Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
| Այս հոդվածը թեկնածու է ներկայացվել Ցուցափեղկի համար։ Գրանցված մասնակիցները կարող են քվեարկել մեկ ամսվա ընթացքում։ |
| Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 Copa Mundial de Fútbol 1930 |
|
|---|---|
| Մրցաշրջանի մանրամասներ | |
| Անցկացման վայր | |
| Քաղաքներ | 1 |
| Մարզադաշտեր | 3 |
| Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 13 — հուլիսի 30 |
| Մասնակիցներ | 13 |
| Մրցանակային տեղեր | |
| Չորրորդ տեղ | |
| Մրցաշրջանի վիճակագրություն | |
| Հաճախությունը | 593 053 (32 947 խաղում) |
| Խաղեր | 18 |
| Խփված գոլեր | 70 (3.89 գոլ խաղում) |
| Ռմբարկու(ներ) | |
| ← չի անցկացվել |
|
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ: Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը: ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը: Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար:
13 թիմեր, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից մասնակցեցին 1930 թ-ի աշխարհի առաջնությանը: Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով: Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ: Առաջին խաղերում հաղթեցին Ֆրանսիան և ԱՄՆ, ովքեր հաղթեցին Մեքսիկային 4–1 հաշվով և Բելգիային 3–0 հաշվով, համապատասխանաբար: Ֆրանսիան ներկայացնող Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ պաշտոնապես առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը:
Արգենտինան, Ուրուգվայը, ԱՄՆ և Հարավսլավիան գրավեցին առաջին տեղն իրենց խմբերում և դուրս եկան կիսաեզրափակիչ: Եզրափակչում 93.000 հանդիսականի առաջ Ուրուգվայը 4–2 հաշվով պարտության մատնեց Արգենտինային և դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնը:[1][2][3][4]
Բովանդակություն |
Անցկացման վայրի ընտրություն [խմբագրել]
Աշխարհի առաջին առաջնությունն անց կացնելու համար հայտեր ներկայացրեցին Իտալիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան և Ուրուգվայը:[1][5] Ուրուգվայի հայտը համարվում էր լավագույնը, քանի որ Ուրուգվայը հաղթել էր Օլիմպիական խաղերում և աշխարհի դե ֆակտո չեմպիոնն էր, մարզադաշտերի [6] նախագծերը լավն էին և կառավարությունը խոստացավ հոգալ մասնակիցների ծախսերը: [7] Մյուս երկրները հանեցին իրենց հայտերը [8] և Ուրուգվայն ընտրվեց որպես անցկացման վայր Բարսելոնայում 1929 թվականին: [9] Շուտով ստեղծվեց "Հաղթանակի Աստվածուհի" ոսկեձույլ գավաթը ֆրանսիացի Աբել Լաֆլեորի կողմից:[9]
Մասնակիցներ [խմբագրել]
Առաջին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միակն էր, որ ընթացավ առանց որակավորման փուլի: Յուրաքանչյուր երկիր հրավեր էր ստացել ՖԻՖԱ-ից և պետք է կայացներ որոշումը մինչև 1930 թ. փետրվարի 28-ը: Հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ամերիկայի երկրները; մասնակցել համաձայնվեցին Արգենտինան, Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Մեքսիկան, Պարագվայը, Պերուն ու ԱՄՆ: Ընդհանուր առմամբ առաջին առաջնությանը մասնակցեցին 7 հարավամերիկյան հավաքականներ. դրանից հետո ոչ մի առաջնություն Ամերիկա մայրցամաքը ներկայացնող այդքան շատ թվով մասնակիցներ չեն եղել: Մեծ հեռավորությունների և անհրաժեշտ խաղացողների բացակայության պատճառով շատ քիչ եվրոպական հավաքականներ մասնակցեցին [1][10] և մինչև փետրվար ոչ մի եվրոպական թիմ չէր համաձայնվել մասնակցել: Նույնիսկ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայի խնդրանքները մերժվեցին: [11] Առաջնության բացումից երկու ամիս առաջ ոչ մի եվրոպական թիմ չէր հաստատել մասնակցությունը: [12]
.
Մենք բելգիացիների և հարավսլավիացիների հետ Կոնտե Վերդե նավի վրա անցկացրինք 15 օր: Մենք կատարում էինք վարժություններ ներքևում և մարզվում տախտակամածի վրա: Մարզիչը մարտավարությունից ընդհանրապես չէր խոսում ...
Շուտով ՖԻՖԱ-ն միջամտեց և չորս եվրոպական թիմեր սկսեցին իրենց ծովային ճամփորդությունը դեպի Ուրուգվայ. դրանք էին` Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան և Հարավսլավիան: Ռումինացիները մասնակցեցին շնորհիվ նոր թագադրված Կարոլ Բ-ի: Նա անձամբ ընտրեց խաղացողների կազմը: [14] Ֆրանսիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի նախագահի ջանքերի շնորհիվ, սակայն Ուրուգվայ չմեկնեց աստղ Մանուել Անատոլը: [9] Բելգիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի փոխնախագահի հրավերով: [15]
Ռումինացիները ճամփորդեցին Ճենովայից SS Կոնտե Վերդե, իսկ ֆրանսիացիները Վիլլեֆրանշ-սուր-Մեր նավով հունիսի 21-ին 1930 թ.;[16] Բելգիացիները սկսեցին իրենց ուղևորությունը Բարսելոնայից: [17] Կոնտե Վերդե նավում էին գավաթն ու երեք եվրոպացի մրցավարները: Հունիսի 29-ին Ռիո դե Ժանեյրոյում նրանց միացան բրազիլացիները. նրանք հասան Ուրուգվայ հուլիսի 4-ին: [12] Հարավսլավիայի թիմը հասավ Ուրուգվայ Ֆլորիդա շոգենավով, որ սկսեց ուղևորությունը Մարսել քաղաքից: [17]
Պերուն չմասնակցեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին մինչև 1970 թ.:
Մարզադաշտեր [խմբագրել]
Բոլոր խաղերը տեղի ունեցան Մոնտեվիդեո քաղաքում: Ընդհանուր առմամբ օգտագործվեց երեք մարզադաշտ` Էստադիո Սենտենարիո, Էստադիո Պոսիտոս և Էստադիո Գրան Պարկ Սենտրալ: Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կառուցվել էր առաջնության և Ուրուգվայի անկախության պատվին: Այն նախագծել էր Խուան Սկասսոն [18] և համարվում էր լավագույնն այդ երեքից: Ըստ ՖԻՖԱ-ի նախագահ Ռիմետի այն "ֆուտբոլի տաճար" էր: [19] Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կարող էր տեղավորել 90,000 հանդիսական և համարվում էր Բրիտանական կղզիներից դուրս ամենամեծ մարզադաշտը: [15] Մարզադաշտն ընդունեց առաջնության 18 խաղերից 10-ը; այդ տասը խաղերի մեջ էին մտնում նաև կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումները: Սակայն դանդաղ կառուցման և անձրևային սեզոնի հետ կապված, Էստադիո Սենտենարիո մարզադաշտն առաջնության առաջին 5 օրը փակ էր: [6] Այդ 5 օրվա հանդիպումներն անցկացվեցին տեղի ֆուտբոլային ակումբների կողմից օգտագործվող և 20,000 հանդիսական տեղավորող Պարկ Սենտրալ ու Պոսիտոս մարզադաշտերը:
|
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, Ուրուգվայ
|
Մոնտեվիդեո | ||
|---|---|---|---|
| Սենտենարիո մարզադաշտ | Գրան Պարկ Սենտրալ | Պոսիտոս մարզադաշտ | |
| Տարողունակություն: 90 000 | Տարողունակություն: 15 000 | Տարողունակություն: 1 000 | |
Ձևաչափ [խմբագրել]
13 թիմերը բաժանվեցին չորս խմբերի, որոնցից մեկն ուներ 4 թիմ, իսկ մնացածը` 3: Հաղթանակի համար տրվում էր 2, իսկ ոչ-ոքիի համար 1 միավոր: Եթե նույն խմբում երկու թիմեր ունենային հավասար միավորներ, ապա հաղթողը որոշվում էր լրացուցիչ հանդիպման շնորհիվ, սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ: Յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս փլեյ-օֆֆ ձևաչափ ունեցող կիսաեզրափակիչ: Եթե կիսաեզրափակչում հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար էր, ապա տրվում էր լրացուցիչ ժամանակ, սակայն դրա անհրաժեշտությունը նույնպես չեղավ:
Մրցաշարի ընթացքը [խմբագրել]
Քանի որ որակավորման փուլ դեռևս գոյություն չուներ, ապա առաջնության առաջին հանդիպումներն առաջինն էին նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ: Դրանք տեղի ունեցան 1930 թ. հուլիսի 13-ին: Առաջին խաղում Ֆրանսիան ջախջախեց Մեքսիկային 4–1 հաշվով «Պոսիտոս» մարզադաշտում, իսկ Միացյալ Նահանգները ջախջախեցին Բելգիային 3–0 հաշվով «Գրան Պարկ Սենտրալ» մարզադաշտում: Ֆրանսիացի Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին գոլը: [20]
Խումբ 1 [խմբագրել]
Առաջին խումբը միակն էր, որում կային չորս թիմեր. Արգենտինա, Չիլի, Ֆրանսիա և Մեքսիկա: Մեքսիկային հաղթելուց հետո, ֆրանսիացիները երկու օր անց հանդիպելու էին խմբի առաջատարների` արգենտինացիների դեմ: Խաղի ընթացքում Ֆրանսիային ուղեկցեցին վնասվածքները; հիմնական դարպասապահը ստիպված էր լքել դաշտը առաջին 20 րոպեներից հետո, իսկ Լորանը Լուիս Մոնտիի հետ բախվելուց հետո ողջ խաղում կաղաց: Սակայն Ֆրանսիան կարողացավ դիմանալ մինչև 81-րդ րոպեն, երբ Մոնտին խփեց Արգենտինայի հաղթանական գոլը ազատ հարվածից: [21] Խաղն ունեցավ հետաքրքիր ավարտ: Մրցավարը հնչեց խաղի ավարտն ազդարարող սուլիչը վեց րոպե շուտ և խաղը վերսկսվեց միայն ֆրանսիացի խաղացողների պահանջով: Մյուս օրը Չիլին 3–0 հաշվով ջախջախեց Մեքսիկային: [22]
Արգենտինա-Մեքսիկա հանդիպման ժամանակ նշանակվեց առաջնության առաջին 11-մետրանոցը: Ընդհանուր առմամբ, միայն այդ խաղի ընթացքում նշանակվեց հինգ 11-մետրանոց, որից երեքը խիստ կասկածելի: [23][24] Արգենտինան Մեքսիկային ջախջախեց 6–3 հաշվով: [25] Ուղեգիրը վիճարկվեց Արգենտինայի և Չիլիի միջև. վերջինս արդեն հաղթել էր Մեքսիկային և Ֆրանսիային: Արգենտինան հաղթեց 3–1 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ:
Խումբ 2 [խմբագրել]
Երկրորդ խմբում էին Բրազիլիան, Բոլիվիան և Հարավսլավիան: Բրազիլիան համարվում էր հաղթողի գլխավոր թեկնածուն, սակայն առաջին խաղում անսպասելիորեն պարտվեցին Հարավսլավիային 2–1 հաշվով: [26] Մինչ այս մրցաշարը Բոլիվիան ոչ մի միջազգային հաղթանակ չուներ: Հետաքրքիր է, որ նրանց համազգեստի վրա գրված էր «Կեցցե Ուրուգվայը» (իսպ.՝ "Viva Uruguay"): [27] Բոլիվիան համարվում էր խմբի ամենաթույլ հավաքականը, դա ապացուցվեց Հարավսլավիայի դեմ խաղում, երբ կես ժամվա ընթացքում այն 4 անպատասխան գնդակ ընդունեց Հարավսլավիայից: [22] Սակայն այդ խաղի ընթացքում Բոլիվիայի խփած մի քանի գոլ չհաշվեցին:[27] Բոլիվիան հաջորդ խաղում խաղալով ընդդեմ Բրազիլիայի, ջախջախվեց 4–0 հաշվով: [28] Այս խմբից կիսաեզրափակչի ուղեգիրը նվաճեց Հարավսլավիան:
Խումբ 3 [խմբագրել]
Այս խմբում էին Ուրուգվայը, Պերուն ու Ռումինիան: Առաջին խաղում տրվեց առաջնության առաջին կարմիր քարտը, երբ Պերուի խաղացող Պլսինդո Գալինդոն Ռումինիայի դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից: Ռումինացիներն օգտագործեցն իրենց առավելությունը և խաղն ավարտվեց 3–1 հաշվով հօգուտ ռումինացիների: Այդ հանդիպումն ունեցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ ամենաքիչ հանդիսականները: Պաշտոնապես այն 2,459 էր, սակայն իրականում` մոտ 300:[29]
Քանի որ դեռևս չէր ավարտվել Էստադիո Սենտենարիո մարզադաշտի կառուցումը, Ուրուգվայի առաջին հանդիպումը հետաձգվեց հինգ օրով: Առաջնության բացմանը նախորդող 4 շաբաթների ընթացքում ուրուգվայցիները գտնվում էին խիստ հսկողության տակ և օրվա մեծ մասը կատարում էին վարժություններ: Նույնիսկ գլխավոր դարպասապահը դուրս հանվեց թիմից, նրա համար, որ խախտել էր արգելքը, որպեսզի այցելի կնոջը: [30] Առաջին խաղում Ուրուգվայը 1–0 հաշվով պարտության մատնեց Պերուին: Խաղի արդյունքն այնքան էլ մեծ արձագանք չգտավ Ուրուգվայում, սակայն բավական շատ խոսվեց Պերուում: [31] Ուրուգվայը հեշտությամբ հաղթեց Ռումինիային, խփելով առաջին խաղակեսում 4 անպատասխան գնդակ և հաղթելով 4–0 հաշվով: Այս խմբից ուղեգիրը նվաճեց Ուրուգվայը:
Խումբ 4 [խմբագրել]
Չորրորդ խմբում էին ԱՄՆ, Բելգիան և Պարագվայը: Չորրորդ խմբի առաջատարն էր ԱՄՆ-ն: [5] ԱՄՆ-ն հաղթանակ տոնեց իր առաջին խաղում ընդդեմ Բելգիայի 3–0 հաշվով: Միացյալ Նահանգների հաղթանակը սենսացիա էր; ուրուգվայական «Իմպարսիալ» թերթը գրում էր, որ "Ամերիկայի խոշոր հաղթանակն իսկապես անսպասելի էր": [32] Իսկ բելգիացիները բողոքում էին վատ մրցավարական աշխատանքից և համարում, որ երկրորդ գոլը խփվել էր խաղից դուրս իրավիճակից: [32] Երկրորդ խաղը, որն անցկացվեց քամիի պայմաններում [33] ամերիկացի Բերտ Պետնոուդը Պարագվային խփեց առաջնության առաջին հետ-տրիկը: Մինչ 2006 թ-ի նոյեմբերի 10-ը ըստ ՖԻՖԱ-ի տվյալների առաջնության առաջին հետ-տրիկը խփել էր արգենտինացի Գիլյերմո Ստաբիլեն ով խփել էր գոլերը Պետնոուդից երկու օր անց; սակայն 2006 թ-ին ՖԻՖԱ-ն հաստատեց, որ երրորդ գոլը, որ սկզբում համարվում էր Թոմ Ֆլորիի կողմից խփված, հաստատվեց որպես Պետնոուդի խփած գոլ և նա հռչակվեց առաջնության առաջին խաղացողը ով հետ-տրիկ արեց: [34][35] Քանի որ ԱՄՆ-ն հաղթել էր իր երկու խաղերը, այն արդեն ապահովել էր ուղեգիրը և խմբի վերջին հանդիպումը ոչ մի բան չէր կարող փոխել: Այդ խաղում Պարագվայը հաղթեց Բելգիային 1–0 հաշվով: [22]
