Տոտենհեմ Հոտսպուր (անգլերեն՝ Tottenham Hotspur) — անգլիական ֆուտբոլային ակումբ Լոնդոնի հյուսիսից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում: Տոտենհեմը հիմնադրվել է 1882 թ.: Ակումբի մարզադաշտը կոչվում է «Ուայտ Հարտ Լեյն»: Տոտենհեմը Անգլիայի կրկնակի չեմպիոն է: Ակումբը նվաճել է նաև Գավաթակիրների Գավաթը 1963-ին և երկու անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթը:
Անգլիայի չեմպիոն: 1951, 1961
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ: 1901, 1921, 1961, 1962, 1967, 1981, 1982, 1991
Ֆուտբոլային լիգայի գավաթ:1971, 1973, 1999, 2008
ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթ: 1963
- ՈՒԵՖԱ-ի գավաթ: 1972, 1984