Չելսի ՖԱ
| Չելսի | ||||
| Ամբողջական անուն | «Չելսի» Ֆուտբոլային Ակումբ (անգլ.՝ Chelsea Football Club) |
|||
|---|---|---|---|---|
| Մականուն(ներ) | Ազնվականները (The Aristocrats) Կապույտները (The Blues) Թոշակառուները (The Pensioners) |
|||
| Անվանում | Չելսի | |||
| Գույներ | Կապույտ-ճերմակ | |||
| Հիմնադրում | մարտի 10, 1905 | |||
| Երկիր | ||||
| Քաղաք | ||||
| Մարզադաշտ | «Սթեմֆորդ Բրիջ» | |||
| Ընդունակություն | 41,837[1] | |||
| Տեր | ||||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Ավագ | ||||
| Վարկանիշ | 3-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[2] | |||
| Կայք | ||||
| Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
| 2012-13 | ||||
|
|
||||
«Չելսի» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Chelsea Football Club; անգլերեն արտասանությունը` [ˈtʃɛlsiː]), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում:
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը: «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան: Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Սակայն դա չխանգարեց ակումբին 2012 թ-ին հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ 2013 թ-ին` նաև Եվրոպայի Լիգան:
Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից: Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական:
Չելսիի համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թ-ից: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին: Ակումբը` մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում:[3][4][5]
Պատմություն [խմբագրել]
Տես նաև Չելսիի պատմություն
«Չելսին» հիմնադրվել է 1905թ, Մարտի 10-ին , Ծագող Արևի պանդոկում[6] : Առաջին տարիներին ակումբն ունեցել է մի քանի փոքր հաջողություններ, և հաղթանակին ամենամոտն են եղել 1915 թ. Գավաթի եզրափակիչում, որտեղ սակայն նրանք պարտություն կրեցին «Շեֆիլդ Յունայթեդ»-ից: «Չելսի» մեծ համբավ ձեռք բերեց գնելով հայտնի խաղացողներ:[7]
Երբ նախկին «Արսենալի» և Անգլիայի կենտրոնական հարձակվող Թեդ Դրեյքը դարձավ ակումբի մարզիչ` 1952-ին, նա փորձեց արդիականացնել ակումբը: Նա հանեց ակումբի լոգոից Չելսիի թոշակառուների լոգոն, բարելավվեց երիտասարդների ռեժիմը, վերակառուցեց մարզադաշտը և տարավ «Չելսի»-ին դեպի իրենց առաջին խոշոր հաջողությանը` 1954-55 Գավաթի խաղարկության չեմպիոնությանը:[8]
1964-65 թ-ի մրցաշրջանում նրանք մոտ էին հետ-տրիկ անելու և հաղթելու երեք գավաթներ, սակայն հաջողությունն ուղեկցեց միայն Լիգայի խաղարկությունում, պարտվելով մյուս երկուսում[9]: Հետագայում նրանք հաղթեցին 1970 Գավաթի խաղարկությունը` հաղթելով «Լիդս Յունայթեդ»-ին 2-1 հաշվով, իսկ մյուս սեզոնում նրանք հաղթեցին ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը:
1970-ականների վերջը և 1980-ականների սկիզբն անհանգիստ ժամանակներ էին ակումբի համար, ամբիցիոզ փոփոխությունները խարխլեցին ակումբի ֆինանսական վիճակը, և շատ հայտնի խաղացողներ հեռացան ակումբից[10]: Հետագայում խնդիրներ են առաջանում երկրպագուների շրջանում խուլիգանական տարրի առկայությամբ: 1982 թ-ին ակումբը, մեկ ֆունտ ստերլինգով վաճառվում է Քեն Բեյթսին, սակայն «Սթեմֆորդ Բրիջը» վաճառվել էր մի այլ ընկերությանը, նշանակում էր, որ ակումբը կարող է կորցնել իր մարզադաշտը: Շուտով ակումբը կարող էր հայտնվել Երրորդ Դիվիզիոնում, սակայն նոր մարզիչ Ջոն Նիլը կարճ ժամանակամիջոցում և չնչին ծախսերով հավաքեց մի նոր, տաղանդավոր թիմ, և 1984 թ. տարավ նրանց Երկրորդ Դիվիզիոնը հաղթելուն: Ակումբն անմիջապես վերադարձավ Բարձրագույն Առաջնություն, սակայն 1988թ. նորից հայտնվեց Երկրորդ Դիվիզիոնում, որտեղ 1989 թ. դարձյալ հաղթելով, վերադարձավ Բարձրագույն Առաջնություն:[11] Շուտով, մարզադաշտի սեփականատեր բանկի աղքատացումից հետո, ակումբը հետ գնեց մարզադաշտը:
Պրեմիեր Լիգայի ձևավորումից հետո ակումբը լուրջ հաջողությունների չհասավ մինչև 1996 թ., երբ մարզիչ նշանակվեց Եվրոպայի տարվա խաղացող Ռուդ Գուլիտը, ով գնեց մի շարք բարձրակարգ խաղացողների և ակումբը հաղթեց 1997 թ. Գավաթի խաղարկությունը, նորից դառնալով Անգլիայի թոփ-թիմերից մեկը: Շուտով Ռուդ Գուլիտը փոխարինվեց Ջանլուկա Վիալիով, ով թիմը տարավ դեպի 1998 Գավաթի խաղարկության եզրափակիչ և 1998 թ. ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթի խաղարկության եզրափակիչ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2000 թվականին: Վիալլին փոխարինվեց մեկ այլ իտալացի մարզիչով` Կլաուդիո Ռանիերիով, ով տարավ Չելսիին 2002 թ. Գավաթի եզրափակիչ և 2002-03 Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլ :[12]
2003 թվականի Հունիսին, Բեյթսը վաճառեց «Չելսին» ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին` 140 միլլիոն ֆունտ ստերլինգով, ով ծախսեց 100 միլլոն ֆունտ ստերլինգ նոր խաղացողներ գնելու համար, սակայն Ռանիերին չկարողացավ նվաճել նոր մրցանակներ և փոխարինվեց պորտուգալիացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյով: Նրա շնորհիվ «Չելսին» դարձավ հինգերորդ Անգլիական թիմը, երկու անընդմեջ սեզոններում հաղթանակ տոնեց (2004-05, 2005 - 06 սեզոնները), ինչպես նաև Անգլիայի գավաթը (2007) և երկու Լիգայի խաղարկություններ (2005 և 2007): Աբրամովիչի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով 2007-ի Սեպտեմբերին Մոուրինյոն փոխարինվեց Աբրահամ Գրանտով, ով տարավ ակումբը դեպի իրենց առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում նրանք պարտվեցին տասնմեկ մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդին»: Գրանտը ազատվեց մի քանի օր անց, և փոխարինվեց Լուիս Ֆելիպե Սկոլարիով:
Սկոլարին մնաց ղեկին յոթ ամիս և ազատվեց աշխատանքից ակումբի վատ արդյունքների պատճառով: Նոր Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը նշանակվեց մարզիչ մինչև 2008-09 թթ. սեզոնի վերջ: Նա հասցրեց թիմը երկրորդ` 2009 թ. Գավաթի եզրափակիչ: Երկու օր անց նախկին «Միլանի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատվեց «Չելսիի» նոր մարզիչ, և հենց առաջին տարում թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը և Անգլիայի Պրեմիեր Լիգան: Այդ սեզոնում «Չելսին» դարձավ անգլիական առաջին թիմը, որը խփեց 100 գոլից ավելի մեկ մրցաշրջանում, սկսած 1963 թվականից:[13] Հաջորդ սեզոնի նախօրեին «Չելսիից» հեռացան մի շարք աստղեր: «Չելսին» սեզոնը սկսեց բավական հաջող, սակայն արդեն միջնամասում սկսեց կրել մի շարք պարտություններ և նույնիսկ մի պահ ընկավ չորրորդ հորիզոնականը: Սակայն Դրոգբայի մալարիայից ապաքինվելուց և մարզավիճակ ձեռք բերելուց հետո, «Չելսին» տարավ մեծ թվով հաղթանակներ և նաև հաղթեց, «Մանչեթեր Յունայթեդին» 2:1 հաշվով: «Չելսին» կարողացավ միավորների տարբերությունն առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» կրճատել մինչև երեք միավորի: Սակայն այսպես կոչված «Ոսկե Խաղում», «Չելսին» պարտվեց , «Մանչեսթեր Յունայթեդին» 1:2 հաշվով և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունները: Չելսին նաև հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերում էլ պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսկ սեզոնի վերջին` Էվերտոն-Չելսի խաղից եկու ժամ անց, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով, Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից: Դրանից հետո մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն Գուս Հիդինկն էր: Սակայն արդեն հունիսին լուրեր պտտվեցին այն մասին, որ նոր մարզիչ կարող էր նշանակվել Պորտո ՖԱ-ի 33-ամյա մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով այդ մրցաշրջանում հաղթել էր Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը, գավաթն ու Եվրոպայի Լիգան: Նրա համար Պորտոն պահանջում էր 15.000.000 ֆունտ ստերլինգ, որ շուտով վճարեց Ռոման Աբրամովիչը: Հունիսի 22-ին, աշխատանքից հեռանալուց հետո, Վիլլաշ-Բոաշը նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ: Սակայն ակումբի վատ արդյուքների պատճառով` 2012 թ-ի մարտի 4-ին` Վեստ Բրոմվիչ Ալբիոն ՖԱ-ից 1:0 պարտվելուց հետո, Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից: Մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի ժամանակավոր ղեկավարությունը հանձնվեց Ռոբերտո Դի Մատեոյին, ով բարելավելով թիմի խաղն ու արդյունքները, հասցրեց Չելսի ՖԱ-ը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ` հաղթելով այդ առաջնության գործող չեմպիոն Բարսելոնային և նվաճեց Անգլիայի Գավաթը` հաղթելով եզրափակիչում Լիվերպուլին:[14] Հասնելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ Չելսին հաղթեց Բավարիայի Մյունխենին հետխաղային 11 մետրանոցներով` 4:3 և դարձավ Չեմպիոնների Լիգան հաղթած առաջին լոնդոնյան ակումբը: Սակայն արդեն մյուս մրացաշրջանում «Յուվենթուսից» կրած պարտության պատճառով «Չելսի»-ին չկարաողացավ հաղթահարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը, որի պատճառով էլ 2012 թ-ի նոյեմբերի 21-ին Ռոբերտո Դի Մատեոն ազատվեց աշխատանքից[15]: Նրա փոխարեն ակումբ հրավիրվեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսը, ում գլխավորությամբ ակումբը հաղթեց Եվրոպայի Լիգան:
Սթեմֆորդ Բրիջ [խմբագրել]
Տես նաև Սթեմֆորդ Բրիջ
Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ` «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից: Այն պաշտոնապես բացվել է 1877 թ-ի ապրիլի 28-ին: Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար: 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ:
Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված` ճարտարապետ Արչիբալդ Լեիչի կողմից: Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին: Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը` Չելսին: Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար: Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»:
Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100,000 հանդիսական: Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թթ.:
Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50,000 հանդիսական: Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը: Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թ.:
Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ` երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը: Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ և 2003 թ. Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից: Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի Գյուղ բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ:
Ներկայումս դաշտը պատկանում է «Չելսի Պիտչ Օուներզ» կազմակերպությանը, որի բաժնետերերը Չելսիի երկրպագուներն են: Կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի դաշտը այլևս չվաճառվի գործարարներին: Ինչպես նաև, եթե Չելսին տեղափոխվի այլ դաշտ, այն այլևս չի կարողանա օգտագործել Չելսի անվանումը: Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է: Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը` «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թ.: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թ.:
Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50,000: Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով: Սթեմֆորդ Բրիջն օգտագործվել է այլ սպորտային միջոցառումների համար սկսած 1905 թ.: Այն ընդունել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը 1920-1922 թթ., ինչպես նաև տասը Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչներ (վերջինը 1978 թ.), և երեք Անգլիայի միջազգային հանդիպումներ, վերջինը 1932թ.: Իսկ 1905 թ. հոկտեմբերին այն ընդունեց ռեգբիի հանդիպում Օլ Բլաքսի և Միդլի միջև և 1914թ. բասկետբոլային հանդիպում «Նյու Յորք Հսկաների» և «Չիկագո Ուայթ Սոքսի» միջև հանդիպումը: Այստեղ նաև անցկացվել է բոքսային հանդիպում աշխարհի թեթևքաշային չեմպիոն Ջիմի Վայլդի և Ջո Կոննի միջև1918, Սթեմֆորդ Բրիջը ընդունել է կրիկետի առաջին միջազգային հանդիպումը, Էսսեքսի և Վեսթ Ինդիսի միջև 1980 թ.: Այն նաև եղել է տնային մարզադաշտը «Լոնդոն Մոնարխս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համար 1997 թ.:[16][16][17][18][19][20][21]
Սիմվոլները [խմբագրել]
Լոգոն [խմբագրել]
Սկսած ակումբի հիմնադրումից, Չելսին ունեցել է յոթը լոգո: 1905 թ. Չելսիի լոգոն ընդունվեց Չելսիի թոշակառուի պատկերը, և որի պատճառով ակումբի մականունը մնաց թոշակառուներ մինչև մյուս դարի կեսերը, նույնիսկ այդ անվանումը հայտնվեց հագուստի վրա: Տեդ Դրեյքի 1952 թ. արդիականացման մաս էր կազմում նոր լոգո ընդունելը: Եվ ընդուվեց նոր և շատ պարզ լոգո, որի վրա պատկերված էր Չելսի Ֆուտբոլային Ակումբ (Chelsea Football Club-C.F.C.) անվան առաջին տառերը, այն մնաց մեկ տարի:
1953 թ. ընդունվեց նոր լոգո, որի վրա պատկերված էր կապույտ առյուծ, որ նայում էր հետ և բռնում էր գավազան, այն մնաց երեք տասնամյակ: Այս լոգոն հիմնված էր Չելսիի Մետրոպոլիտենի զինանշանի և Չելսիի ազնվական տերերի զինանշանի վրա: Պատկերված էր նաև չորս վարդ, որոնք խորհրդանշում էին Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականները: Այս առաջին լոգոն էր, որ պատկերվեց հագուստի վրա, քանզի այդ ավանդույթն ի հայտ եկավ 1960-ականներին:
1986 թ.արդեն Չելսիի տեր Կեն Բենաթսը դարձյալ փոխեց Չելսիի լոգոն, ավելի արդիական դարձնելու համար: Այս անգամ առյուծը արդեն ավելի բնական էր երևում, և դեղին էր, այլ ոչ կապույտ: Այն մնաց 19 տարի, որոշ փոքր փոփոխություններով: Սակայն երկրպագուները ցանկացան, որպեսզի վերականգնվի հին լոգոն, և 2004 թ. որոշում ընդունվեց դարձյալ փոխել լոգոն: Նոր լոգոն ընդուվեց 2005-06 սեզոնի նախօրյակին, որի վրայի առյուծը դարձյալ կապույտ էր:[3][22]
Հիմնը [խմբագրել]
Տես նաև Blue is the Colour
Blue is the Colour երգը (հայերեն՝ Կապույտն է Գույնը) գրվել է 1972 թ.` հետագայում դառնալով ակումբի պաշտոնական հիմնը: Առաջին անգամ կատարվելուց հետո այն գրավեց հինգերորդ տեղը Մեծ Բրիտանիայում: Հետագայում White is the Colour (հայերեն՝ Սպիտակն է Գույնը) երգը գրվեց և դարձավ կանադական , «Վանկուվեր Ուայտկեպսի» հիմնը: Այս և «Լիվերպուլի» հիմներն ամենաճանաչվածներն են Անգլիայում:
Թալիսմանը [խմբագրել]
Ակումբի պաշտոնական թալիսմանն Առյուծ Սթեմֆորդն է, որն այդպես է կոչվել ի պատիվ Սթեմֆորդ Բրիջի: Այն կրում է այն համազգեստը, որը կրում է թիմը տվյալ սեզոնում: Նրա պարտականությունների մեջ է մտնում երկրպագուներին զվարճացնելը Սթեմֆորդ Բրիջում և հյուրընկալվելիս, ինչես նաև մասնակցությունը ակումբի հաղթանակը տոնելուն:[23][24]: 2005 թ. օգոստոսի 1-ին Չելսիի աշխատակիցները հայտնաբերեցին թալիսմանի` առյուծի հագուստի կորուստը: Ինչպես պարզվեց գողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկու անհայտ անձանց կողմից, որոնց սակայն նկարահանել էր գաղտնի տեսախցիկը: Շուտով ակումբը հայտարարություն արեց, որտեղ խնդրում էր վերադարձնել հագուստը.
| Մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել նմանատիպ գողություն, մենք խնդրել էինք վերադարձնել հագուստը և այն շուտով բերվեց դարպասների մոտ, մենք հույս ունենք, որ հագուստը դարձյալ ետ կվերադարձվի:[25] |
2010 թ. ապրիլի 25-ին Առյուծ Սթեմֆորդը մասնակցեց Լոնդոնյան Մարաթոնին և հավաքեց 10 000 ֆունտ ստերլինգ, որն ուղվեց Օգնել Լոնդոնի Երեխային բարեգործական ֆոնդին:[26]
Համազգեստ [խմբագրել]
| Ժամանակաշրջան | Համազգեստը | Հովանավորը |
|---|---|---|
| 1968/81 | Umbro | չի եղել |
| 1981/83 | Le Coq Sportif | |
| 1983/84 | Gulf Air | |
| 1984/86 | չի եղել | |
| 1986/87 | Chelsea Collection* | Grange Farm Bai Lin Tea |
| 1987/93 | Umbro | Commodore |
| 1993/94 | Amiga | |
| 1994/97 | Coors | |
| 1997/01 | Autoglass | |
| 2001/05 | Fly Emirates | |
| 2005/06 | Samsung Mobile | |
| 2006/08 | Adidas | |
| С 2008 | Samsung | |
| * Chelsea Collection, համազգեստի ապրանքային նշանը, որ պատրաստվել է իտալական Simod ընկերության կողմից:Հ[27][28] |
||
«Չելսիի» համազգեստը մշտապես եղել է կապույտ, չնայած սկզբնական տարբերակը ավելի բաց էր քան ներկայինս, և ի տարբերություն այսօրվա տաբատները ճերմակ էին, իսկ գուլպաները մուգ կապույտ: Բաց կապույտի հեղինակն էր այն ժամանակվա ակումբի նախագահ Իրլ Կադոգանը: Բաց կապույտ վերնաշապիկները կարճատև կյանք ունեցան, և փոխարինվեցին արիստոկրատ կապույտով 1912 թ: 1960-ական թթ. Չելսիի մարզիչ Տոմի Դոչերտին դարձյալ փոխեց համազգեստը, անցնելով կապույտ տաբատների (որոնք այդպիսին էլ մնացին) և սպիտակ գուլպաների, հուսալով, որ նոր համազգեստն ավելի արդիական և առանձնացնող կլինի, քանի որ ոչ մի ուրիշ թիմ չէր օգտագործում այդպիսի գունային համադրություն; այս համազգեստն առաջին անգամ հայտնվեց խաղացողների վրա 1964-65 թթ-ի սեզոնում: Սպիտակ գուլպաները մշտապես պահպանվել են, չհաշված 1985-ից 1992 թթ., երբ նրանք փոխարինվեցին կապույտով: «Չելսիի» ավանդական երկրորդ համազգեստը ամբողջությամբ դեղին կամ էլ ամբոջությամբ ճերմակ է` կապույտ շերտերով: Առաջին անգամ սև և սպիտակ շերտերով երկրորդ համազգեստը ներկայացվեց 1960-ական թթ., ներշնչված «Ինտերի» համազգեստով, դարձյալ Դոչեստի առաջարկությամբ: Մեկ այլ հետաքրքիր համադրություն օգտագործվեց 1980-ական թթ., այն ամբողջությամբ կանաչ էր, մի ուրիշը կարմիր և սպիտակ էր, ներկայացված 90-ականներին թթ.: «Չելսիի» համազգեստը արտադրվում է Adidas-ի կողմից, պայմանագիրը սկսել է գործել 2006 թ. և կգործի մինչև 2011 թ.: Անցյալում այն արտադրվել է Umbro (1968-81), Le Koq Sportfit (1981-86), «Չելսիի» հավաքածու (1986-87) և դարձյալ Umbro (1987-2006) ֆիրմաների կողմից: Չելսիի առաջին համազգեստի հովանավորը եղել է Gulf Air-ը, 1983-84 սեզոնում: Հետագայում` հովանավորվել է Grayng Farmzi, Bajn Li Tey-ի և իտալական ընկերություն «Simod»-ի կողմից, մինչև երկարատև պայմանագիրը համակարգիչ արտադրող Kommodor International-ի հետ 1989 թ.: Հովանավորվել է նաև Kurz-ի կողմից (1995-97), Autoglass-ի (1997-2001), Fly Emirates-ի (2001-05) կողմից: Ներկայումս «Չելսիի» համազգեստի հովանավորը Samsung-ն է, ով վերցրեց այդ դերակատարությունը Samsung Moblie-ից 2007-08 թթ.:[29]
- Այլ հովանավորներ:
- Viagogo — Չելսիի խաղերի տոմսերի վերավաճառման պաշտոնական հովանավորը:[30]
- EA Sports — ակումբի խաղերի ցուցադրման պաշտոնական հովանավորը:[31].
- Dolche & Gabbana — ակումբի պաշտոնական դերձակը:[32]
- Laurent Perrier — այս շամպայն արտադրող ընկերությունը պարտավոր է խմիչքով ապահովել տոնակատարությունները նշելու ժամանակ:[33]
- 188BET — բուքեմեյկերյան ընկերություն:[34]
- Thomas Cook Sport — տուրիստական ըներություն[35]
- Lucozade Sport — պաշտոնական ըմպելիքը:[36]
- Համազգեստի պատմությունը
- Հատուկ համազգեստեր
- Դարպասապահի համազգեստերը
Աջակիցները և մրցակիցները [խմբագրել]
«Չելսին» ունի հինգերորդ ամենաբարձր միջին այցելուների ցուցանիշը անգլիական ֆուտբոլում և շարունակաբար գրավում է 40,000 երկրպագուների «Սթեմֆորդ Բրիջ», նրանք են հինգերորդ լավագույն աջակցություն ունեցող թիմը Պրեմիեր Լիգայում 2009-10 սեզոնում, միջինը ` 41,423: Չելսիի ավանդական երկրպագուները Մեծ Լոնդոնի շրջանից են, և ընդգրկում է աշխատավոր խավը, ինչպես նաև ունևորների խավը: Կան նաև շատ անգլիական և միջազգային աջակից-ակումբներ:
Չելսին չունի այնպիսի մրցակիցներ ինչիսին Մերսեյսայդյան Դերբին և Հյուսիս-Լոնդոնյան Դերբին, նրանց Արևմտա-Լոնդոնյան Դերբին ընդդեմ «Ֆուլհեմի» կամ, «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ այնքան էլ ճանաչված չէր այն բանի պատճառով, որ թիմերը գտնվել են տարբեր դիվիզիոններում և հետապնդել են տարբեր նպատակներ: 2004 թ. «Չելսիի» երկրպագուների շրջանում անցկացվեց հարցում, ըստ որի նրանք համարում են ակումբի գլխավոր մրցակիցները (հերթականությամբ)` «Արսենալ», «Տոտենհեմ» և «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրանց մրցակցությունը, «Տոտենհեմի» հետ առաջացել է 1967թ. Անգլիայի Գավաթի Եզրափակչից հետո, որն առաջինն էր երկու լոնդոնյան ակումբների միջև: Գոյություն ունի նաև ուժեղ մրցակցություն «Չելսիի» և «Լիդս Յունայթեդի» միջև, որն առաջացավ 1960-ական և 1970-ական թթ. վիճելի խաղերից հետո, հատկապես 1970 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակիչը: Մրցակացություն կա նաև, «Լիվերպուլի» հետ, հատկապես մի քանի վիճելի խաղերից և ոգի-գոլից (Լուիս Գարսիայի կողմից) հետո, որը «Չելսիին» դուրս թողեց պայքարից Չեմպիոնների Լիգաի 2004-05 սեզոնից: 1970-ական 1980-ական թթ.հատկապես, «Չելսիի» երկրպագուներն ասոցացվում էին ֆուտբոլային խուլիգանության հետ:[37][38]
Ռեկորդները [խմբագրել]
«Չելսիի» ամենաշատ դաշտում հայտնված խաղացողը, նախկին թիմի ավագ Ռոն Հարիսն է, ով խաղացել է 795 խաղ ակումբի կազմում 1961 և 1980 թթ. միջև: Իսկ ամենաշատ խաղացած դարպասապահը Պիտեր Բոնետտին է, ով խաղացել է 729 հանդիպում (1959-79): 82 անգամ, որպես Անգլիայի Հավաքականի ավագ (80-ը ակումբում), «Ֆրենկ Լեմպարդը` «Չելսիի» հավաքականն ամենաշատ գլխավորած խաղացողն է:
Բոբի Թամբլինգը «Չելսիի» բոլոր ժամանակների ամենաշատ գոլ խփած խաղացողն է` 202 գոլ 370 խաղում (1959-70): Եվս ութ խաղացող խփել են ավելի քան 100 գոլ Չելսիի համար: Ջորջ Հիլսդոն (1906-12), Ջորջ Միլս (1929-39), Ռոյ Բենտլի (1948-56), Ջիմի Գրիվզ (1957-61), Պիտեր Օսգուդ (1964-74 և 1978-79), Կերի Դիքսոն (1983-92), Ֆրենկ Լեմպարդ (2001-ներկա) և Դիդիե Դրոգբա (2004-ներկա): Դիքսոնը 193 գոլով, Տամբլինգից հետո երկրորդն է: Գրիվզը մեկ սեզոնում ամենաշատ գնդակներն է խփել (43, 1960-61 թթ.): Լեմպարդը ներկայումս ակումբի ամենաշատ գոլ խփած խաղացողն է` 166-ը:
Պաշտոնապես, Չելսիի ամենաշատ հանդիսականները եղել են Առաջին Դիվիզիոնի հանդիպմանը , «Արսենալի» հետ հոկտեմբերի 12-ին, 1935 թ.` 82,905: Սակայն գրանցվել է նաև 100,000 հանդիսականների թիվ, ընկերական հանդիպման ժամանակ, սովետական «Դինամո Մոսկվայի» դեմ` Նոյեմբերի 13, 1945: Սակայն «Սթեմֆորդ Բրիջի» վերանորոգումից հետո, երբ տեղադրվեցին նստատեղեր, ռեկորդը դժվար փոխվի: Ներկայումս «Սթեմֆորդ Բրիջը», պաշտոնապես, կարող է ընդունել մինչև 41,841 հանդիսական:[39][40][41]
Չելսին հանրաճանաչ մշակույթում [խմբագրել]
1930 թ. «Չելսին» ներկայացվեց ամենահին ֆուտբոլային ֆիլմում` «Մեծ խաղը»: Մի ժամանակ Չելսիի կենտրոնական հարձակվող, Ջեկ Կոկը, ով այն ժամանակ խաղում էր «Միլուոոլի» համար, ֆիլմի աստղն էր և որոշ սցենաներ նկարահանվել են «Սթեմֆորդ Բրիջում», ներառյալ դաշտը և հանդերձարանները: Նկարահանվեցին նաև «Չելսիի» խաղացողներ Անդրիու Վիլսոնը, Ջեորջ Միլսոնը, և Սեմ Միլինգտոնը: «Չելսին» նկարահանվել է նաև հնդկական Ջհում Բարաբար Ջհում ֆիլմում:
1933 թ. մի երգ գրվեց` այն օրը, երբ «Չելսին» գնաց և հաղթեց գավաթը:[42] .[43]
Blue is the Colour-ը գրվել է 1972 թ. Անգլիայի գավաթի եզրափակչին, ողջ «Չելսիի» թիմը երգեց այն, այդ տարի այն գրավեց հինգերորդ տեղը:[44][45]
Չելսի Կանանց [խմբագրել]
Տես նաև Չելսի Կ. ՖԱ
Չելսին ունի նաև կանանց թիմ` Չելսի Կ.ՖԱ: Այն ստեղծվել է 2004 թ.: Նրանց տնային դաշտը Իմպերիալ Ֆիլդսն է, որը նաև , «Թութինգ» և «Միտչամ Յունայթեդի» տնային դաշտն է: Այն հաղթել է 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009 և 2010 թվականների գավաթները, և բարձրացել Առաջին Դիվիզիոն: 2009-10 թթ., նրանք գրավեցին 3-րդ տեղը Առաջին Դիվիզիոնում, ինչը նրանց մեծագույն նվաճումն է:[46] Ջոն Տերին, Չելսիի տղամարդկանց ակումբի կապիտանը, նաև Չելսի Կ. ՖԱի նախագահն է:[47]
Խաղացողները [խմբագրել]
Ներկա կազմ [խմբագրել]
|
|
|
|
Վարձով տրված խաղացողներ [խմբագրել]
|
Գնված և վաճառված խաղացողները 2012-2013 մրցաշրջանում [խմբագրել]
Գնված խաղացողները
[խմբագրել]
| Համար | Անուն | Ազգություն | Դիրք | Նախկին ակումբ | Գնման տեսակ |
|---|---|---|---|---|---|
| 11 | Կիսապաշտպան | Ինտերնասիոնալ ՖԱ | Տեղափոխում[50] | ||
| 17 | Կիսապաշտպան | Լիլլ ՖԱ | Տեղափոխում[51] | ||
| 21 | Կիսապաշտպան | Վերդեր Բրեմեն | Տեղափոխում[52] | ||
| Կիսապաշտպան | Լենս ՖԱ | Տեղափոխում[53] |
Վաճառված խաղացողներ
[խմբագրել]
| Համար | Անուն | Ազգություն | Դիրք | Դեպի | Վաճառման տեսակ |
|---|---|---|---|---|---|
| 11 | Հարձակվող | Շանհայ Շենհուա | Ազատ խաղացող[54] | ||
| 17 | Պաշտպան | Ազատ խաղացող | Ազատ խաղացող[55] | ||
| 21 | Հարձակվող | Լիլլ ՖԱ | Ազատ խաղացող[56] |
Տարվա խաղացող (1967-2011 թթ.) [խմբագրել]
Տես նաև Չելսի ՖԱ-ի ֆուտբոլիստների ցանկ
|
|
|
Հայտնի մարզիչներ [խմբագրել]
Տես նաև Չելսի ՖԱ-ի մարզիչների ցանկ
Այս մարզիչները ամենաքիչը մեկ մրցնանակ են շահել, երբ եղել են Չելսիի ղեկին:
| Անուն | Ժամանակամիջոց | Մրցանակ |
|---|---|---|
| 1952-1961 | Առաջին Դիվիզիոն, Քամյունիթի Շիլդ | |
| 1962-1967 | Անգլիայի Գավաթ | |
| 1967-1974 | Անգլիայի Գավաթ, ՈւԵՖԱ Հաղթողների Գավաթ | |
| 1981-1985 | Երկրորդ Դիվիզիոն | |
| 1985-1988 | Լրիվ Անդամների Գավաթ | |
| 1988-1991 | Երկրորդ Դիվիզիոն, Լրիվ Անդամների Գավաթ | |
| 1996-1998 | Անգլիայի Գավաթ | |
| 1998-2000 | Անգլիայի Գավաթ, Լիգայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ, Հաղթողների Գավաթ, ՈւԵՖԱ Սուպեր Գավաթ | |
| 2004-2007 | 2 Պրեմիեր Լիգա, 2 Լիգայի Գավաթ, Անգլիայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ | |
| 2009 | Անգլիայի Գավաթ | |
| 2009-2011 | Պրեմիեր Լիգա, Անգլիայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ | |
| 2012 | Անգլիայի Գավաթ, Չեմպիոնների Լիգա | |
| 2012-ներկա |
Մարզչական անձնակազմը [խմբագրել]
| Պաշտոն[57] | Անձնակազմ |
|---|---|
| Մարզիչ | |
| Առաջին Թիմի Մարզչի Օգնական | |
| Առաջին Թիմի Մարզչի Օգնական | |
| Տեխնիկական տնօրեն | |
| Դարպասապահի մարզիչ | |
| Առաջին Թիմի Սպորտային Մարզիչ | |
| Անձնական Սպորտային Մարզիչ | |
| Առաջին Թիմի Սպորտային Մարզչի Օգնական | |
| Երիտասարդական Թիմի Մարզիչ | |
| Բժշկական Նախագահ | |
| Առաջին թիմի բժիշկ | |
| Սպորտային Նախագահ և Երիտասարդության Առաջընթացի Նախագահ | |
| Երկրորդ Թիմի Մարզիչ | |
| Երիտասարդական Թիմի Մարզիչ | |
| Ակադեմիայի Մարզիչ | |
| Խաղի Վերլուծող |
Չելսիի արդյունքները Պրեմիեր Լիգայում [խմբագրել]
| Մրցաշրջան | Տեղ | Միավորներ | Խաղեր | Հաղթանակ | Պարտություն | Ոչ-ոքի | Խփած գոլեր | Բաց թողած գոլեր | Տարբերությունը |
| 2011-2012 | 6 | 64 | 38 | 18 | 10 | 10 | 65 | 46 | +19 |
| 2010-2011 | 2 | 71 | 38 | 21 | 9 | 8 | 69 | 33 | +36 |
| 2009-2010 | 1 | 86 | 38 | 27 | 5 | 6 | 103 | 32 | +71 |
| 2008-2009 | 3 | 83 | 38 | 25 | 8 | 5 | 68 | 24 | +44 |
| 2007-2008 | 2 | 85 | 38 | 25 | 10 | 3 | 65 | 26 | +39 |
| 2006-2007 | 2 | 83 | 38 | 24 | 11 | 3 | 64 | 24 | +40 |
| 2005-2006 | 1 | 91 | 38 | 29 | 4 | 5 | 72 | 22 | +50 |
| 2004-2005 | 1 | 95 | 38 | 29 | 8 | 1 | 72 | 15 | +57 |
| 2003-2004 | 2 | 79 | 38 | 24 | 7 | 7 | 67 | 30 | +37 |
| 2002-2003 | 4 | 67 | 38 | 19 | 10 | 9 | 68 | 38 | +30 |
| 2001-2002 | 6 | 64 | 38 | 17 | 13 | 8 | 66 | 38 | +28 |
| 2000-2001 | 6 | 61 | 38 | 17 | 10 | 11 | 68 | 45 | +23 |
| 1999-2000 | 5 | 65 | 38 | 18 | 11 | 9 | 53 | 34 | +19 |
| 1998-1999 | 3 | 75 | 38 | 20 | 15 | 3 | 57 | 30 | +27 |
| 1997-1998 | 4 | 63 | 38 | 20 | 3 | 15 | 71 | 43 | +28 |
| 1996-1997 | 6 | 59 | 38 | 16 | 11 | 11 | 58 | 55 | +3 |
| 1995-1996 | 11 | 50 | 38 | 12 | 14 | 12 | 46 | 44 | +2 |
| 1994-1995 | 11 | 54 | 42 | 13 | 15 | 14 | 50 | 55 | -5 |
| 1993-1994 | 14 | 51 | 42 | 13 | 12 | 17 | 49 | 53 | -4 |
| 1992-1993 | 11 | 56 | 42 | 14 | 14 | 14 | 51 | 54 | -3 |
Նվաճումները [խմբագրել]
Տես նաև Չելսիի մրցաշրջաններ
- Պաշտոնական կայքի տվյալներով.[58]
Ազգային [խմբագրել]
Միջազգային [խմբագրել]
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
Հաղթանակ (1): 1998 [59]
Ակումբի Նախագահները [խմբագրել]
Սկսած 1905 թ. ակումբն ունեցել է 10-ը նախագահ: Ակումբի առաջին նախագահը Կլոդ Կիրբին էր:[60] ով նաև, այդ պաշտոնում ամենաերկարը մնաց — 30 տարի, սկսած 1905 թ. մինչև 1935 թ., սակայն նրա պաշտոնավորման ընթացքում ակումբը ոչ մի մրցանակ չի շահել: Այլ հայտնի նախագահներ էին Ջո Միրսը, ակումբի նախագահ Ջոզեֆ Միրսի որդին և Բրայան Միրսը` Ջոի որդին և Ջոզեֆի թոռը:[61]. Ջո Միրսի 26 տարվա պաշտոնավորման ընթացքում Չելսին հաղթել է 3 մրցանակ: 1 Առաջին Դիվիզիոնի, 1 Անգլիայի Սուպերգավաթի և 1 Անգլիայի Լիգայի տիտղոսներ: Իսկ Բրայանի 12 տարվա պաշտոնավորման ընթացքում, ակումբը հաղթել է 1 Անգլիայի Գավաթ և 1 ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթ:
Ամենա հաջողված նախագահներն էին Կեն Բեյթսը Բրյուս Բակը, յուրաքանչյուրի օրոք ակումբը շահել է 10-ական գավաթ:[62] Բեյթսի 22 տարվա պաշտոնավորման ընթացքում 10 տիտղոս: 8 ազգային և 2 պաշտոնական: Բեյթսը նաև թիմի համար կարողացավ պահպանել Սթեմֆորդ Բրիջը: Ներկայիս նախագահն է Բրյուս Բակը:[63] Նա նախագահ դարձավ 2004 թ., այն բանից հետո, երբ թիմը գնվեց Ռոման Աբրամովիչի կողմից, մինչ այդ նա փաստաբան էր Սիբնյեֆծ կազմակերպությունում, որ պատկանում էր Աբրամովիչին, մինչև վաճառելը Գազպրոմին 2005 թ.:[64] Չելսին ունի նաև ցմահ նախագահ` հայտնի դերասան և լորդ Ռիչարդ Ատենբորոն: Ատենբորոն միացավ ակումբին 1969 թ., նա մնաց որպես ակումբի տնօրեն մինչև 1982 թ., երբ նա դարձավ ակումբի ցմահ փոխ-նախագահ, իսկ 2008 թ. դարձավ ցմահ նախագահ:[65]
Նախագահների ցանկը [խմբագրել]
| Տարի | Նախագահ |
|---|---|
| 1905—1935 | Կլոդ Կիրբի |
| 1935—1936 | Չառլզ Պռատ |
| 1936—1940 | Չառլզ Կրիսպ |
| 1940—1966 | Ջո Միրս |
| 1966—1968 | Չառլզ Պռատ կրտսեր |
| 1968—1969 | Լեն Ուիտլի |
| 1969—1981 | Բռայան Միրս |
| 1981—1982 | Չառլզ Կադոգան |
| 1982—2004 | Կեն Բեյթս |
| 2004-ից սկսած | Բրյուս Բակ |
Ակումբի տնօրինությունը [խմբագրել]
| Սեփականատեր | |
| Նախագահ | |
| Պատվավոր նախագահ | Լորդ Ռիչարդ Ատենբորոու |
| Գլխավոր գործադիր | |
| Ֆինանսների նախագահ | |
| Նախագահների խորհուրդ | |
| Ակումբի քարտուղար | |
| Ընկերության քարտուղար |
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Club Info»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/ClubInfo/0,,10268,00.html։ Վերցված է 2011 թ. մարտի 13։
- ↑ «UEFA Team Ranking 2013». ՈւԵՖԱ-յի պաշտոնական կայքէջ. 2012-07-18. http://kassiesa.home.xs4all.nl/bert/uefa/data/method4/trank2013.html։ Վերցված է 2012-07-18.
- ↑ 3,0 3,1 «Chelsea centenary crest unveiled». BBC Sport. 12 November 2004. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/c/chelsea/4008257.stm։ Վերցված է 2 January 2007.
- ↑ «All Time League Attendance Records»։ http://www.nufc.com/2010-11html/attendance-all-time.html։ Վերցված է 13 September 2010։
- ↑ Kempster, Tony։ «Attendances 2009/10»։ http://www.tonykempster.co.uk/prematt.htm?comp=1։ Վերցված է 22 May 2010։
- ↑ «Team History»։ Chelsea FC։ http://www.chelseafc.com/page/TeamHistory/0,,10268~1800325,00.html։ Վերցված է 11 March 2010։
- ↑ Brian Glanville (10 January 2004). «Little sign of change for Chelsea and their impossible dreams». Times Online. http://www.timesonline.co.uk/tol/sport/football/article992039.ece։ Վերցված է 15 March 2009.
- ↑ Brian Glanville (27 April 2005). «The great Chelsea surrender». Times Online. http://www.timesonline.co.uk/article/0,,762-1586242,00.html։ Վերցված է 29 December 2006.
- ↑ Glanvill, Rick (2006)։ Chelsea FC: The Official Biography – The Definitive Story of the First 100 Years։ Headline Book Publishing Ltd, 196։ ISBN 0-7553-1466-2։
- ↑ Glanvill (2006)։ Chelsea FC: The Official Biography, 84–87։
- ↑ Glanvill (2006)։ Chelsea FC: The Official Biography, 143–157։
- ↑ Glanvill (2006)։ Chelsea FC: The Official Biography, 89–90։
- ↑ «Grant sacked as Chelsea manager». BBC Sport. 24 May 2008. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/c/chelsea/7418774.stm։ Վերցված է 24 August 2009.
- ↑ [1]
- ↑ «Դի Մատեոն հեռացված է աշխատանքից». Sports.ru. http://www.sports.ru/football/144861296.html։ Վերցված է 2012-11-21.
- ↑ 16,0 16,1 «Stadium History»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/xxchelsea180706/index.html#/page/StadiumHistoryHistory։ Վերցված է 21 January 2007։
- ↑ Glanvill (2006)։ Chelsea FC: The Official Biography, 69–71։
- ↑ Glanvill (2006)։ Chelsea FC: The Official Biography, 91–92։
- ↑ Veysey, Wayne (24 May 2005), QPR take over Chelsea training ground, Evening Standard
- ↑ «Chelsea plan Bridge redevelopment». BBC Sport. 20 January 2006. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/c/chelsea/4630618.stm։ Վերցված է 1 January 2007.
- ↑ «Kenyon confirms Blues will stay at Stamford Bridge». RTÉ Sport. 12 April 2006. http://www.rte.ie/sport/2006/0412/stamfordbridge.html?rss։ Վերցված է 1 January 2007.
- ↑ Mears, Brian (2002)։ Chelsea: Football Under the Blue Flag։ Mainstream Sport, 42։ ISBN 1-84018-658-5։
- ↑ «Interview with Stamford the Lion (Chelsea FC mascot)»։ scribd.com։ http://www.scribd.com/doc/4445303/Interview-with-Stamford-the-Lion-Chelsea-FC-mascot։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Талисманы АПЛ»։ football.ya1.ru։ http://football.ya1.ru/index.php?newsid=31988։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «У «Челси» украли талисман»։ Спорт-Экспресс։ http://news.sport-express.ru/2005-08-02/95598/։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Марафон Льва Стэмфорда»։ chelsea-fc.ru։ http://www.chelsea-fc.ru/news/latest/20100426-1435.html։ Վերցված է 17-7-2010։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedClassic_Kits - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedChelsea_Kits_y_Sponsors - ↑ Ashling O'Connor (2 May 2005). «Clubs to cash in on mobile advertising». Times Online. http://www.timesonline.co.uk/tol/sport/football/article387503.ece։ Վերցված է 21 January 2010.
