Վեստ Բրոմվիչ Ալբիոն
| Վեստ Բրոմվիչ | ||||
| Ամբողջական անուն | West Bromwich Albion A.F.C. Վեստ Բրոմվիչ Ալբիոն Ֆուտբոլային Ակումբ |
|||
|---|---|---|---|---|
| Ավել անուն(ներ) | Վեստ Բրոմ Ալբիոն |
|||
| Համառոտ անուն | Վեստ Բրոմվիչ | |||
| Գույներ | Կապույտ-ճերմակ | |||
| Հիմնադրում | 1878 թ.;132 տարի առաջ | |||
| Մարզադաշտ | Հոթորնս, Վեստ Բրոմվիչ | |||
| Ընդունակություն | 20 532 | |||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Կայք | ||||
| Լիգա | Ֆուտբոլային լիգայի առաջնություն | |||
| 2010-11 | 11-րդ | |||
|
|
||||
Վեստ Բրոմվիչ Ալբիոն (անգլերեն՝ West Bromwich Albion Football Club; անգլիական արտասանություն: [wɛst ˈbrɒmɨdʒ]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Պրեմիեր լիգայում: Հիմնադրվել է Վեստ Բրոմվիչ քաղաքում:
«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ֆուտբոլային լիգայի հիմնադիր անդամներից մեկն էր 1888 թ-ին և իր գոյության մեծ մասը անց է կացրել անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում: Թիմը եղել է Անգլիայի չեմպիոն մեկ անգամ (1919-20), բայց ունեցել է ավելի շատ հաջողություններ գավաթի խաղարկությունում` հինգ հաղթանակ: Առաջին հաղթանակը եկել է 1888 թ-ին, իսկ վերջինը 1968 թ-ին, որը առայժմ նրանց վերջին խոշոր տիտղոսն է: «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նաև արժանացել է ֆուտբոլային լիգայի գավաթին 1966 թվականին:
Թիմի հիմնական մրցակիցները Միդլենսից ակումբներն են: Ավանդական մրցակից է համարվում «Աստոն Վիլլան», սակայն վերջին շրջանում նրանց հիմնական մրցակիցը համարվում է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը»: Նրանց մրցակցությունը կոչվում է Black Country derby:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ակումբը հիմնադրվել է 1878 թվականին Salter’s Spring Works-ի աշխատակիցների կողմից որպես «Վեստ Բրոմվիչ Ստոլերս»:[1] Միայն երկու տարի անց, 1880 թվականին, ակումբը ստացավ ներկայից անվանումը` «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», չնայած երկրպագուները հաճախ այն կրճատում են մինչև «ՎԲԱ»: Հինգ տարի անց, 1885 թվականին, թիմը ստացավ պրոֆեսիոնալ կարգավիճակ[2], իսկ 1888 թվականին դարձավ Անգլիայի ֆուտբոլային լիգայի հիմնադիր ակումբներից մեկը:[3] Նույն տարում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նվաճեց իր առաջին տիտղոսը` Անգլիայի գավաթը:[4] 1892 թվականին թիմին հաճողվեց կրկնել հաջողությունը և նվաճել երկրորդ գավաթը: Թիմին հաջողվեց նաև սահմանել մինչև այժմ չգերազանցված ռեկորդ` հաղթելով առաջնության շրջանակներում «Դարվեն» ակումբին տասներկու գնդակի տարբերությամբ (12-0):