Կիսաեզրափակիչ [խմբագրել]
Չորս թիմեր` Արգենտինան, Հարավսլավիան, Ուրուգվայն ու ԱՄՆ-ն դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչի երկու խաղերն էլ ունեցան միևնույն արդյունքը: Առաջին խաղում, անձրևի պայմաններում իրար դեմ մրցեցին Արգենտինան և ԱՄՆ: [36] 20-րդ րոպեին արգենտինացի Մոնտիի գոլը ապահովեց առաջին խաղակեսում Արգենտինայի նվազագույն հաղթանակը` 1–0: Երկրորդ խաղակեսում Արգենտինան սկսեց ուժեղ ճնշում գործադրել և ջախջախեց ԱՄՆ-ին 6–1 հաշվով:
Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ մրցում էին Ուրուգվայն ու Հարավսլավիան, առաջին րոպեներին տեղի ունեցավ անակնկալ, երբ հարավսլավիացի Ջորջե Վույադինովիչը առաջ մղեց Հարավսլավիային: Սակայն Ուրուգվայն ուշքի եկավ և 3 գնդակ ուղարկեց Հարավսլավիայի դարպասը: Գոլերից մեկն ունեցավ շատ հետաքրքիր պատմություն, երբ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, ոստիկանը, ով կանգնած էր խաղադաշտի և հանդիսականների միջև, մտցրեց այն խաղի մեջ` որից հետո ուրուգվայցիները խփեցին երրորդ գոլը:[26] Երկրորդ խաղակեսում Ուրուգվայը խփեց ևս երեք գնդակ և ջախջախեց Հարավսլավիային 6–1 հաշվով:
Երրորդ և չորրորդ տեղ [խմբագրել]
Ներկայումս հայտնի երրրոդ տեղի համար լրացուցիչ հանդիպման ավանդույթը հաստատվեց միայն 1934 թ-ին, այդպիսով 1930 թ-ի աշխարհի առաջնությունը հետաքրքիր է նրանով, որ կիսաեզրափակչի և եզրափակչի միջև հանդիպում տեղի չի ունեցել: Սակայն կան տարբեր աղբյուրներ, որոնք այլ բան են հայտնում: Օրինակ ըստ մի աղբյուրի այդպիսի հանդիպում եղել է, որում հաղթել է Հարավսլավիան 3–1 հաշվով: [37] Ըստ այլ տվյալների Հարավսլավիան հրաժարվել է խաղալ, քանի որ դժգոհ է եղել մրցավարական աշխատանքից Ուրուգվայի դեմ հանդիպման ժամանակ: [38] Սակայն ներկայումս ՖԻՖԱ-ն տեղադրում է ԱՄՆ-ին երրորդ, իսկ Հարավսլավիային` չորորրդ տեղում: [39][40] Չնայած 2010 թ-ին պարզ դարձավ, թե մեկ բրոնզե մեդալ տրվել է Հարավսլավիային նրա համար, որ նրանք պարտվել են ապագա չեմպիոններին: [41][42] Սակայն մեդալի իսկությունը հաստատված չէ:
Եզրափակիչ [խմբագրել]
Եզրափակչում խաղալու էին Ուրուգվայն ու Արգենտինան: Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում` հուլիսի 30-ին: 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո: [26] Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ: [43] Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը: [44] Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին` խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար. [26] պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը: [45] Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում` Ուրուգվայինը: [5] Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն` Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին: [46] Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին: Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց անցկացնել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ: [47] Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիցիչ հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը: [48]
Հաշիվը բացեց ուրուգվայցի Պաբլո Դորադոն: [49] Սակայն Արգենտինան ցուցաբերելով ուժեղ կամք արդեն ութ րոպեից Կարլոս Պեուսելյեի խփած գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: [49] Երկրորդ խաղակեսի սկզբում, առաջնության ռմբարկու Գիլյերմո Ստաբիլեն առաջ մղեց Արգենտինային` 2–1: Չնայած ըստ Ուրուգվայի հավաքականի ավագ Նասասսիի գոլը խփվել էր խաղից դուրս վիճակից: [47] Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը կամաց-կամաց անցավ Ուրուգվային: Այն բանից հետո, երբ արգենտինացի Մոնտին չկարողացավ գրավել հակառակորդի դարպասը, ուրուգվայցի Պեդրո Սեան հավասարացրեց հաշիվը: [49] Տասը րոպե անց Սանտոս Իրիարտեի խփած գոլը ևս մեկ անգամ առաջ մղեց Ուրուգվային: Վերջակետը խաղում դրեց ուրուգվայցի Կաստրոն, ով խաղի ավարտից րոպեներ առաջ դարձրեց հաշիվը 4–2: [47][50] Հաջորդ օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր; Արգենտինայի մայրաքաղաք` Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա: [51] Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին: [52]
