Ռիխտերի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր

Ռիխտերի սանդղակը ունի պայմանական միավորներ՝ 1-ից 9,5 - ուժգնությամբ, որոնք հաշվարկվում են տատանումները գրանցող սեյսմոգրաֆի օգնությամբ։ Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշաժի ուժգնության միավորների (12 բալանոց) սանդղակի հետ, որը հիմնված է արտաքին դրսևորումների երկրաշարժից ( ազդեցությունը մարդկանց, օբյեկտների, շենքերի ու բնական օբյեկտների)։ Երբ երկրաշարժ է տեղի ունենում, առաջին հերթին հայտնի դառնում դրա ուժգնությունը, որը որոշվում է սեյսմոգրաֆներով և ոչ թե ուժգնություններով, որը հայտնի է դառնում միայն որոշ ժամանակ անց, երբ տեղեկություններ են ստացվում հետևանքների մասին։

Ռիխտերն առաջարկել է երկրաշարժի ուժը գնահատել (նրա էպիկենտրոնում) տասնորդական լոգարիթմի տեղափոխությունը (միկրոմետրերում) կամ Վուդ Անդերսոնի ստանդարտ սեիսմոգրաֆով, որը գտնվում է էպիկենտորնից ոչ ավել քան 600 կմ հեռավորության վրա։