Չիլիի մեծ երկրաշարժ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Չիլիի մեծ երկրաշարժ | |
Վալդիվիա քաղաքի փողոցները երկրաշարժից հետո
|
|
| Թվական | մայիսի 22, 1960 |
|---|---|
| Մագնիտուդ | 9.5 բալ |
| Հիպոկենտրոնի խորություն |
33 կմ |
| Էպիկենտրոնի տեղագրություն |
|
| Տուժած երկրներ (տարածաշրջաններ) |
Չիլի |
| Ցունամի | Ճապոնիա, ԱՄՆ (Հավայան կղզիներ) |
| Տուժածներ | մոտավորապես 6000 մարդ |
| Տնտեսական վնաս | մինչև 1.5 միլիարդ դոլլար |
Չիլիի մեծ երկրաշարժ (իսպ.՝ Terremoto de Valdivia, նաև Վալդիվյան երկրաշարժ), պատմությանը հայտնի ամենահզոր երկրաշարժը:
Նկարագրում [խմբագրել]
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 9.3-ից 9.5 բալ: Տեղի է ունեցել 1960 թ. մայիսի 22-ին Չիլիում, ժամը 19:11 UTC: Վնասը տարբեր հաշվարկներով կազմել է մինչև 1.5 միլարդ դոլլար: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վալդիվիա քաղաքի մոտ, երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 435 կմ հարավ: Երկրաշարժի հետևանքով առաջացել է ցունամի, որը վնաս է պատճառել Հավայան կղզիների Հիլո քաղաքին, իսկ ալիքները հասել են մինչև Ճապոնիա:
Զոհերի քանակը կազմել է մոտ 6 000 մարդ, որոնց մեծ մասը զոհվել է ցունամիի հետևանքով:
Արտաքին հղումներ [խմբագրել]