Մնացած թիմերը խաղացին ընկերական հանդիպումներ Հարավային Ամերիկայում: [53] [54]
Հանդիպումներ [խմբագրել]
Խմբային փուլ [խմբագրել]
Խումբ 1 [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 3 | 0 | 0 | 10 | 4 | +6 | 6 | |
| 2 | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | +2 | 4 | |
| 3 | 3 | 1 | 0 | 2 | 4 | 3 | +1 | 2 | |
| 4 | 3 | 0 | 0 | 3 | 4 | 13 | −9 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 13 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Ֆրանսիա |
4 : 1 | Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 3 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լյուսիեն Լորան 19' Մարսել Լանժիյե 40' Անդրե Մաշինո 43', 87' |
Հղում | Խուան Կարենյո 70' |
| 15 հուլիսի 16:00 UTC-3:30 |
Արգենտինա |
1 : 0 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 18 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լուիս Մոնտի 81' | Հղում |
| 16 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Չիլի |
3 : 0 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 7 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Կառլոս Վիդալ 3', 65'[55] Մանուել Ռոսաս 51' (ի.գ.) |
Հղում |
| 19 հուլիսի 12:50 UTC-3:30 |
Չիլի |
1 : 0 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 50 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Գիլյերմո Սուբիաբրե 65'[55] | Հղում |
| 19 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Արգենտինա |
6 : 3 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 50 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Գիլյերմո Ստաբիլե 8', 17', 80' Ադոլֆո Սումելսու 12', 55' Ֆրանսիսկո Վարալյո 53' |
Հղում | Մանուել Ռոսաս 42' (11մ), 65' Ռոբերտո Գայոն 75' |
| 22 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Արգենտինա |
3 : 1 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 35 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Գիլյերմո Ստաբիլե 12', 13' Մարիո Էվարիստո 51' |
Հղում | Գիլյերմո Սուբիաբրե 15'[55] |
Խումբ 2 [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 2 | 0 | 0 | 6 | 1 | +5 | 4 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 2 | |
| 3 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 8 | −8 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 14 հուլիսի 12:45 UTC-3:30 |
Հարավսլավիա |
2 : 1 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 5 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ալեքսանդար Տիրնանիչ 21' Իվիցա Բեկ 30' |
Հղում | Պրեգինյո 62' |
| 17 հուլիսի 12:45 UTC-3:30 |
Հարավսլավիա |
4 : 0 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 800 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Իվիցա Բեկ 60', 67' Բլագոյե Մարյանովիչ 65' Ջորջե Վույադինովիչ 85'[55] |
Հղում |
| 20 հուլիսի 13:00 UTC-3:30 |
Բրազիլիա | 4 : 0 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 1 200 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Մոդերատո 37', 73' Պրեգինյո 67', 83'[55] |
Հղում |
Խումբ 3 [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 2 | 0 | 0 | 5 | 0 | +5 | 4 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 3 | 5 | −2 | 2 | |
| 3 | 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | −3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 14 հուլիսի 14:50 UTC-3:30 |
Ռումինիա |
