Ջուդ Լոու
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջուդ Լոու | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Jude Law |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 29, 1972 |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, Անգլիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | անգլիացի |
| Աշխատանք՝ | 1986 — ներկա ժամանակ |
| Պարգևներ և մրցանակներ՝ | BAFTA (1999) |
Դեյվիդ Ջուդ Հեյվորթ Լոուն (անգլերեն՝ David Jude Heyworth Law), ծնվել է 1972թ-ի դեկտեմբերի 29-ին Լոնդոնում ,Մեծ Բրիտանիա: Անգլիացի դերասան է: Առավել հայտնի է դարձել նկարահանվելով` Տաղանդավոր միստեր Ռիփլին, Սառը լեռ, Շերլոկ Հոլմս, Գատտակա, Արհեստական բանականություն, Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը, Ողջ թագավորական շքախումբը, Անիծված ուղի, Թշնամին դարպասների մոտ է, Ավիատոր, Արձակուրդ փոխանակումով և այլ ֆիլմերում: Ջուդ Լոուն ծնվել է մանկավարժների ընտանիքում: Հայրը եղել է տարրական դասարանների ուսուցիչ, իսկ մայրը եղել է անգլերենի ուսուցչուհի Մեծ Բրիտանիա ներգաղթած էմիգրանտների համար:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- IMDb-ում էջ
- Դերասանի կենսագրությունը Tiscali.co.uk կայք էջում(անգլ.)
- Jude Law at the British Film Institute’s Screenonline
- Filmography Jude Law at the British Film Institute (BFI). Accessed 25 May 2008.