- ↑ «Viagogo». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~1325942,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «EA SPORTS». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~1375627,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «Dolce&Gabbana». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~1325944,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «Laurent Perrier». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~1325933,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «188BET». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~1753733,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «Thomas Cook Sport». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsThomasCook/0,,10268~1446713,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «Lucozade Sport». chelseafc.com. http://www.chelseafc.com/page/SponsorsAndPartners/0,,10268~2117430,00.html։ Վերցված է 2010-10-12.
- ↑ «Supporters Clubs Map»։ Chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/SupporterClubsMap/0,,10268,00.html։ Վերցված է 21 February 2011։
- ↑ «Football Rivalries: The Complete Results»։ Planetfootball.com։ http://www.thefootballnetwork.net/main/s120/st44186.htm։ Վերցված է 2 January 2007։
- ↑ «Cup Winners' Cup Trivia»։ RSSSF։ http://www.rsssf.com/miscellaneous/cwc.html#rec։ Վերցված է 21 January 2007։
- ↑ «Chelsea 3–2 Birmingham». BBC Sport. 12 August 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/eng_prem/6931067.stm։ Վերցված է 9 October 2007.
- ↑ «Chelsea 0–1 Liverpool». BBC Sport. 26 October 2008. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/eng_prem/7674108.stm։ Վերցված է 26 October 2008.
- ↑ Steve Hawkes (10 May 2004). «Football firms hit the film circuit». BBC Sport. http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/film/3687227.stm։ Վերցված է 25 January 2007.
- ↑ «Chelsea teams up with Yash Raj Films». DNA India. 25 September 2006. http://www.dnaindia.com/report.asp?NewsID=1055099։ Վերցված է 1 January 2007.
- ↑ «Blue Is The Colour»։ Chart Stats։ http://www.chartstats.com/songinfo.php?id=5791։ Վերցված է 21 January 2007։
- ↑ «Caps' 'Proclaim' season opener»։ Vancouver Courier։ Արխիվացված օրիգինալից 3 January 2008-ին։ http://web.archive.org/web/20080103163706/http://www.vancourier.com/issues02/045202/sports.html։ Վերցված է 21 January 2007։
- ↑ «Eight teams successful in Women's Super League bid». London: fcbusiness.co.uk. 2010-03-24. http://www.fcbusiness.co.uk/news/article/newsitem=195/title=eight+teams+successful+in+women%26%23039%3Bs+super+league+bid։ Վերցված է 2011-02-20.
- ↑ Leighton, Tony (2009-10-18). «John Terry digs deep to rescue Chelsea Ladies after funding cuts». London: The Guardian. http://www.guardian.co.uk/football/2009/oct/18/john-terry-chelsea-womens-football։ Վերցված է 2011-02-20.
- ↑ «First Team Squad List». «Չելսի» ՖԱ-ի պաշտոնական կայքէջ. 2012-01-17. http://www.chelseafc.com/page/PlayerHome/0,,10268,00.html։ Վերցված է 2012-01-17.
- ↑ «Bruma loan to Hamburg» (անգլերեն)։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2384576,00.html։ Վերցված է հունիսի 30, 2011։
- ↑ «Կաղապար:Citation error»։
- ↑ «Էդեն Ազարը հաստատում է տեղափոխումը Չելսի» (իսպաներեն)։ as.com։ http://www.as.com/futbol/articulo/eden-hazard-confirma-marcha-chelsea/20120528dasdasftb_56/Tes։ Վերցված է մայիսի 28, 2012։
- ↑ «Կաղապար:Citation error» (անգլերեն)։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2752630,00.html։ Վերցված է ապրլիլի 28, 2012։
- ↑ «Կաղապար:Citation error»։
- ↑ «Դրոգբա Դիդիե» (անգլերեն)։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2785617,00.html։ Վերցված է մայիսի 22, 2012։
- ↑ «Ժոզե Բոսինգվա» (անգլերեն)։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2827314,00.html։ Վերցված է հունիսի 30, 2012։
- ↑ «Բարով մնաս Կալու» (անգլերեն)։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2827308,00.html։ Վերցված է հունիսի 30, 2012։
- ↑ Chelsea Management Chelsea FC
- ↑ «Trophy Cabinet»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/HistoryTrophiesIndex/0,,10268,00.html։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Trophy Cabinet»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/xxchelsea180706/index.html#/page/TrophyCabinet։ Վերցված է 25 January 2007։
- ↑ «New York Blues - Blue News»։ freewebs.com։ http://www.freewebs.com/newyorkblues/bluenews.htm։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Former chairman Brian Mears dies»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~1739650,00.html։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Bates leaves Chelsea»։ bbc.co.uk։ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/teams/c/chelsea/3526961.stm։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «A day in the life of...Bruce Buck»։ indipendent.co.uk։ http://www.independent.co.uk/news/people/profiles/a-day-in-the-life-ofbruce-buck-524893.html։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «£7.4bn sale of stake in Sibneft doubles Abramovich wealth»։ independent.co.uk։ http://www.independent.co.uk/news/business/news/16374bn-sale-of-stake-in-sibneft-doubles-abramovich-wealth-508839.html։ Վերցված է 2010-10-12։
- ↑ «Life president Attenborough»։ chelseafc.com։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~1472484,00.html։ Վերցված է 2010-10-12։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Չելսի ՖԱ-ի պաշտոնական կայքէջը (անգ.)
- Չելսի ՖԱ-ի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքէջի վրա (անգ.)
|
|||||
|
|
||
|---|---|---|
| Պատմություն | ||
| Խաղադաշտ | Սթեմֆորդ Բրիջ | |
| Խաղացողներ | Խաղացողներ | |
| Մարզիչներ | Մարզիչներ | |
| Ռեկորդներ | Ռեկորդներ և վիճակագրություն | |
| Մրցաշրջաններ | Մրցաշրջաններ | |
| Հեռուստատեսություն | Հեռուստաընկերություն | |
| Մրցակցություն | Արսենալի մրցակցություն • Լիդսի մրցակցություն • Արևմտյան Լոնդոնի դերբի | |
| Ուրիշ | Ներկա մրցաշրջան • Եվրոպայում • Հայտնի խաղեր | |
|
||||||||
| Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |