Էդեն Ազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդեն Ազար
ֆր.՝ Eden Hazard
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1991(1991-01-07)[2][3][4] (33 տարեկան)
Ծննդավայր Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա[3]
Հասակ 170 սմ[1]
Քաշ 79 կիլոգրամ[5]
Դիրք Հարձակվողական կիսպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1995 - 2003 Բելգիա Ռոյալ Ստանդ Բրաինուա
2003 - 2005 Բելգիա Տյուբիզ
2005 - 2007 Ֆրանսիա Լիլլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2012 Ֆրանսիա Լիլլ 147 (36)
2012 - 2019 Անգլիա Չելսի 153 (49)
2019 - 2023 Իսպանիա Ռեալ Մադրիդ 54 (4)
Ազգային հավաքական
2006 Բելգիա Բելգիա Մ15 5 (1)
2008 Բելգիա Բելգիա Մ16 4 (2)
2006 - 2008 Բելգիա Բելգիա Մ17 17 (2)
2007 - 2009 Բելգիա Բելգիա Մ19 11 (6)
2008 - 2023 Բելգիա Բելգիա 58 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 ապրիլ 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 հոկտեմբեր 2013

Էդեն Ազար (ֆր.՝ Eden Hazard, հունվարի 7, 1991(1991-01-07)[2][3][4], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա[3]), բելգիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող։ Հիմնականում խաղում է հարձակվողի ու հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։ Ազարը հայտնի է իր կրատիվությամբ, արագությամբ, լավ է տիրապետում գնդակին։ Իր խաղաոճի համար քննադատները նրան կոչում են «պաշտպանների մղձավանջ»։ Մամուլում հաճախ նրան համեմատում են Լիոնել Մեսսիի[7][8] ու Կրիշտիանու Ռոնալդուի[9][10][11][12][13][14][15][16] հետ։ 2012 թվականին «The Guardian» պարբերականի կազմած Աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստներիցանկում Էդեն Ազարը եղել է 58-րդը[17][18]։

2023 թվականի հոկտեմբերին Ազարը ավարտեց իր կարիերան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարը ծնվել է Լա Լուվիղ քաղաքում և մեծացել է Բրայնե-լե-Կոմտեյում։ Նրա հայրը՝ Թիերին, և մայրը՝ Քերինը, ֆուտբոլիստներ էին։ Հայրն իր կարիերան անցկացրել է կիսապրոֆեսիոնալ մակարդակի Լա Լուվիղի երկրորդ ակումբում։ Նա հիմնականում հանդես է եկել որպես ետ քաշված կիսապաշտպան։ Նրա մայրը խաղացել է որպես հարձակվող, Բելգիայի կանանց հավաքականում և ավարտեց կարիերան, երբ Ազարով 3 ամսական հղի էր։ Ֆուտբոլ խաղալուց հետո, նրա 2 ծնողները դարձան սպորտային ուսուցիչներ։ Թիերին թողնում է իր պաշտոնը 2009 թ, որպեսզի ավելի շատ զբաղվի երեխաներով։ Ազարը 4 երեխաներից ամենամեծն է։ Նա ունի 3 եղբայր և բոլորն էլ ֆուտբոլիստ էին, այդ թվում նաև Թորգանը, ով 2012 թվականին միացավ Չելսիին։ Ազարի մյուս փոքր եղբայրներն են Կայլիան և Էթանը։2013 թ հուլիսին Կայլիան միացավ ՈՒայթ Սթար Բրուքսելեսին, և հիմա խաղում է Զուլթի Վարեգեմում, իսկ Էթանը խաղում է Էդենի նախկին թիմում՝ Տուբիզի երիտասարդական ակադեմիայում։ Նա և իր 3 եղբայրները մեծացել են հարմարավետ միջավայրում, քանի որ իրենց ծնողները ապահովել են ամեն ինչով, ինչը որ անհրաժեշտ է եղել իրենց։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարը ամուսնացած է Նատաշա վան Հոնաքերի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Յանիսը (ծնվ. 2010 թ. դեկտեմբեր) և Լեոն (ծնվ. 2013 թ. փետրվար)[19]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Լիգա[21] Գավաթ[22] Լիգայի գավաթ[23] ՈՒԵՖԱ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՖրանսիաԼիլլ 2007–08 4 0 0 0 0 0 4 0
2008–09 30 4 3 1 2 1 35 6
2009–10 37 5 1 0 2 1 12 4 52 10
2010–11 38 7 5 3 2 2 9 0 54 12
2011–12 38 20 3 1 1 0 6 1 49 22
Արդյունքում 147 36 12 5 7 4 27 4 1 1 194 50
ԱնգլիաՉելսի 2012–13 34 9 6 1 5 2 14 0 62 13
2013–14 35 14 3 0 1 0 10 3 49 17
2014–15 38 14 1 0 6 2 7 3 52 19
2015–16 1 0 0 0 0 0 0 0 1 0 2 0
Արդյունքում 108 37 10 1 12 4 31 7 4 0 165 49
Կարիերայի արդյունքում 255 73 22 6 19 8 58 11 5 1 360 99

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 7-ի դրությամբ

ԲելգիաԲելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2008 1 0
2009 9 0
2010 7 0
2011 8 1
2012 8 1
2013 9 3
2014 12 1
2015 3 2
Արդյունքում 57 8

Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[24]

Ընդհանուր։ 63 խաղ / 12 գոլ; 35 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 15 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eden Hazard Chelsea profile» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2013 թ․ ապրիլի 6. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. https://www.chelseafc.com/en/teams/first-team/eden-hazard
  6. http://www.thepfa.com/thepfa/pfaawards/mens-pfa-players-player-of-the-year-eden-hazard
  7. «Азар: счастлив, что меня сравнивают с Месси». Газета.Ru (ռուսերեն). 23.07.2012.
  8. «Эден Азар: «Я буду Месси английской премьер-лиги»». Sports.ru (ռուսերեն). 23 июля 2012.
  9. «Eden Hazard ESPN Profile» (անգլերեն). ESPN. 2011 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  10. «St Etienne v Lille: Preview» (անգլերեն). ESPN. 2010 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  11. Lyttleton, Ben (2011 թ․ ապրիլի 18). «Ten top Ligue 1 talents who could be on the move this summer» (անգլերեն). Sports Illustrated. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  12. Benammar, Emily (2010 թ․ ապրիլի 1). «Eden Hazard, the Lille winger dubbed 'the next Lionel Messi» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  13. «Scout Report: Arsenal and Manchester United target Eden Hazard» (անգլերեն). Football Transfer Tavern. 2010 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Could Lille's Eden Hazard go to Emirates? Liverpool eye Heskey» (անգլերեն). The First Post. 2009 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  15. «Foreign correspondent: Eden Hazard» (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2009 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  16. «Eden Hazard, un genio del desborde» (իսպաներեն). Marca. 2010 թ․ ապրիլի 1. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  17. «The world's best footballers: the top 100 list» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  18. «The 100 best footballers in the world - interactive» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  19. «Eden Hazard father of second baby» (անգլերեն). Edenhazard.es. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
  20. «Eden Hazard Premier League Player Profile». Premier League official website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  21. «ESPN FC Eden Hazard Statistics».
  22. ներառյալ ՖԱ գավաթ և Coupe de France խաղերը
  23. ներառյալ Ֆուտբոլային լիգայի գավաթը և Ֆրանսիայի գավաթի խաղերը
  24. «Internationals: Eden Hazard» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեն Ազար» հոդվածին։