ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962
Campeonato Mundial de Fútbol -

Copa Jules Rimet Chile 1962

Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Չիլի Չիլի
      Քաղաքներ 4
      Մարզադաշտեր 4
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Բրազիլիա Բրազիլիա[1]
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Չիլի Չիլի
Չորրորդ տեղ Հարավսլավիա Հարավսլավիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 32
Խփված գոլեր 89  (2.78 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Վեց ֆուտբոլիստ, տես ներքևում (4-ական գոլ)
Լավագույն խաղացող Հունգարիա Ֆլորիան Ալբերտ
1958        1966

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962-ը աշխարհի 7-րդ առաջնությունն էր, որն անցկացվել է Չիլիում 1962 թվականի մայիսի 30-ից հունիսի 17-ը։ 1960 թվականի օգոստոսից մեկնարկած նախընտրական փուլին մասնակցող 57 ազգային հավաքականներից տասնչորսը (ներառյալ հյուրընկալող Չիլիի և գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականները) անցել են եզրափակիչ փուլ։

Առաջնության հաղթող դարձավ Բրազիլիան՝ եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 3-1 հաշվով՝ դառնալով երկրորդ երկիրը, որին հաջողվել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը (առաջինը Իտալիան է)։ Երրորդ տեղի համար պայքարում Չիլին պարտվեց Հարավսլավիային 1-0 հաշվով։ 1962 թվականի առաջնությունն առաջինն էր, որը նույն միավորներն ունեցող թիմերին առանձնացնելու համար օգտագործել է գոլային միջինը։

Միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը գրանցվել է 2.78 գոլ․ պատմության ընթացքում առաջին դեպքը, երբ միջին հաշիվը 3-ից ցածր է։

Առաջնությանը մասնակցող երկրներն են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ, Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Հարավսլավիա, Բուլղարիա, Կոլումբիա, Մեքսիկա և Շվեյցարիա։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆլորիան Ալբերտը։

Անցկացման վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականին նախորդող երկու առաջնություններն անցկացվել են Եվրոպա աշխարհամասում։ Այդ պատճառով Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիան պնդել է, որ 1962 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի ունենա Հարավային Ամերիկայում, հակառակ դեպքում ԿՈՆՄԵԲՈԼ-ը կբոյկոտի աշխարհի առաջնությունը՝ ինչպես 1938 թվականին[2]։ Նախկինում ևս Արգենտինան առաջադրել էր իր թեկնածությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու, սակայն ձախողվել էր։ Իսկ քանի որ աշխարհի առաջնությունը պետք է ընդհանար Հարավային Ամերիկայում, Արգենտինան համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Սակայն Հելսինկիում տեղի ունեցող ՖԻՖԱ-ի համագումարի ժամանակ Էռնեստո Ալվիերը հայտարարեց, որ Չիլին կարող է՝ աշխարհի առաջնություն կազմակերպել։

Որակավորման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Որակավորված հավաքականներ      Չորակավորված հավաքականներ      Հավաքականներ, որոնք չեն հայտագրվել      ՖԻՖԱ-ի ոչ անդամ երկրներ

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 թվականին մասնակցելու համար հայտագրվել էին 57 հավաքականներ 5 Կոնֆեդերացիաներից։ Չիլին որպես հյուրընկալող երկիր, իսկ Բրազիլիան նախորդ մրցաշարի հաղթող առանց որակավորման ավտոմատ կերպով անցնելու էին նախընտրական փուլը։ Մնացած 14 տեղերը բաժանվելու էր մյուս Կոնֆեդերացիաների մասնակիցների միջև։

Ըստ վիճակագրության, 8 տեղ նախատեսված էր ՈՒԵՖԱ-ի (Եվրոպայի ազգային հավաքականներ) հավաքականների համար և 3 տեղ ԿՈՆՄԵԲՈԼ-ի հավաքականների համար։ Մնացած 3 տեղերը իրենց մեջ պետք է բաժանեին ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ԱՖԿ-ի և ՕՖԿ-ի հավաքականները։ Սակայն այդ երկրները չկարողացան որակավորվել և նրանց փոխարեն որակվեցին Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հավաքականներ։

Այս առաջնությունում իրենց նորամուտն էին նշում Կոլումբիայի և Բուլղարիայի հավաքականները, որոնք որակավորման փուլը հաղթահարել էին առաջին անգամ։ Կոլումբիան հաջորդ մասնակցությունը Ֆուտբոլի Աշխարհի առաջնության լինում է 1990 թվականին։

Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականները չկարողացան որակավորվել, իսկ Ավստրիան հեռացավ առաջնությունից։

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ քաղաքների ութ մարզադաշերում պետք է կայանար Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականը։ Հյուրընկալող քաղաքներն էին Սանտյագոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Արիկան, Տալսան, Տելկահանոն, Կոնսեպսիոնը և Վալդիվիան։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 (Չիլի)
Սանտյագո Վինյա դել Մար
Էստադիո Նասիոնալ Էստադիո Սուսալիտո
33°27′52″ հվ. լ. 70°36′38″ ամ. ե.HGЯO 33°00′51″ հվ. լ. 71°32′06″ ամ. ե.HGЯO
Տարողություն` 66,660 Տարողություն` 18,037
Ռանկագուա Արիկա
Էստադիո Էլ Տենիենտե Էստադիո Կառլոս Դիտբորն
34°10′39″ հվ. լ. 70°44′15″ ամ. ե.HGЯO 18°29′15″ հվ. լ. 70°17′56″ ամ. ե.HGЯO
Տարողություն` 18,000 Տարողություն` 17,786
Հավաքական Վայր Քաղաք Հավաքական Վայր Քաղաք
Արգենտինա Արգենտինա Հոստելիա էլ Սաուզար Ռանկագուա Իտալիա Իտալիա Ավալոս Սանտյագո
Բրազիլիա Բրազիլիա Վիլլա Ռետիրո Կոյա Մեքսիկա Մեքսիկա Օ'Հիգինս հյուրանոց Վինյա դել Մար
Բուլղարիա Բուլղարիա Պարկուե Մաչալի Իսպանիա Իսպանիա Միլամա կալետա Ալբարցա հյուրանոց Վինյա դել Մար
Չիլի Չիլի Վիլլա Սանտյագո Շվեյցարիա Շվեյցարիա Սուիզո ակումբ Սանտյագո
Կոլումբիա Կոլումբիա Մորրո հյուրանոց Արիկա Ուրուգվայ Ուրուգվայ Ազապա հյուրանոց Արիկա
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Պոսատա Քուեբրադե Վերդե Վալպարաիսո Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խորհրդային Միություն Հոստերիա Արիկա
Անգլիա Անգլիա Բրանդեն Կոպպեր Կոյա Գերմանիա Արևմտյան Գերմանիա Օ'Հիգինս հյուրանոց Սանտյագո
Հունգարիա Հունգարիա Տուրիսմո հյուրանոց Ռենգո Հարավսլավիա Հարավսլավիա Պասո հյուրանոց Արիկա

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբյուղ 1. Հարավային Ամերիկա Զամբյուղ 2. Եվրոպա I Զամբյուղ 3. Եվրոպա II Զամբյուղ 4. Աշխարհի մնացած հատված

Հանդիպման մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ Աշխարհի առառաջնության մրցավարները ընտրվել են 2 աշխարհամասերի 17 տարբեր երկրներից։

Եվրոպա
Հարավային Ամերիկա

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևաչափը նման էր 1958 թվականի առաջնությանը` 16 հավաքական որակավորվեցին և բաժանվեցին չորս խմբի։ Խմբերի վիճակահանությունը տեղի ունեցավ 1962 թվականի հունվարի 18-ին Սանտյագոյում[3]։ Ամեն խմբի առաջին երկու հավաքականները դուրս էին գալիս քառորդ եզրափակիչ։

Երկու միավոր վաստակում էր հաղթող հավաքականը, մեկ միավոր` ոչ ոքիի համար և զրո միավոր պարտվելու դեպքում։ Ի տարբերություն 1958 թվականի ձևաչափի կիրառվեց գոլային տարբերությունը, հավասար միավորների դեպքում[4]։ (1958 թվականին գոլային տարբերությունը կիրառվում էր միայն առաջին տեղը որոշելու համար, կամ եթե վերախաղարկումը նույնպես ավարտվում էր ոչ ոքի)։ Արգենտինան դարձավ առաջին (և միակ) հավաքականը, որը դուրս մնաց գոլային վատ տարբերության պատճառով Անգլիայի համեմատությամբ։

Փլեյ օֆֆ փուլում եթե հաշիվը հավասար էր հիմնական ժամանակում, հավաքականները խաղում էին լրացուցիչ ժամանակ, եթե այն նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության արդյունքով, բացառությամբ եզրափակչի, որտեղ հիմնական և լրացուցիչ ժամանակներում ոչ ոքիից հետո պետք է անցկացվեր լրացուցիչ հանդիպում։ Այս մրցույթում վիճակահանության և վերախաղարկության անհրաժեշտություն չառաջացավ։

Որակավորված երկրները և նրանց արդյունքները

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի մայիսին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին, Չիլիում տեղի ունեցավ երբևէ գրանցված հզորագույն երկրաշարժը (9,5 մագնիտուտ), ինչը մեծ վնաս հասցրեց ազգային ինֆոհամակարգին։ Այս ամենի ֆոնին կազմակերպչական կոմիտեին նախագահ Կառլոս Դիթբորնը հայտարարեց, քանի որ իրենք չունեն այլ ելք, ապա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուժ գտնեն վերակառուցելու[5]։ Մարզադաշտերը և այլ ինֆոհամակարգերը վերակառուցվեցին ռեկորդային արագությամբ և ժամանակին և պատրաստ էին ընդունել առաջնությունը։ Դիտբորնը չտեսավ իր հաջողությունը, քանի որ նա մահացավ առաջնությունի սկզբից մեկ ամիս առաջ։ Մրցույթը ընդունող Արիկայի մարզադաշտը անվանվեց Էստադիո Կառլոս Դիտբորն նրա պատվին և գործում է մինչ օրս։ Անգամ այս քիչ տարողությամբ մարզադաշտերը կարողացան սպառել Չիլի ժամանած երկրպագուների պահանջարկը, քանի որ այդ ժամանակներում պահանջարկը քիչ էր։

Նախագահ Խորխե Ալեսանդրիին սառը, անհետաքրքիր ելույթ ունեցավ առաջին խաղից առաջ, որտեղ հանդիպեցին Չիլին և Շվեյցարիան։ Ալեսանդրին լքեց խաղը խաղի ավարտից առաջ։ Նրան քննադատեցին առաջնության նկատմամբ սառը վերաբերմունքի համար, սակայն նա արդարացավ, որ շատ զբաղված է և ֆուտբոլին չի կարողանում բավականին ժամանակ տրամադրել։

Առաջնության ժամանակ հավաքականները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա, իսկ միջին գնդակների քանակը ընկավ 2.78-ի, առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ[6]։

Պելեն վնասվածք ստացավ Չեխոսլովակիայի դեմ խաղում։ Այդ ժամանակների լավագույն դարպխասապահ Լև Յաշինը վատ մարզավիճակում էր, իսկ ԽՍՀՄ հավաքականը պարտվեց Չիլիին քառորդ եզրափակչում 1-2 հաշվով։ Բրազիլիայի հավաքականը համալրվեց նոր հարձակվողներում, այդ թվում Ամերիլդոն (Պելեի փոխարեն) և Գարինչան։ Առաջնությունում աչքի ընկավ Չեխոսլովակիայի դարպասապահ Վիլիամ Շրոյֆը Հունգարիայի և Հարավսլավիայի դեմ անձնուրաց խաղով։ Առաջնության ընթացքում բարձր ցուցանիշ գրանցեց Չիլիի հավաքականը, որի կազմը հիմնականում անհայտ ֆուտբոլիստներից էր։

Առաջնությունն անցավ կոշտ պայքարում։ Առաջին խաղը կայացավ Չիլիի և Իտալիայի միջև (2–0), որը կոչեցին Սանտիագոյի ճակատամարտ։ Երկու իտալացի լրագրողներ վարկաբեկիչ հոդվածներ գրեցին Չիլիի հավաքականի մասին։ Չնայած միայն երկու խաղացող հեռացվեց (երկուսն էլ իտալացի) անգլիացի մրցավար Քեն Էսթոնի կողմից, խաղի ընթացքում երկու հավաքականների ֆուտբոլիստները փորձում էին վնասել մրցակցին և իտալացիներին պահանջվեց ոստիկանների պաշտպանությունը մարզադաշտը անվտանգ լքելու համար[7]։

Առաջին փուլում Բրազիլիան գլխավորեց իր խումբը, երկրորդը Չեխոսլովակիան էր։ ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան առաջ անցան Ուրուգվայից և Կոլումբիայից։ Հունգարիան և Անգլիան նույնպես անցան քառորդ եզրափակիչ, չնայած Անգլիան և Արգենտինան ունեին հավասար միավորներ, սակայն Արգենտինան զիջեց գոլային տարբերությամբ։ Շվեյցարիան պարտվեց բոլոր երեք խաղերում և Իտալիայի հետ միասին լքեց առաջնությունը, հաջորդ փուլ անցան Չիլին և Գերմանիան։

Քառորդ եզրափակչում Չիլին հաղթեց Եվրոպայի չեմպիոն ԽՍՀՄ-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գարինչայի երկու գոլի շնորհիվ Բրազիլիան հաղթեց Անգլիային 3-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մյուս քառորդ եզրափակիչներում Հարավսլավիան առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ 1-0 հաշվով, իսկ Չեխոսլովակիան հաղթեց հարևան Հունգարիային։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 3 2 1 0 8 5 1.60 5
Հարավսլավիա Հարավսլավիա 3 2 0 1 8 3 2.67 4
Ուրուգվայ Ուրուգվայ 3 1 0 2 4 6 0.67 2
Կոլումբիա Կոլումբիա 3 0 1 2 5 11 0.45 1
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Ուրուգվայ Ուրուգվայ 2–1 Կոլումբիա Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 7,908
Մրցավար՝ Անդոր Դորոջի (Հունգարիա)
Կուբիլլա Goal 56'
Սասիա Goal 75'
Հաշվետվություն Զուլուագա Goal 19' (11 մ.)

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–0 Հարավսլավիա Հարավսլավիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 9,622
Մրցավար՝ Ալբերտ Դաշ (Գերմանիա)
Իվանով Goal 51'
Պոնեդելնիկ Goal 83'
Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա Հարավսլավիա 3–1 Ուրուգվայ Ուրուգվայ Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 8,829
Մրցավար՝ Կառոլ Գաբլա (Չեխոսլովակիա)
Սկոբլար Goal 25' (11 մ.)
Գալիչ Goal 29'
Յերկովիչ Goal 49'
Հաշվետվություն Կաբրերա Goal 19'

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 4–4 Կոլումբիա Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 8,040
Մրցավար՝ Ժոաո Էտսել Ֆիլյո (Բրազիլիա)
Իվանով Goal 8'11'
Չիսլենկո Goal 10'
Պոնեդելնիկ Goal 56'
Հաշվետվություն Ակերոս Goal 21'
Կոլ Goal 68'
Ռադա Goal 72'
Կլինգեր Goal 86'

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–1 Ուրուգվայ Ուրուգվայ Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 9,973
Մրցավար՝ Չեզարե Ջոննի (Իտալիա)
Մամիկին Goal 38'
Իվանով Goal 89'
Հաշվետվություն Սասիա Goal 54'

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա Հարավսլավիա 5–0 Կոլումբիա Կոլումբիա Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա
Հանդիսական՝ 7,167
Մրցավար՝ Կառլոս Ռոբլես (Չիլի)
Գալիչ Goal 20'61'
Յերկովիչ Goal 25'87'
Մելիչ Goal 82'
Հաշվետվություն

Խումբ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ 3 2 1 0 4 1 4.00 5
Չիլի Չիլի 3 2 0 1 5 3 1.67 4
Իտալիա Իտալիա 3 1 1 1 3 2 1.50 3
Շվեյցարիա Շվեյցարիա 3 0 0 3 2 8 0.25 0
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չիլի Չիլի 3–1 Շվեյցարիա Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 65,000
Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա)
Լ. Սանչես Goal 44'55'
Ռոդրիգես Goal 51'
Հաշվետվություն Վուտրիչ Goal 6'

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 0–0 Իտալիա Իտալիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 65,440
Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա)
Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չիլի Չիլի 2–0 Իտալիա Իտալիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 66,057
Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա)
Ռամիրես Goal 73'
Տորո Goal 87'
Հաշվետվություն

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–1 Շվեյցարիա Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 64,922
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Բրյուլս Goal 45'
Զիլեր Goal 59'
Հաշվետվություն Շնայդեր Goal 73'

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–0 Չիլի Չիլի Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 67,224
Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա)
Ժիմանյակ Goal 21' (pen.)
Զիլեր Goal 82'
Հաշվետվություն

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Իտալիա Իտալիա 3–0 Շվեյցարիա Շվեյցարիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 59,828
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Մորա Goal 1'
Բուլգարելլի Goal 65'67'
Հաշվետվություն

Խումբ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Բրազիլիա Բրազիլիա 3 2 1 0 4 1 4.00 5
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3 1 1 1 2 3 0.67 3
Մեքսիկա Մեքսիկա 3 1 0 2 3 4 0.75 2
Իսպանիա Իսպանիա 3 1 0 2 2 3 0.67 2
30 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 2–0 Մեքսիկա Մեքսիկա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 10,484
Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա)
Զագալո Goal 56'
Պելե Goal 73'
Հաշվետվություն

31 մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 1–0 Իսպանիա Իսպանիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 12,700
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտայներ (Ավստրիա)
Շտրիբանիյ Goal 80' Հաշվետվություն

2 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 0–0 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 14,903
Մրցավար՝ Պիեր Շվայն (Ֆրանսիա)
Հաշվետվություն

3 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Իսպանիա Իսպանիա 1–0 Մեքսիկա Մեքսիկա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 11,875
Մրցավար՝ Բրանկո Տեսանիչ (Հարավսլավիա)
Պեյրո Goal 90' Հաշվետվություն

6 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 2–1 Իսպանիա Իսպանիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 18,715
Մրցավար՝ Սերժիո Բուստամանտե (Չիլի)
Ամարիլդո Goal 72'86' Հաշվետվություն Ադելարդո Goal 35'

7 հունիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Մեքսիկա Մեքսիկա 3–1 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար
Հանդիսական՝ 10,648
Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա)
Դիաս Goal 12'
Դել Ագուիլա Goal 29'
Էռնանդես Goal 90' (11մ.)
Հաշվետվություն Մաշեկ Goal 1'

Խումբ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Հունգարիա Հունգարիա 3 2 1 0 8 2 4.00 5
Անգլիա Անգլիա 3 1 1 1 4 3 1.33 3
Արգենտինա Արգենտինա 3 1 1 1 2 3 0.67 3
Բուլղարիա Բուլղարիա 3 0 1 2 1 7 0.14 1
  • Անգլիան առաջ անցավ Արգենտինայից գոլային տարբերության շնորհիվ։
30 Մայիս 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Արգենտինա Արգենտինա 1–0 Բուլղարիա Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,134
Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա)
Ֆակունդո Goal 4' Հաշվետվություն

31 May 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա Հունգարիա 2–1 Անգլիա Անգլիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,938
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Տիխի Goal 17'
Ալբերտ Goal 71'
Հաշվետվություն Ֆլաուերս Goal 60' (11մ.)

2 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Անգլիա Անգլիա 3–1 Արգենտինա Արգենտինա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 9,794
Մրցավար՝ Նիլոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Ֆլաուերս Goal 17' (11մ.)
Չարլթոն Goal 42'
Գրիվս Goal 67'
Հաշվետվություն Սանֆիլիպո Goal 81'

3 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա Հունգարիա 6–1 Բուլղարիա Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,442
Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա)
Ալբերտ Goal 1'6'53'
Տիխի Goal 8'70'
Սոլիմոսի Goal 12'
Հաշվետվություն Սոկոլով Goal 64'[8]

6 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Հունգարիա Հունգարիա 0–0 Արգենտինա Արգենտինա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 7,945
Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու)
Հաշվետվություն

7 June 1962
15:00 ՉԺ (UTC-04)
Անգլիա Անգլիա 0–0 Բուլղարիա Բուլղարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 5,700
Մրցավար՝ Անտոնի Բլավիեր (Բելգիա)
Report

Փլեյ օֆֆ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
10 հունիս – Արիկա        
 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ  1
13 հունիս – Սանտիագո
 Չիլի Չիլի  2  
 Չիլի Չիլի  2
10 հունիս – Վինա դել Մար
     Բրազիլիա Բրազիլիա  4  
 Բրազիլիա Բրազիլիա  3
17 հունիս – Սանտիագո
 Անգլիա Անգլիա  1  
 Բրազիլիա Բրազիլիա  3
10 հունիս – Սանտիագո    
   Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  1
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  0
13 հունիս – Վինա դել Մար
 Հարավսլավիա Հարավսլավիա  1  
 Հարավսլավիա Հարավսլավիա  1
10 հունիս – Ռանկագուա
     Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  3   16 հունիս – Սանտիագո
 Հունգարիա Հունգարիա  0
 Չիլի Չիլի  1
 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա  1  
 Հարավսլավիա Հարավսլավիա  0
 

Քառորդ եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հունիս 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չիլի Չիլի 2–1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Էստադիո Կառլոս Դիտբորն, Արիկա
Հանդիսական՝ 17,268
Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ)
Լ. Սանչես Goal 11'
Ռոխաս Goal 29'
Հաշվետվություն Չիսլենկո Goal 26'

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 1–0 Հունգարիա Հունգարիա Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա
Հանդիսական՝ 11,690
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Շիրեր Goal 13' Հաշվետվություն

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 3–1 Անգլիա Անգլիա Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար
Հանդիսական՝ 17,736
Մրցավար՝ Պիեր Շվինտ (Ֆրանսիա)
Գարինչա Goal 31'59'
Վավա Goal 53'
Հաշվետվություն Հիտչենս Goal 38'

10 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Հարավսլավիա Հարավսլավիա 1–0 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 63,324
Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու)
Ռադակովիչ Goal 85' Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3–1 Հարավսլավիա Հարավսլավիա Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար
Հանդիսական՝ 5,890
Մրցավար՝ Գոտֆրիդ Դիենստ (Շվեյցարիա)
Կաբրաբա Goal 48'
Շիրեր Goal 80'84' (11մ.)
Հաշվետվություն Յերկովիչ Goal 69'

13 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 4–2 Չիլի Չիլի Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 76,594
Մրցավար՝ Որտուրո Յամասակի Մալոնադո (Պերու)
Գարինչա Goal 9'32'
Վավա Goal 47'78'
Հաշվետվություն Տորո Goal 42'
Լ. Սանչես Goal 61' (11մ.)

Հանդիպում երրորդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

16 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Չիլի Չիլի 1–0 Հարավսլավիա Հարավսլավիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 66,679
Մրցավար՝ Խուան Գարդիսաբել Գարայ (Իպանիա)
Ռոխաս Goal 90' Հաշվետվություն

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

17 հունիսի 1962
14:30 ՉԺ (UTC-04)
Բրազիլիա Բրազիլիա 3–1 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Էստադիո Նասիոնալ, Սանտյագո
Հանդիսական՝ 68,679
Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ)
Ամարիլդո Goal 17'
Զիտո Goal 69'
Վավա Goal 78'
Հաշվետվություն Մասոպուստ Goal 15'

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս գոլերով, Ֆլորիան Ալբերտը, Գարինչան, Վալենտին Իվանովը, Դրազան Յերկովիչը, Լեոնել Սանչեզը և Վավան համարվում են ամենաշատ գոլերի հեղինակներ։ Առաջնության ընթացքում 54 տարբեր ֆուտբոլիստներ հեղինակել են 89 գոլեր։

4 գոլեր

3 գոլեր
2 գոլեր

1 գոլեր

ՖԻՖԱ դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

[9][10]

N Թիմ Խ Հ Հ Ո Պ ԽԳ ԽԳ ԸԳ Մ
1 Բրազիլիա Բրազիլիա 3 6 5 1 0 14 5 +9 11
2 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3 6 3 1 2 7 7 0 7
3 Չիլի Չիլի 2 6 4 0 2 10 8 +2 8
4 Հարավսլավիա Հարավսլավիա 1 6 3 0 3 10 7 +3 6
Քառորդ-եզրափակիչ
5 Հունգարիա Հունգարիա 4 4 2 1 1 8 3 +5 5
6 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1 4 2 1 1 9 7 +2 5
7 Գերմանիա Գերմանիա 2 4 2 1 1 4 2 +2 5
8 Անգլիա Անգլիա 4 4 1 1 2 5 6 −1 3
Խմբային փուլ
9 Իտալիա Իտալիա 2 3 1 1 1 3 2 +1 3
10 Արգենտինա Արգենտինա 4 3 1 1 1 2 3 −1 3
11 Մեքսիկա Մեքսիկա 3 3 1 0 2 3 4 −1 2
12 Ուրուգվայ Ուրուգվայ 1 3 1 0 2 4 6 −2 2
13 Իսպանիա Իսպանիա 3 3 1 0 2 2 3 −1 2
14 Կոլումբիա Կոլումբիա 1 3 0 1 2 5 11 −6 1
15 Բուլղարիա Բուլղարիա 4 3 0 1 2 1 7 −6 1
16 Շվեյցարիա Շվեյցարիա 2 3 0 0 3 2 8 −6 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  2. «FIFA World Cup 1962 – Historical Football Kits». Historicalkits.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  3. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  4. "for the first time goal average was brought in as a means of separating teams with the same amount of points"«Compact book of the World Cup» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Brewin, John; Williamson, Martin (2014 թ․ ապրիլի 30). «World Cup History: 1962». ESPN FC. ESPN Internet Ventures. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  6. «FIFA World Cup Record – Organisation». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  7. Lopresti, Sam (2014 թ․ փետրվարի 28). «Italy World Cup Rewind: Infamy at the Battle of Santiago, 1962». Bleacher Report. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  8. Համաձայն RSSSF-ի գոլը հեղինակել է Գեորգի Ասպարուհովը։
  9. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  10. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). FIFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962» հոդվածին։