Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդերլանդներ Նիդեռլանդներ
Ֆուտբոլային միության պատկերանիշը
Միություն ՀՖԱ
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկ
Թիմի ավագ Ռոբին վան Պերսի
Ամենաշատ խաղեր Էդվին վան դեր Սար (130)
Ռմբարկու Ռոբին վան Պերսի (48)
ՖԻՖԱ կոդ NED
ՖԻՖԱ դասակարգում 4
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Բելգիա Բելգիա 1 – 4 Նիդերլանդներ Հոլանդիա
(Անտվերպեն; Ապրիլի 30, 1905)
Ամենախոշոր հաղթանակ
Նիդերլանդներ Հոլանդիա 11 – 0 Սան Մարինո Սան Մարինո
(Էյնդհովեն; Սեպտեմբերի 2, 2011)
Ամենախոշոր պարտություն
Գերմանիա Գերմանիա 7 – 0 Նիդերլանդներ Հոլանդիա
(Քյոլն; Հոկտեմբերի 21, 1959)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 9 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունք 2-րդ տեղ , 1974, 1978,
2010,
3-րդ տեղ 2014
Հոլանդիայի հավաքականը մարզումների ժամանակ, 2006 թ., Ֆրայբուրգ, Գերմանիա

Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (հոլ.՝ Nederlands nationaal voetbalelftal) հիմնվել է 1905թ.ին, մասնակցել է աշխարհի և եվրոպայի առաջնություններին։

1988թ. Հոլանդիայի ազգային հավաքականը դարձել է եվրոպայի չեմպիոն։ Հոլանդիայի հավաքականը 3 անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ 1974, 1978 և 2010թ. բայց պարտություն է կրել, զիջելով Արևմտյան Գերմանիայի, Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներին։ 2008թ. եվրոպայի առաջնությանը Հոլանդիայի հավաքականը պարտություն կրեց Ռուսաստանից և դուրս մնաց պայքարից։ 2010թ. աշխարհի առաջնությանը հասան միչև եզրափակիչ պարտության մատնելով Բրազիլիայի և Ուրուգվայի հզոր հավաքականներին, բայց եզրափակիչ խաղում պարտվեց Իսպանիայի հավաքականին։ 2012թ. եվրոպայի առաջնությանը Հոլանդիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից։