Գարինչա
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Գարինչա, Մանուել Ֆրանսիսկո դուս Սանթոս (1933, հոկտեմբերի 28 - 1983, հունվարի 20) — բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Մանկություն
Ծնվել է 1933 թվականին Պաու-Գրանդի քաղաքում, բազմազավակ ընտանիքի 5-րդ երեխան էր: Գարինչան ծնվել էր բնական մի քանի արատներով, նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ նրա ձախ ոտքը աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով:
Նրա հայրը` Ամարոն ով պահակ էր աշխատում քաղաքի գործարաններից մեկում տառապում էր ալկոհոլիզմով և արդյունքում մահացավ լյարդի ստացած հիվադությամբ: Մայրը նույնպես մահացավ վաղաժամ հերթական ծննդաբերության ժամանակ: Գարինչան շատ ծանր է տանում մոր մահը: Գարինչային ժառանգապես փոխանցվել էր հոր ալկոհոլիզմը և 4 տարեկանում նա արդեն տարված էր ալկոհոլով, իսկ 10 տարեկանից սկսած ծխում էր:
[խմբագրել] Գարինչա մականունը
«Գարինչա» մականունը նա ստացել է դեռ մանկուց, երբ նա սիրում էր բռնել քաղաքի մոտ գտնվող անտառում տարածված թռչնի մի տեսակ, որոնց անվանում էին գարինչաներ: Նրա քույրը իրեն անավանել է գարինչա 4 տարեկանում, ասելով, որ այնքան շատ կբռնես այդ թռչունից, մինչև դու ինքդ կդառնաս գարինչա:
[խմբագրել] Գարինչան և ֆուտբոլը
Պատանի տարիքից Գարինչան հետաքրքրվում է ֆուտբոլով և ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆուտբոլ խաղալով: 16 տարեկան հասակում արդեն մեծահասակների հետ խաղում է «Կրուզեյրո դու Սուլ» թիմի կազմում: Հենց մեկնարկային խաղում աչքի է ընկնում խփած մի քանի գոլով և իր թիմը հաղթում է 8:1 հաշվով: Հիմնականում հանդես է եկել Ռիո-դե-Ժանեյրոյի «Բոտոֆագո» թիմի և Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից է։
[խմբագրել] Մրցանակներ, փաստեր, գոլեր
2000 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արված հարցման արդյունքում կազմված լավագույն ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է, իսկ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 4-րդը: «The Times» թերթի վարկածով Գարինչան զբաղեցնում է 6-րդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ և նրա անունը ներառված է Ամերկայի գավաթի առաջնությանների պատմության բոլոր ժամանակների խորհրդանշանական հավաքականի մեջ: Բրազիլիայում Գարինչան համարվում է 2-րդ լավագույն ու սիրված ֆուտբոլիսը Պելեից հետո:
1953-1965 թթ. նա «Բոտոֆագո» ակուբի կազմում մասնակցել է 579 խաղի և խփել 249 գոլ: 1962 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է 4 գնդակով[1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 16։