Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիա Անգլիա
Միություն ՖԱ
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրս
Թիմի ավագ Ռիո Ֆերդինանդ
Ամենաշատ խաղեր Պիտեր Շիլտոն (125)
Ռմբարկու Բոբբի Չարլտոն (49)
Հիմնական մարզադաշտ Ուեմբլի
ՖԻՖԱ կոդ ENG
ՖԻՖԱ դասակարգում 5
Ամենաբարձր դիրք 4 (Դեկտեմբեր 1997,
Սեպտեմբեր 2006)
Ամենացածր դիրք 27 (Փետրվար 1996)
ԷԼՕ դասակարգում 6
Ամենաբարձր դիրք 1 ((1872–1876,
1892–1911,
1966–1970,
1987–1988))
Ամենացածր դիրք 13 (1938)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 0 Անգլիա Անգլիա
(Շոտլանդիա;1872)
Ամենախոշոր հաղթանակ
Իռլանդիա 0 – 13 Անգլիա
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա 7 – 1 Անգլիա
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 13 (Առաջինը՝ 1950)
Ամենալավ արդյունք Հաղթող , 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն 7 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունք Երրորդ, 1968

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլերեն՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից: Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872թ.: Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը - Ստյուարտ Պիրսը:

Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում: Անգլիացիները այն հաղթել են 1966-ին: Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990-ին կիսաեզրափակիչն է: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ`1968 և 1996 թթ.: Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը:

[խմբագրել] Պատմություն

Անգլիայի հավաքականը կազմավորվել է 1870թ.: Շուրջ չորս տարի Անգլիան խաղում էր միայն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ: Անգլիայի ֆուտբոլային միությունը միացել է ՖԻՖԱ-ին 1906 թվականին: Սակայն հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ այդքան լավ չէին ընթանում և անգլիացիները դուրս եկան նրա կազմից 1928թ. և կրկին միավորվեցին միայն 1946թ-ին, այդ պատճառով Անգլիայի հավաքականը առաջին անգամ մասնակցեց աշխարհի գավաթին միայն 1950թ.:

1953թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ պարտվեց «Ուեմբլիում» ոչ բրիտանական թիմի: Հունգարիան հաղթեց անգլիացիներին 6-3 հաշվով: 1966թ. Անգլիան ընդունեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և եզրափակչում Ջեֆֆրի Հերսթի հետ-տրիկի օգնությամբ, 4-2 հաղթելով Գերմանիային, դարձավ աշխարհի չեմպիոն: Դրանից հետո անգլիացիները անհաջող էին հանդես գալիս Աշխարհի առաջնություններում: 1974 և 1978 թթ. նրանք չկարողացան հաղթահարել նույնիսկ որակավորման փուլը: Հաջորդ հաջողությունը Անգլիան ունեցավ Բոբբի Ռոբսոնի գլխավորությամբ` 1990թ., երբ նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ:

2001թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ գլխավորեց ոչ անգլիացի մարզիչ` ազգությամբ շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնը: Նա գլխավորեց թիմը մինչև 2006թ., երբ նրան փոխարինեց Սթիվ ՄակԼարենը: Նրա օրոք անգլիացիները չկարողացան նույնիսկ անցնել 2008 Եվրոպայի առաջնության եղրափակիչ փուլ և նա հեռացվեց հավաքականից: 2008-ից Անգլիայի ազգային թիմը գլխավորել է իտալացի Ֆաբիո Կապելլոն:

[խմբագրել] Մարզիչներ

Գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը

Գլխավոր մարզիչ

  • Անգլիա Ստյուարտ Պիրս

Երիտասարդական հավաքականների մարզիչներ

  • Անգլիա Բրայան Էաստիկ (մինչև 20)
  • Անգլիա Նոել Բլեյք (մինչև 19)
  • Անգլիա Քեննի Սվեյն (մինչև 16)

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով