Ֆուտբոլային լիգայի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football League Cup
Ֆուտբոլային լիգայի գավաթ
Ֆուտբոլային լիգայի գավաթ
Երկիր Անգլիա Անգլիա, Ուելս Ուելս
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1955 թ. (1992 թ. ներկա կառուցվածքով)
Ակումբների քանակ 92 (խմբային փուլ)
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Մանչեսթեր Սիթի (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Լիվերպուլ (8 տիտղոս)
Պաշտոնական կայք Capital One Cup
Ներկայիս մրցաշրջան

Ֆուտբոլային լիգայի գավաթ (անգլ.՝ Football League Cup), առավել հայտնի է Լիգայի գավաթ անունով (անգլ.՝ League Cup), մրցաշար, անգլիական ակումբների մասնակցությամբ։ Հիմնադրվել է 1960 թվականին։ Ներկայումս մրցաշարին մասնակցում է 92 թիմ անգլիայի չորս բարձր դիվիզիոններից (Պրեմիեր լիգայից և երեք թիմ Ֆուտբոլային լիգաներից

Ֆուտբոլային լիգայի գավաթը համարվում պակաս հեղինակավոր, քան Անգլիայի Գավաթը, որն ունի շատ հարուստ պատմություն, իսկ խաղարկությանը մասնակցել նույնիսկ այն ակումբները, որոնք չեն ընդգրկված ֆուտբոլային լիգայու։

Ներկայիս մրցաշարի հաղթողը անգլիական ակումբ «Մանչեսթեր Սիթին» է։

Կանոնակարգեր[խմբագրել]

Ինչպես և Ֆուտբոլի Անգլիայի գավաթը, մրցաշարում գործում է մեկ խաղով ամեն փուլում, բացառությամբ կիսաեզրափակիչի, որը կայանում է երկու հակառակորդների միջև երկու խաղով։ Ընդ որում, ի տարբերություն Անգլիայի Գավաթի, որտեղ 2011/12 մրցաշրջանում մասնակցել է 731 թիմ, Ֆուտբոլային լիգայի գավաթում մասնակցում է 92 ակումբ, որից՝ 20-ը ներկայացնում են Պրեմիեր լիգան, իսկ ևս 72-ը Ֆուտբոլային լիգայի երեք դիվիզիոններից։

Ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթողը ստանում է մասնակցության հնարավորություն Եվրոպայի Լիգայի խաղարկությունում, եթե մրցանակային տեղ չի գրավել (եթե հաղթողը խաղալու է Չեմպիոնների Լիգայում, Եվրոպայի Լիգայի ուղեգիրը գնում է այն թիմին որը, ոչ մի Եվրոգավաթի տեղ չի նվաճել այդ մրցաշրջանում, սակայն ավարտվել է Պրեմիեր լիգան իրենց մրցակիցներից ավելիբարձր տեղով).

Անուների պատմություն[խմբագրել]

Պատկեր:Carling Cup logo.jpg
Մրցաշարի լոգոն 2003 ից 2012 թվականներին

1982 թվականից Ֆուտբոլային լիգայի գավաթը ունեցել է հետևյալ հովանավորները՝

  • Կաթնային գավաթ (անգլ.՝ Milk Cup), 1981/1982 ից 1985/1986 թվականները հովանավորն է եղել կաթնամթերք արտադրող Milk Marketing Board ընկերությունը։
  • Littlewoods մրցագավաթ (անգլ.՝ Littlewoods Challenge Cup), 1986/1987 ից 1989/1990 թվականները հովանավորն է եղել սէր Ջոն Մուրսի Littlewoods ընկերությունը, հայտնի բուքմեյքերական բաժնով։
  • Rumblebows գավաթ (անգլ.՝ Rumbelows Cup), 1990/1991 ից 1991/1992 թվականները գավաթի հովանավորն է եղել Rumblebows Էլեկտրասարքավորումների խանութը։
  • Coca-Cola գավաթ (անգլ.՝ Coca-Cola Cup), 1992/1993 ից 1997/1998 թվականները հովանավորն է եղել ոչալկոհոլային ըմպելիք արտադրող Coca-Cola ընկերությունը։[1]
  • Worthington գավաթ (անգլ.՝ Worthington Cup), 1998/1999 ից 2002/2003 թվականները հովանավորն է եղել Worthington Brewery գարեջրային ապրանքանիշը։[2]
  • Carling գավաթ (անգլ.՝ Carling Cup), 2003/2004 ից 2011/2012 թվականները հովանավորն է եղել Coors Brewers գարեջրային ապրանքանիշը։[3]
  • Capital One գավաթ (անգլ.՝ Capital One Cup), 2012/2013 ից 2015/2016 թվականները հովանավորն է լինելու Capital One բանկը։[4]

Գավաթը[խմբագրել]

Լիգայի գավաթի ներկայիս գավաթը

Կան երեք տարբեր գավաթներ Ֆուտբոլային լիգայի գավաթում

  • Իսկական գավաթը, հաղթողին նվիրում են 1990–91 մրցաշրջանից[5]
  • Նախկին գավաթը 1986–87 ից 1989–90 թվականներին Littlewoods'-ի հովանավորման ժամանակ [6]
  • Milk Marketing Board-ի հովանավորման ժամանակվա գավաթ 1981–82 ից 1985–86 թվականներ[7]

Ռեկորդներ[խմբագրել]

2014 թվականի դրությամբ՝

  • Մրցաշարը ամենշատ հաղթած թիմը՝ 8 անգամ, Լիվերպուլ։[8]
  • Ամենաշատ եզրափակիչում հայտնված թիմը՝ 11 անգամ, Լիվերպուլ։ [8]
  • Մրցաշարը ամենշատ հաղթած ֆուտբոլիտը՝ 5 անգամ, Իան Ռաշ Լիվերպուլ կազմում։[8]
  • Ամենաշատ եզրափակիչում հայտնված ֆուտբոլիտը՝ 6 անգամ, Իան Ռաշ Լիվերպուլ կազմում (1981–1984, 1987, 1995) և Էմիլ Հեսկեյ Լեսթեր Սիթիի կազմում (1997, 1999, 2000), Լիվերպուլ կազմում (2001, 2003) և Աստոն Վիլլայի կազմում (2010)։
  • Ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիտը (կարիերայում)՝ Գեոֆֆ Հարսթ, Իան Ռաշ 49 գոլ։[8]
  • Ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիտը (մրցաշրջանում)՝ Քլիվ Ալլեն, Տոտենհեմի կազմում, 12 գոլ 1986–87 մրցաշրջանում[8]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]