3 : 1 | Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 300 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ադայլբերտ Դեշու 1'[55] Կոնստանտին Ստանչու 79'[55] Միկլոշ Կովաչ 89'[55] |
Հղում | Լուիս դե Սոուզա 75' |
| 18 հուլիսի 14:30 UTC-3:30 |
Ուրուգվայ |
1 : 0 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 70 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Էկտոր Կաստրո 60' | Հղում |
| 21 հուլիսի 14:50 UTC-3:30 |
Ուրուգվայ |
4 : 0 | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Պաբլո Դորադո 7' Էկտոր Սկարոնե 24'[55] Խուան Անսելմո 30' Պեդրո Սեա 35'[55] |
Հղում |
Խումբ 4 [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 2 | 0 | 0 | 6 | 0 | +6 | 4 | |
| 2 | 2 | 1 | 0 | 1 | 1 | 3 | −2 | 2 | |
| 3 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 4 | −4 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 13 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Միացյալ Նահանգներ |
3 : 0 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 10 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Բարտ ՄաքԳի 23'[55] Թոմ Ֆլորի 45'[55] Բերտ Պետնոուդ 69'[55] |
Հղում |
| 17 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Միացյալ Նահանգներ |
3 : 0 | Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 800 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Բերտ Պետնոուդ 10', 15', 50'[56] | Հղում |
| 20 հուլիսի 15:00 UTC-3:30 |
Պարագվայ |
1 : 0 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 900 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լուիս Վարգաս Պենյա 40'[55] | Հղում |
Փլեյ-օֆֆ [խմբագրել]
| Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
| 26 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
| |
6 | ||||||
| |
1 | ||||||
| 30 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
| |
2 | ||||||
| |
4 | ||||||
| 27 հուլիսի - Մոնտեվիդեո | |||||||
| |
1 | ||||||
| |
6 | ||||||
Կիսաեզրափակիչ հանդիպումներ [խմբագրել]
| 26 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Արգենտինա |
6 : 1 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 72 886 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լուիս Մոնտի 20' Ալեխանդրո Սկոպելի 56' Գիլյերմո Ստաբիլե 69', 87' Կառլոս Պեուսելյե 80', 85' |
Հղում | Ջիմ Բրաուն 89' |
| 27 հուլիսի 14:45 UTC-3:30 |
Հարավսլավիա |
1 : 6 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 79 867 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ջորջե Վույադինովիչ 4'[55] | Հղում | Պեդրո Սեա 18', 67', 72'[55] Խուան Անսելմո 20', 31'[55] Վիկտորիանո Սանտոս 61'[55] |
Եզրափակիչ [խմբագրել]
| 30 հուլիսի 15:30 UTC-3:30 |
Արգենտինա |
2 : 4 | Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 93 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Կառլոս Պեուսելյե 20' Գիլյերմո Ստաբիլե 37'[55] |
Հղում | Պաբլո Դորադո 12' Պեդրո Սեա 57'[55] Վիկտորիանո Սանտոս 68' Էկտոր Կաստրո 89' |
| 1930թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն |
|---|
Ուրուգվայ Առաջին տիտղոսը |
Գոլերի հեղինակները [խմբագրել]
|
8 գոլ` |
|
5 գոլ` |
|
4 գոլ` |
|
3 գոլ` |
|
2 գոլ` |
|
1 ինքնագոլ` |
Մրցաշարային աղյուսակ [խմբագրել]
| Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 4 | 4 | 0 | 0 | 15 | 3 | +12 | 8 | |
| 2 | 5 | 4 | 0 | 1 | 18 | 9 | +9 | 8 | |
| 3 | 3 | 2 | 0 | 1 | 7 | 6 | +1 | 4 | |
| 4 | 3 | 2 | 0 | 1 | 7 | 7 | 0 | 4 | |
| 5-13 | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | +2 | 4 | |
| 2 | 1 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 2 | ||
| 2 | 1 | 0 | 1 | 3 | 5 | -2 | 2 | ||
| 2 | 1 | 0 | 1 | 1 | 3 | -2 | 2 | ||
| 3 | 1 | 0 | 2 | 4 | 3 | +1 | 2 | ||
| 2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | -3 | 0 | ||
| 2 | 0 | 0 | 2 | 0 | 4 | -4 | 0 | ||
| 3 | 0 | 0 | 3 | 4 | 13 | -9 | 0 | ||
| 2 | 0 | 0 | 2 | 0 | 8 | -8 | 0 | ||
«Վերջին խաղացողները» [խմբագրել]
Ուրուգվայի հավաքականում խաղացած վերջին կենդանի խաղացողը դա Էռնեստո Մասկերոնին էր, ով մահացավ 1984 թ-ի հուլիսի 3-ին` 76 տարեկանում: Իսկ 1930 թ-ի առաջնության մասնակցած վերջին խաղացողն արգենտինացի Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով վախճանվեց 2010 թ-ի օգոստոսի 30-ին` 100 տարեկանում, առաջնությունից 80 տարի անց: [57]
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Այս աշխարհի առաջնությունում չգրանցվեց ոչ-ոքի, միայն պարտություն և հաղթանակ:
- Բոլոր հանդիպումներն անցկացվեցին մեկ քաղաքում` Մոնտեվիդեո քաղաքում:
- Բացման խաղում գրանցված արդյունավետության ռեկորդը` 5 գոլ, բարելավվեց միայն 2006 թ-ի առաջնությանը:
- Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էկտոր Կաստրոն դարձավ ձեռք չունեցող աշխարհի միակ չեմպիոն ֆուտբոլիստը, նա զրկվել էր աջ ձեռքից 13 տարեկանում դժբախտ պատահարից:
Տես նաև [խմբագրել]
Տեղեկագրեր [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 «ՖԻՖԱ-յի պատմությունը – Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը»։ ՖԻՖԱ։ http://www.fifa.com/classicfootball/history/fifa/historyfifa4.html։ Վերցված է դեկտեմբերի 1, 2009։
- ↑ «Օլիմպիական օդիսեյը ... (Մաս 1. 1908–1964)»։ ՖԻՖԱ։ http://www.fifa.com/tournaments/archive/tournament=512/edition=8229/news/newsid=92851.html։ Վերցված է հունիսի 15, 2009։
- ↑ Հանթ, Աշխարհի աջանության պատմություններ, էջ` 10
- ↑ Կրաուչ, Թերի (2002)։ Աշխարհի առաջնություն. Ամբողջական պատմություն։ Լոնդոն: Աուրում, 2։ ISBN 978-1-85410-843-2։
- ↑ 5,0 5,1 5,2 «Աշխարհի առաջնության պատմություն – Ուրուգվայ 1930». BBC Սպորտ (BBC). ապրիլի 11, 2002. http://news.bbc.co.uk/sport3/worldcup2002/hi/history/newsid_1632000/1632201.stm։ Վերցված է հունիսի 14, 2009.
- ↑ 6,0 6,1 Glanville, p. 16
- ↑ Կրաուչ, pp. 2–3
- ↑ Ֆրեդդի, Կրիս (2006)։ Complete Book of the World Cup 2006։ London: HarperCollins, 1։ ISBN 0-00-722916-X։
- ↑ 9,0 9,1 9,2 Goldblatt (2008), p. 248
- ↑ Hunt, Chris (2006)։ World Cup Stories: The History of the FIFA World Cup։ Ware: Interact, 10։ ISBN 978-0-9549819-2-1։
- ↑ «Uruguay 1930»։ Fourfourtwo magazine։ Արխիվացված օրիգինալից 20 June 2009-ին։ http://web.archive.org/web/20070819173027/http://www.fourfourtwo.premiumtv.co.uk/page/BigRead/0,,11442~1034860,00.html։ Վերցված է 20 June 2009։
- ↑ 12,0 12,1 «FIFA World Cup – Classic Moments from FIFA World Cup History»։ FIFA։ Արխիվացված օրիգինալից 26 April 2006-ին։ http://web.archive.org/web/20060426212450/http://fifaworldcup.yahoo.com/06/en/p/pwc/1930.html։ Վերցված է 14 June 2009։
- ↑ 13,0 13,1 Vautrot, Michel (17 June 1998)։ «A historical link with the Franche-Comté»։ FIFA։ Արխիվացված օրիգինալից June 8, 2008-ին։ http://web.archive.org/web/20080608134846/http://www.fifa.com/aboutfifa/developing/refereeing/news/newsid=71490.html։ Վերցված է 14 June 2009։
- ↑ Seddon, pp. 8–9
- ↑ 15,0 15,1 Goldblatt (2008), p. 249
- ↑ «1930 FIFA World Cup Uruguay»։ FIFA։ http://www.fifa.com/worldcup/archive/edition=1/overview.html։ Վերցված է 15 June 2009։
- ↑ 17,0 17,1 Lara, Miguel A. «Uruguay, allí nació la historia» (Spanish). Marca.com Archive (Marca.com). արխիվացված 17 June 2009-ին։ Կաղապար:Citation error. http://www.webcitation.org/5hbsQrAJo։ Վերցված է 14 June 2009.
- ↑ Goldblatt, David (2007)։ The Ball is Round: A Global History of Football։ London: Penguin, 248։ ISBN 978-0-14-101582-8։
- ↑ (2003) Sport։ Routledge, 46։ ISBN 978-0-415-26292-7։
- ↑ Molinaro, John F. «Lucien Laurent: The World Cup's First Goal Scorer». CBC Sports (Canadian Broadcasting Corporation). http://www.cbc.ca/sports/worldcup2006/history/events/laurent_lucien.html։ Վերցված է 7 May 2007.
