16:30 (ԿԵԱԺ)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3–1 Գերմանիա Գերմանիա Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 15,000
Մրցավար՝ Ռինոլդո Բարլասսինա (Իտալիա)
Նեյեդլի Goal 19'71'80'[21][22] Report Նոակ Goal 62'

Խաղ երրորդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

7 հունիս 1934
18:00 (ԿԵԱԺ)
Գերմանիա Գերմանիա 3–2 Ավստրիա Ավստրիա Ստադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ
Հանդիսական՝ 7,000
Մրցավար՝ Ալբինո Կարարո (Իտալիա)
Լեհներ Goal 1'42'[23]
Կոնեն Goal 27'[17]
Հաշվետվություն Հորվաթ Goal 28'[24]
Սեստա Goal 54'[25]

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հունիս 1934
17:30 (ԿԵԱԺ)
Իտալիա Իտալիա 2–1 (ա.ժ.) Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ
Հանդիսական՝ 55,000
Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա)
Օրսի Goal 81'
Սչիովիո Goal 95'
Հաշվետվություն Պուչ Goal 71'[26]

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ գոլով Օլդրիխ Նեյեդլին դարձավ առաջնության ռմբարկու։ Ընդհանուր 70 գոլ հեղինակեցին 45 տարբեր խաղացող։ Ինքնագոլ առաջնության արդյունքով չի գրանցվել։

5 գոլ

4 գոլ

3 Գոլ

2 գոլ

1 գոլ

ՖԻՖԱ մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[27][28]։ 1934 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

Դ Ակումբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Իտալիա Իտալիա 4 3 1 0 11 3 +8 7
2 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 4 3 0 1 9 6 +3 6
3 Գերմանիա Գերմանիա 4 3 0 1 11 8 +3 6
4 Ավստրիա Ավստրիա 4 2 0 2 7 7 0 4
Դուրս մնացին քառորդ եզրափակչից
5 Իսպանիա Իսպանիա 2 1 1 0 4 2 +2 3
6 Հունգարիա Հունգարիա 2 1 0 1 5 4 +1 2
7 Շվեյցարիա Շվեյցարիա 2 1 0 1 5 5 0 2
8 Շվեդիա Շվեդիա 2 1 0 1 4 4 0 2
Դուրս մնացին 1/8 եզրափակչից
9 Արգենտինա Արգենտինա 1 0 0 1 2 3 −1 0
Ֆրանսիա Ֆրանսիա 1 0 0 1 2 3 −1 0
Նիդերլանդներ Նիդերլանդներ 1 0 0 1 2 3 −1 0
12 Ռումինիա Ռումինիա 1 0 0 1 1 2 −1 0
13 Եգիպտոս Եգիպտոս 1 0 0 1 2 4 −2 0
14 Բրազիլիա Բրազիլիա 1 0 0 1 1 3 −2 0
15 Բելգիա Բելգիա 1 0 0 1 2 5 −3 0
16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 0 0 1 1 7 −6 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freddi, Complete Book of the World Cup 2006, p. 15
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hunt, World Cup Stories, p. 23
  3. «History of FIFA – The first FIFA World Cup». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  4. Goldblatt, The Ball is Round, p. 255
  5. Crouch, The World Cup: The Complete History, p. 16
  6. Glanville, The Story of the World Cup, p. 25
  7. Crouch, The World Cup: The Complete History, p. 14
  8. «World Cup 1934». ESPN. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  9. Murray & Murray, The World's Game, p69
  10. Hunt, World Cup Stories. p. 26.
  11. Glanville, The Story of the World Cup, p. 26.
  12. Freddi, Complete Book of the World Cup 2006, p. 20
  13. Hunt, World Cup Stories. p. 27.
  14. Baker, Sports in the Western World, p248
  15. Wilson, Inverting the Pyramid, p71
  16. RSSSF նշում է, որ 25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Իսիդրո Լանգարան
  17. 17,0 17,1 RSSSF նշում է, որ գլը խփել է 29-րդ րոպեին։
  18. RSSSF նշում է որ գոլը եղել է 89-րդ րոպեին։
  19. RSSSF նշում է որ գոլը եղել է 46-րդ րոպեին։
  20. RSSSF նշում է որ գոլը եղել է 118-րդ րոպեին։
  21. RSSSF նշում է, որ 19-րդ րոպեի գոլը խփվել է 21-րդ րոպեին։
  22. ՖԻՖԱ-ն նշում է, որ 71-րդ րոպեի գոլը խփել է Ռուդոլֆ Կրչիլը, բայց 2006 թվականին փոխել է Նեյեդլի։ [1] Արխիվացված 2006-11-16 Wayback Machine RSSSF նշում է, որ գոլը եղել է 69-րդ րոպեին։
  23. RSSSF նշում է, որ առաջին գոլը եղել է 4-րդ րոպեին։
  24. RSSSF նշում է, որ գոլը եղել է 30-րդ րոպեին։
  25. RSSSF նշում է, որ գոլը եղել է 55-րդ րոպեին։
  26. RSSSF credits this goal as occurring in the 71st minute.
  27. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  28. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]