1900 թ-ի սկզբից «Վեստ Բրոմվիչը» անց է կացնում իր ընային հանդիպումները «Հոթորնս» ստադիոնում: «Ալբիոնը» բավականին երկար ժամանակ էր հանդես գալիս անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնոմ, բայց միայն մեկ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն` 1919-20 մրցաշրջանում: դառնալով չեմպիոն առաջին և դեռևս վերջին անգամ, թիմը սահմանեց միավորների և խփած գնդակների ռեկորդ մրցաշրջանի ընթացքում: [5] 1920 թ-ին «Վեստ Բրոմվիչին» առաջին անգամ հաջողվեց հաղթել Անգլիայի սուպերգավափը: 1925 թ-ին ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղուսյակում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում լքեց բարձրագույն դիվիզիոնը: [6] 1930-31 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ձևակերպեց յուրորինակ դուբլ` վերադառնալով բարձրագույն դիվիզիոն և նվաճելով երկրի գավաթը: [7] Իր պատմության մեջ լավագույն կազմը «Վեստ Բրոմվիչին» հաջողվեց հավաքել 50-ական թվականներին: 1953-54 մրցաշրջանում թիմը նվաճեց արծաթե մեդալներ առաջնությունում և հաղթեց իր չորրորդ Անգլիայի գավաթը: 1966 թ-ին թիմը նվաճեց իր համար նոր գավաթ` հաղթելով լիգայի գավաթը: Հերթական հաջողությանը թիմը հասավ 1968 թ-ին, երբ թիմին հաջողվեց նվաճել հինգերորդ ազգային գավաթը: 1980-ական թվականների սկզբից նվաճումները ավելի քիչ դարձան և թիմի մոտ սկսվեց անկում, իսկ 1986-ից մինչև 2002 թվականներին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ընդհանրապես չի մասնակցել անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնին:
2002 թ-ին,հիմնականում անգլիացի մարզիչ Հարի Մեգսոնի շնորհիվ թիմը վեարդարձավ բարձրագույն դիվիզիոն: Այնուհանդերձ «Վեստ Բրոմվիչին» չհաջողվեց հաստատվել Պրեմիեր լիգայում և նա դուրս թռավ, բայց կրկին վերադարձավ հաջորդ մրցաշրջանում:В сезоне 2004-05 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը», իր նախկին խաղացող Բրայան Ռոբսոնի գլխավորությամբ կարողացավ պհպանել իր տեղը բարձարագույն դիվիզիոնում` լինելով առաջնութոյան առաջին հատվածում վերջին տեղում: Հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» լքեց Պրեմիեր լիգան: 2006 թ-ին գլխավոր մարզիչ նշանակվեց Թոնի Մոուրբեյը, ով երկրորդ փորձից կարողացավ հաղթել երկրորդ դիվիզիոնում և հասցնել թիմը մինչև գավաթի կիսաեզրափակչի: 2009-10 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը» նորից անցկացրեց Չեմպիոնշիպում, բայց այն անցավ հաջող (ակումբը գրավեց 2-րդ տեղը) և հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» իրավունք ստացավ մասնակցել Պրեմիեր լիգային:
[խմբագրել] Լոգո
Ալբիոնի հիմնական լոգոն առաջացել է 1880-ականներին, երբ ակումբի քարուղար Թոմ Սմիթը առաջարկեց, որ Երգող կեռնեխը նստած դարպասաձողի վրա ընդունվի որպես լոգո: [8] Այդ ժամանակներից լոգոյի վրա միշտ եղել է կերնեխ, հաճախ կապույտ և սպիտակ գծերով ֆոնի վրա:
Լոգոն տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փոխվել է, ինչը նշանակում է, որ ակումբը չի կարողացել գրանցել այն որպես ապրանքանիշ: Դրա արդյունքում լոգոն փոխվեց 2006 թվականին, նոր լոգոն տվեց «Ալբիոնին» իրավական պաշտպանություն, որը նրանք փնտրում էին:[9]
Ակումբի հիմնկանան լոգոն պետք է տարբերել այն լոգոյից, որը հայտնվում էր թիմի մարզաշապիկի վրա: Ակումբի պատմության մեծ մասի ընթացքում լոգոն չի օգտագործվել:[10] Վեստ Բրոմվիչ քաղաքի զինանշանը խաղացողները կրում էին իրենց մարզաշապիկին 1931, 1935 և 1954 գավաթի եզրափակիչների ժամանակ: Քաղաքի լատիներեն կարգախոսը, "Labor omnia vincit", որը թարգմանվում է "աշխատանքը հաղթում է ամենի ինչ" կամ "աշխատանքը նվաճում է ամենի ինչ":
[խմբագրել] Ստադիոն
Ակումբը իր պատմության առաջին յոթ տարիների ընթացքում ունեցել է չորս ստադիոն: Առաջինը կոչվում էր «Կուպերս Հիլլ», որտեղ թիմը խաղացել է 1878-1879 թվականներին: 1879-ից մինչև 1881 թվականը թիմը խաղացել է «Դարտմութ Պարկում»:[11] 1881–82 սեզոնի ընթացքում նրանք խաղացել են «Բանս Ֆիլդում»:[12] 1882-1885 թվականներին «Ալբիոնը» վարձակալեց «Ֆոր Ակրես» ստադիոնը, բայց շուտով լքեց նաև այս ստադիոնը: 1885-ից մինչև 1900 թվականը Ալբիոնը խաղում էր «Ստոնի Լեյնում», այս մարզադաշտում թիմը անցկացրեց իր պատմության ամենահաջող ժամանակը, քանի որ նվաճեց երկու գավաթ և երեք անգամ դարձավ երկրի փոպչեմպիոն:
1900 թվականին, երբ «Ստոնի Լեյնի» վարձակալման ժամկետն ավարտվեց և ակումբը տեղափոխվեց ավելի մեծ ստադիոն, որը գտնվում էր Հանդսվորթ քաղաքի մոտ: Նոր ստադիոնը կոչվեց «Հոթորնս»:[13] «Ալբիոնը» ոչ-ոքի խաղաց «Դերբի Քաունթիի» դեմ, նոր ստադիոնում անցկացված առաջին խաղում, 1900 թվականի սեպտեմբերին:[14] Հաճախելիություն ռեկորդը գրանցվել է 1937 թ-ին, երբ 64,815 հանդիսատես ներկա էին ստադիոնում, երբ Ալբիոնը 3–1 հաշվով հաղթեց «Արսենալին» գավաթի 1/4 եզրափակչում:[15] Ներկայումս այն տեղավորում է 26,272 հանդիսատես, չորս տրիբունաները հայտնի են որպես the Birmingham Road End, Smethwick End, East Stand և West Stand:[16] Գտնվելով 551 ֆուտ (168 մետր) բարձրության վրա, «Հոթորնսը» Պրեմիեր Լիգայի և Ֆուտբոլային լիգայի 92 ստադիոնների շարքում ամենաբարձրն է:[17]
[խմբագրել] Մրցակցություն
Պատմականորեն Ալբիոնի հիմնական մրցակիցը «Աստոն Վիլլան» էր Բիրմինգհեմ քաղաքից: Երկու թիմերը վիճարկել էին երեք Անգլիայի գավաթներ 1887 և 1895 թվականների միջև (Վիլլան հաղթել է երկուսը, Ալբիոնը մեկը): Այնուամենայնիվ, ավելի հաճախ Ալբիոնի ֆանատները իրենց հիմնական մրցակիցը համարում են «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»: Հիմնականում այն պատճառով, որ 1989 և 2002 թվականների միջև Ալբիոնը և Վիլլան երբեք չեն գտնվել միևնույն դիվիզիոնում:
Ալբիոնը և Վուլվսը հանդիպել են Բլեք Քաունթրիի դերբիի (անգլերեն՝ Black Country derby) շրջանակներում ավելի քան 150 անգամ: Մրցակցությունը հայտնի դարձավ, երբ երկու թիմերը պայքարում էին լիգայի տիտղոսի համար 1953-54 սեզոնում: 2004 թ-ին Planetfootball.com կայքի հարցումը հաստատեց, որ Ալբիոնի և Վուլվսի երկրպագուները համարում էին միմյանց հիմնական մրցակիցներ: Ավելի քիչ կարևորվում է նաև «Բիրմինգհեմ Սիթիի» հետ մրցակցությունը, որի հետ Ալբիոնը հանդիպել է Անգլիայի գավաթի եզրափակչում 1931-ին և կիսաեզրափակչում` 1968-ին:[18][19] «Ուոլսոլի» հետ նույնպես կար որոշակի մրցակցություն, սակայն այս թիմը հիմնականում խաղում էր ավելի ցածր դիվիզիոններում քան Ալբիոնը: Վերջին ժամանակներում որոշակի մրցակցություն է առաջացել նաև «Ստոկ Սիթիի» հետ: Ամենամեծ խուլիգանական խմբավորումը, որը կապում էր իրեն Ալբիոնի հետ, կոչվում է «5-րդ սեկցիա»:[20]
[խմբագրել] Ներկա կազմ
|
|
[խմբագրել] Հայտնի ֆուտբոլիստներ
Ակումբի 125-ամյակի տոնակատարության շրջանակներում, 2004 թվականին, «Վեստ Բրոմվիչի» պաշտոնոկան կայքը և Express & Star թերթը անցկացրեցին հարցում` պարզելու թիմի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին: Արդյունքում կազմվեց 16 հոգուց կազմված թիմ, բոլոր ընտրված խաղացողները պատկերված են «Հոթորնսում» գտնվող հիշատակի որմնանկարի վրա: Այդ տասնվեց խաղացողներից տասնչորսը անգլիացիներ էին: Նրանցից տասնհինգ, այդ թվում Սիրիլ Ռեջիսը Անգլիայի հավաքականի խաղացողներ էին:[21]
| Անուն | Ազգ. | Տարի | Խաղ | Գոլ | Ամպլուա |
|---|---|---|---|---|---|
| Բիլլի Բասսետտ | 1886–99 | 311 | 77 | Հարձակվող | |
| Ջես Պենինգտոն | 1903–22 | 496 | 0 | Պաշտպան | |
| Ուիլլիամ Ռիչարդսոն | 1929–45 | 354 | 228 | Հարձակվող | |
| Ռեյ Բարլոու | 1944–60 | 482 | 48 | Վինգեր | |
| Ռոննի Ալլեն | 1950–61 | 458 | 234 | Հարձակվող | |
| Դոն Հոու | 1952–64 | 379 | 19 | Պաշտպան | |
| Թոնի Բրաուն | 1963–81 | 720 | 279 | Հարձակվող | |
| Ջեֆֆ Աստլ | 1964–74 | 361 | 174 | Հարձակվող | |
| Ջոն Օսբորն | 1967–72 1973–78 |
312 | 0 | Դարպասապահ | |
| Ջոն Ուայլ | 1970–83 | 619 | 29 | Պաշտպան | |
| Վիլլի Ջոնստոն | 1972–79 | 261 | 28 | Հարձակվող | |
| Բրայան Ռոբսոն | 1974–81 | 249 | 46 | Կիսապաշտպան | |
| Դերեկ Ստետհեմ | 1976–87 | 373 | 11 | Պաշտպան | |
| Լորի Կանինգեմ | 1977–79 | 114 | 30 | Վինգեր | |
| Սիրիլ Ռեջիս | 1977–84 | 302 | 112 | Հարձակվող | |
| Ռասսել Հոլտ | 2001–07 | 213 | 0 | Դարպասապահ |
Այլ նշանակալի մրցանակներից, որոնք տրվել են Ալբիոնի խաղացողներին, ներառում է ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որը տրվել է Սիրիլ Ռեջիսին 1979 թվականին:[22] 1998-ին,Բիլլի Բասսետը և Բրայան Ռոբսոնը ընդգրկվեցին Ֆուտբոլային Լիգայի 100 լեգենդների շարքում, Արթուր Ռոուլիի, Ջեոֆֆ Հերստի և Ջոննի Ջայլսի հետ միասին:[23]
[խմբագրել] Մարզիչներ
| Անուն | Ազգ. | Տարի | P | W | D | L | Նվաճումներ |
|---|---|---|---|---|---|---|---|
| Լուիս Ֆորդ | 1890–92 | 58 | 18 | 10 | 30 | Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1892 | |
| Էդուարդ Սթիվենեսոն | 1894–95 | 36 | 14 | 5 | 17 | Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1895 | |
| Ֆրենկ Հեվեն | 1896–02 | 214 | 86 | 45 | 83 | Երկրորդ դիվիզիոնի չեմպիոններ 1901-02 | |
| Ֆրեդ Էվերիս | 1902–48 | 1520 | 656 | 331 | 533 | Երկրորդ դիվիզիոնի չեմպիոն 1910–11, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1912, 1935, Առաջին դիվիզոնի չեմպիոն 1919–20, Առաջին դիվիզիոնի փոխչեմպիոն 1924–25, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1931 | |
| Ջեք Սմիթ | 1948–52 | 179 | 70 | 46 | 63 | Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 1948–49 | |
| Վիկ Բուկինգեմ | 1953–59 | 301 | 130 | 78 | 93 | Առաջին դիվիզոնի փոխչեմպիոն 1953-54, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1954 | |
| Ջիմմի Հագան | 1963–67 | 201 | 78 | 49 | 74 | Լիգայի գավաթի հաղթողներ 1966 | |
| Ալեն Էշման | 1967–71 | 182 | 64 | 49 | 69 | Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1968 | |
| Ջոննի Ջիլս | 1975–77, 1984–85 |
159 | 60 | 42 | 57 | Երկրորդ դիվիզիոնից որակավորում 1975–76 | |
| Ռոն Ատկինսոն | 1978–81, 1987–88 |
212 | 85 | 68 | 59 | Առաջին դիվիվիոնի 3-րդ տեղ 1978–79 | |
| Օսվալդո Արդիլես | 1992–93 | 55 | 30 | 11 | 14 | Երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ հաղթող 1992–93 | |
| Գարի Մեգսոն | 2000–04 | 221 | 94 | 50 | 77 | Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 2001–02, 2003–04 | |
| Թոնի Մոուբրեյ | 2006–09 | 140 | 57 | 32 | 51 | Ֆուտբոլային լիգայի առաջնության չեմպիոն 2007–08 | |
| Ռոբերտո դի Մատտեո | 2009–11 | 82 | 40 | 19 | 23 | Ֆուտբոլային լիգայի առաջնության փոխչեմպիոն 2009–10 | |
| Ռոյ Հոջսոն | 2011 –12 | 47 | 25 | 13 | 9 | Պրեմիեր Լիգայում բարձրագույն տեղը (2011) |
[խմբագրել] Նվաճումներ
Անգլիայի չեմպիոն: 1920
Ֆուտբոլային լիգայի գավաթ: 1966
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ McOwan pp. 7–10.
- ↑ «In the record book»։ West Bromwich Albion F.C.։ 14 October 2008։ http://www.wba.premiumtv.co.uk/page/History/0,,10366~1022925,00.html։ Վերցված է 13 December 2008։
- ↑ McOwan pp. 19–21.
- ↑ McOwan p. 20.
- ↑ McOwan p. 42.
- ↑ McOwan p. 45.
- ↑ As of 2008. Matthews (2007) p. 23.
- ↑ McOwan p. 15.
- ↑ «Albion unveil new badge»։ West Bromwich Albion F.C.։ 4 February 2006։ http://www.wba.premiumtv.co.uk/page/News/0,,10366~777862,00.html։ Վերցված է 11 November 2007։
- ↑ Matthews (2007) p. 64.
- ↑ Full Throstle DVD 0:05:36
- ↑ Full Throstle DVD 0:06:37
- ↑ Full Throstle DVD 0:15:16
- ↑ Matthews (2007) p. 79.
- ↑ Matthews (2007) pp. 83–84.
- ↑ «Stadium Plan»։ West Bromwich Albion F.C.։ 21 August 2008։ http://www.wba.premiumtv.co.uk/page/StadiumPlan/0,,10366,00.html։ Վերցված է 13 December 2008։
- ↑ Matthews (2007) p. 72.
- ↑ «Football Rivalries: The Complete Results»։ Planetfootball.com։ http://www.sportnetwork.net/main/s120/st44186.htm։ Վերցված է 11 November 2007։
- ↑ «Rivalry Uncovered!» (pdf)։ The Football Fans Census։ http://www.footballfanscensus.com/issueresults/Club_Rivalries_Uncovered_Results.pdf։ Վերցված է 11 November 2007։
- ↑ Kelly, John (19 May 2002). «Woz on the telly: Bunch of cowards». The Sunday Mirror. http://findarticles.com/p/articles/mi_qn4161/is_20020519/ai_n12843434։ Վերցված է 24 March 2008. Կաղապար:Dead link
- ↑ «The wraps come off 125th anniversary mural». West Bromwich Albion F.C.. 4 August 2004. http://www.wba.premiumtv.co.uk/page/News/0,,10366~547701,00.html։ Վերցված է 11 November 2007.
- ↑ «Young Player of the Year 1974–2007»։ GiveMeFootball.com։ Professional Footballers' Association։ Archived from the original on 27 September 2007։ http://web.archive.org/web/20070927005504/http://www.givemefootball.com/rolls_of_honour/youngplayerroll.html։ Վերցված է 11 November 2007։
- ↑ «Football Legends list in full». BBC News. 5 August 1998. http://news.bbc.co.uk/1/hi/sport/football/144986.stm։ Վերցված է 11 November 2007.
|
||||||||