Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիա Ֆրանսիա
ֆր.՝ équipe de France de football
ՄիությունՖՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչԴիդիե Դեշամ
Թիմի ավագՈւգո Լյորիս[1]
Ամենաշատ խաղերԼիլիան Թյուրամ (142)
ՌմբարկուԹիերի Անրի (51)
Հիմնական մարզադաշտՍտադ դը Ֆրանս
ՖԻՖԱ կոդFRA
ՖԻՖԱ դասակարգում17
Ամենաբարձր դիրք1 (Մայիս 2001 – Մայիս 2002)
Ամենացածր դիրք27 (Սեպտեմբեր 2010)
ԷԼՕ դասակարգում14
Ամենաբարձր դիրք1 (Հուլիս 2007)
Ամենացածր դիրք44 (Մայիս 1928,
Փետրվար 1930)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Կայքfff.fr/selection/2-equipe-de-france/index.html
 France national association football team Վիքիպահեստում

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (ֆր.՝ Équipe nationalle de France de football), Հավաքականի ավանդական գույները կապույտ, սպիտակ և կարմիր գույներն են, իսկ Ֆրանսիացիների համար խորհրդանշական գույնը կապույտ գույնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղացել է իր առաջին պաշտոնական հանդիպումը 1904 թ.։ Ամենախոշոր ձեռքբերումը եղել է 1998 թ. երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1904-ին Բրյուսելում անց է կացրել իր առաջին հանդիպումը Բելգիայի դեմ, որն ավարտվել է ոչ ոքի՝ 3-3։ 1930 թ.-ի հուլիսին Ֆրանսիան հայտնվել է անդրանիկ աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Ուրուգվայում։ Իրենց առաջին աշխարհի գավաթի խաղում, Ֆրանսիան 4-1 հաշվով Մեքսիկային պարտության է մատնում։ 1958 թ-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ֆրանսիան հասել է կիսաեզրափակիչ զիջելով Բրազիլիային։ Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիան հաղթեց Արևմտյան Գերմանիային 6-2 հաշվով։ Ֆրանսիան շատ լավ խաղ ցույց տվեց 1984 թ. երբ խաղում էր Միշել Պլատինին։ 1998 թ.-ին ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունում չեմպիոն դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականը եզրափակիչ խաղում փառահեղ հաղթանակ տանելով Բրազիլիայի նկատմամբ 3-0 հաշվով։ 2006 թ. Աշխարհի Գավաթի խաղարկությունում Ֆրանսիացիները մոտ էին չեմպիոնական տիտղոսին, բայց եզրափակիչ խաղում պարտվեցին Իտալիային։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հավաքականը նշում է իր հաղթանակը 2018 թվականի աշխարհի առաջնությունում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hugo Lloris named as France's Euro 2012 captain». Sporting News. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]