Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930
| Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||
| Ամսաթիվ | Հուլիսի 30, 1930 | ||||||
| Մարզադաշտ | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո | ||||||
| Մրցավար | |||||||
| Հանդիսական | 80,000 | ||||||
|
1934 →
|
|||||||
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930 տեղի էր ունենալու Ուրուգվայ և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում` հուլիսի 30-ին: 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո:[1] Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ: Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը: Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին` խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար.[1] պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը:[2] Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում` Ուրուգվայինը:[3] Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն` Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին: Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին: Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց մրցել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ: Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիցիչ հետո, նավահանգիստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը: Մյուս օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր; Արգենտինայի մայրաքաղաք` Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա:[4] Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին:[5]
Բովանդակություն |
Խաղի մանրամասներ [խմբագրել]
| Հուլիսի 30, 1930 15:30 Ուրուգվայի ժամանակով (UTC-03:30) |
4 – 2 | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 93,000 Մրցավար՝ |
||
|---|---|---|---|---|
| Պաբլո Դորադո Պեդրո Սեա Սանտոս Իրիարտե Հեկտոր Կաստրո |
Հոդված | Կարլոս Պեուսելյե Գիլյերմո Ստաբիլե |
|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 Glanville, p19
- ↑ «FIFA World Cup Origin» (PDF)։ FIFA։ http://www.fifa.com/mm/document/fifafacts/mcwc/ip-201_02e_fwc-origin_8816.pdf։ Վերցված է 17 November 2009։
- ↑ Uruguay 1930 BBC. Retrieved on 25 February 2007.
- ↑ Glanville, p. 21
- ↑ «El gol está de luto» (Spanish). Olé. 2010-08-30. http://www.ole.com.ar/boca-juniors/gol-luto_0_326367514.html։ Վերցված է 2010-08-30.
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|||||||||||||||||