- ↑ Freddi, Cris (2006)։ Complete Book of the World Cup 2006։ London: HarperCollins, 3։ ISBN 0-00-722916-X։
- ↑ 22,0 22,1 22,2 Crouch, p. 6
- ↑ «Six countries entered bidding for first World Cup»։ The Times of India։ Times Internet։ Արխիվացված օրիգինալից 15 June 2006-ին։ http://web.archive.org/web/20060615213553/http://sport.indiatimes.com/soccerarticleshow/1533342.cms։ Վերցված է 7 May 2007։
- ↑ «1930 Golden Boot – Guillermo Stabile»։ Sky Sports։ Արխիվացված օրիգինալից 29 August 2006-ին։ http://web.archive.org/web/20060829040743/http://home.skysports.com/worldcup/historyarticle.aspx?hlid=373666։ Վերցված է 20 June 2009։ (archive.org mirror)
- ↑ Seddon, Peter (2005)։ The World Cup's Strangest Moments։ London: Robson, 5։ ISBN 978-1-86105-869-0։
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Glanville, p. 19
- ↑ 27,0 27,1 Freddi, p. 5
- ↑ Freddi, p. 6
- ↑ Freddi, p. 7
- ↑ Freddi, p. 8
- ↑ Almeida, p. 125
- ↑ 32,0 32,1 Almeida, Rony J. (2006)։ Where It All Began։ Lulu, 91։ ISBN 978-1-4116-7906-1։
- ↑ Freddi, p. 9
- ↑ «American Bert Patenaude credited with first hat trick in FIFA World Cup history»։ FIFA։ http://www.fifa.com/worldfootball/releases/newsid=107499.html։ Վերցված է 19 June 2009։
- ↑ «The first World Cup hat trick»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF)։ http://www.rsssf.com/tables/30f-hattrick.html։ Վերցված է 3 December 2009։
- ↑ Lisi, Clemente Angelo (2007)։ A history of the World Cup: 1930-2006։ Lanham, MD: Scarecrow Press, 16-17։
- ↑ «World Cup 1930 finals»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF)։ http://www.rsssf.com/tables/30full.html։ Վերցված է 14 June 2009։
- ↑ Jawad, Hyder (2009); Four Weeks In Montevideo: The Story of World Cup 1930, (Seventeen Media & Publishing), p. 105
- ↑ FIFA technical committee (1986)։ "Permanent Table", FIFA World Cup México '86 – Technical Report, 230։
- ↑ «Final Tournament Standings»։ 1930 FIFA World Cup Uruguay։ FIFA։ http://www.fifa.com/worldcup/archive/edition=1/awards/index.html։ Վերցված է 11 October 2009։
- ↑ «Медаља из дома Хаџијевих сведочи да смо били трећи на Мундијалу» (Serbian)։ Politika։ http://www.politika.rs/rubrike/Sport/sportske-price/Medalja-iz-doma-Hadzijevih-svedochi-da-smo-bili-treci-na-Mundijalu.sr.html։ Վերցված է 1 May 2010։
- ↑ «Još uvek sjaji bronza iz Montevidea» (Serbian)։ Blic։ http://www.blic.rs/Vesti/Reportaza/194796/Jos-uvek-sjaji-bronza-iz-Montevidea։ Վերցված է 25 May 2010։
- ↑ Goldblatt, p. 250
- ↑ Freddi, p. 11
- ↑ «FIFA World Cup Origin» (PDF)։ FIFA։ http://www.fifa.com/mm/document/fifafacts/mcwc/ip-201_02e_fwc-origin_8816.pdf։ Վերցված է 17 November 2009։
- ↑ Crouch, p. 11.
- ↑ 47,0 47,1 47,2 Glanville, p. 20
- ↑ Goldblatt, p. 251
- ↑ 49,0 49,1 49,2 Freddi, p. 12.
- ↑ Freddi, p. 13.
- ↑ Glanville, p. 21
- ↑ «El gol está de luto» (Spanish). Olé. 2010-08-30. http://www.ole.com.ar/boca-juniors/gol-luto_0_326367514.html։ Վերցված է 2010-08-30.
- ↑ «Seleção Brasileira (Brazilian National Team) 1923–1932»։ RSSSF Brazil։ Արխիվացված օրիգինալից 14 August 2007-ին։ http://web.archive.org/web/20070814114450/http://paginas.terra.com.br/esporte/rsssfbrasil/sel/brazil192332.htm։ Վերցված է 20 June 2009։
- ↑ «Argentina national Team archive»։ RSSSF։ http://rsssf.com/tablesa/arg-intres.html#matches։ Վերցված է 14 June 2009։
- ↑ 55,00 55,01 55,02 55,03 55,04 55,05 55,06 55,07 55,08 55,09 55,10 55,11 55,12 55,13 55,14 55,15 55,16 55,17 55,18 55,19 «World Cup 1930 finals»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF)։ http://www.rsssf.com/tables/30full.html։
- ↑ ՖԻՖԱ-ն ի սկզբանե 15-րդ րոպեի գոլը վերագրել էր Թոմ Ֆլորիին, սակայն 2006 թ-ին այն վերագրվեց Պետնոուդին
- ↑ Francisco Varallo: Last surviving player from first World Cup final dies aged 100 | Mail Online
Աղբյուրներ [խմբագրել]
- Գոլդբլատ, Դավիդ (2008)։ Գնդակը կլոր է. Ֆուտբոլի համաշխարհային պատմություն։ Penguin, 248։
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|||||||||||||||||