Արսենալ ՖԱ
| Արսենալ | ||||
| Ամբողջական անուն | Arsenal Football Club | |||
|---|---|---|---|---|
| Մականուն(ներ) | Զինագործները անգլ.՝ The Gunners | |||
| Անվանում | Արսենալ | |||
| Գույներ | Կարմիր-ճերմակ | |||
| Հիմնադրում | 1886 թ., որպես Դայլ Սքուար | |||
| Երկիր | ||||
| Քաղաք | ||||
| Մարզադաշտ | Էմիրեյթս Սթեդիում | |||
| Ընդունակություն | 60,355 [1] | |||
| Տեր | Arsenal Holdings plc | |||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Կայք | ||||
| Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
| 2010-11 | 4 | |||
|
|
||||
«Արսենալ» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Arsenal Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում, հիմնված Լոնդոնի հյուսիսում: Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը, նրանք հաղթել են 13 Առաջին Դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ: «Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անց է կացրել մի ամբողջ սեզոն առանց պարտության:
Արսենալը հիմնվել է 1886 թ. Վուլվիչում և 1893 թ. դառնում է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը: 1913 թ. նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում Արսենալ մարզադաշտում: 1930-ական թթ. նրանք հաղթել են հինգ չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ: Իսկ 2006թ. նրանք հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Արսենալը մշտապես հակամարտության մեջ է գտնվել իր հարևան «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ: 2010 թ. տվյալներով, «Արսենալը» աշխարհում երրորդ ֆուտբոլային ակումբն է իր արժեքով` 1.2 միլիարդ ԱՄՆ դոլլար:
Բովանդակություն |
Զինանշան [խմբագրել]
1992 թվ.-ին ակումբի զինանշանը փոփոխության է ենթարկվել: Երեք թնդանոթների փոխարեն թողել են միայն մեկը, որն ուղղված է եղել դեպի արևելք: 1925 թվ.-ին զինանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների` թնդանոթը ուղղվել է արևմուտք: Հաջորդ փոփոխությունը եղել է 24 տարի անց, երբ զինանշանի վրա ավելացվել է ակումբի կարգախոսը` «Victoria Concordia Crescit» (թարգ. «Հաղթանակը առաջանում է ներդաշնակությունից»): 53 տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել միայն զինանշանի գույները:
2001/02 մրցաշրջանում զինանշանը փոփոխության է ենթարկվել: Այն ստացել է ավելի ժամանակակից տեսք: Փոխվել են ծուռումուռ եզրային գծերը, թնդանոթը նորից ուղղվել է դեպի արևելք, փոխվել է տառատեսակը ու կանաչ գույնը փոխարինվել է կապույտով:
Ներկա կազմ [խմբագրել]
Թիմի կազմը 2011-12 մրցաշրջանում
|
|
Նվաճումներ [խմբագրել]
Ազգային [խմբագրել]
Անգլիայի չեմպիոն: (13) 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004
Անգլիայի գավաթ: (10) 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005
Ֆուտբոլային լիգայի գավաթ: (2) 1987, 1993
Անգլիայի սուպերգավաթ: (12) 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991, 1998, 1999, 2002, 2004
Միջազգային [խմբագրել]
ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթ: (1) 1994
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- www.arsenal.com/ − Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք
|
||||||||