Ջոն Թերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Տերիից)
Ջոն Թերի
անգլ.՝ John Terry
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոն Գեորգ Թերի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա Անգլիա
Հասակ 1.90 սմ[1]
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Անգլիա Չելսի
Համար 26
Պատանեկան կարիերա
1991–1995
1995–1998
Վեստ Հեմ Յունայթեդ
Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998–2017
2000
Չելսի
Նոթինգհեմ Ֆորեսթ
492 (41)
6 (0)
Ազգային հավաքական
2000–2002
2003-2012
Անգլիա (մինչև 21)
Անգլիա
9 (1)
72 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մարտի 27, 2012:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբերի 17, 2011

Ջոն Ջորջ Թերի (անգլ.՝ John George Terry, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[2][3], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան և «Չելսի» ֆուտբոլային ակումբի ավագ։ 2006-2010 թվականների և 2011 թվականի փետրվարից մինչ 2012 թվականը եղել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Անգլիայի եռակի չեմպիոն։ Թերին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան է ճանաչվել 2004/05 և 2007/08 սեզոններում[4], իսկ 2005 թվականին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստները նրան ճանաչել են Տարվա խաղացող[5]։ Չորս սեզոն անընդմեջ` 2005[6], 2006[7], 2007[8] և 2008 թվականներին, ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի հավաքականի կազմում։ Նա անգլիացի միակ ֆուտբոլիստն էր, որ 2006 թվականին ընդգրկվեց աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[9]։

2007 թվականին նա դարձավ առաջին կապիտանը, ով «Ուեմբլի» նորակառույց մարզադաշտում նվաճեց Անգլիայի գավաթը՝ 1։0 հաշվով հաղթանակ տանելով Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Ինչպես նաև առաջին խաղացողը, որ նոր մարզադաշտում գոլ խփեց հավաքականի կազմում խաղալիս՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[10]։ Սակայն 2007/08 սեզոնում Թերին «Չելսիի» կազմում չնվաճեց ոչ մի մրցանակ՝ Ֆուտբոլի լիգայի եզրափակչի ավելացված ժամանակում պարտվելով և Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը ու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին». խաղից հետո տեղի ունեցած 11-մետրանոցների իրականացման ժամանակ Թերին, սայթաքելով թաց խոտածածկույթի վրա, չկարողացավ գնդակը հասցնել նպատակին։ Եթե Թերին գոլ խփեր, «Չելսին» կհաղթեր այդ խաղում[11]։ Խաղից հետո Մոսկվայում Թերիի թիմակից Ֆրենկ Լեմպարդը նրան բնութագրեց որպես «տղամարդ տղամարդկանց մեջ»[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերին ծնվել է Բարկինգում՝ Լոնդոնի արևելյան շրջանում։ Մանուկ հասակում հաճախել է ընդհանուր կրթական դպրոց Իստբարիում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Սենրաբեում», մասնակցել է, այսպես կոչված, կիրակնօրյա ֆուտբոլային առաջնությանը։ Այդ սիրողական ակումբի խաղերի ժամանակ աչքի են ընկել ընթացիկ Պրիմիեր լիգայի ներկայիս շատ աստղեր, ինչպիսիք են Սոլ Կեմբելը, Լի Բոյերը, Ջերմեյն Դեֆոն, Լեդլի Քինգը, Փոլ Կոնչեսկին (հետագայում նրա հետ ամուսնացավ Ջոնի քույրը) և ուրիշներ[13]։ Մինչ 14 տարեկանում Չելսիի երիտասարդական նախապատրաստական համակարգում ընդգրկվելը՝ խաղացել է ակումբի երիտասարդական ու պահուստային թիմերում՝ կիսապաշտպանի դիրքում։ Սակայն կենտրոնական պաշտպանի չբավարարվածության պատճառով տեղափոխվեց իր ներկայիս պաշտպանական դիրքին։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերիի նորամուտը ակումբի հիմնական կազմ կայացել է 1998 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆուտբոլային լիգայի գավաթի «Աստոն Վիլլայի» հետ խաղում։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի, իսկ ինքը՝ Ջոնը փոխարինման է դուրս եկել խաղի վերջում։ Առաջին անգամ մեկնարկային կազմում նա խաղաց նույն մրցաշրջանում Անգլիայի ֆուտբոլի գավաթում, որտեղ «Չելսին» հաղթեց «Օլդհեմ Աթլետիկին» 2:0 հաշվով։ Այնուհետև մեկ տարի վարձավճարով հանդես եկավ «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբում, որտեղ նա խաղային փորձ ձեռք բերեց հանդես գալով հիմնական կազմում։

2002 թվականին Թերրին «Չելսիի» իր խաղընկեր Ջոդի Մորիսի և «Ուիմբլդոնի» ֆուտբոլիստ Դես Բըռնի հետ հայտնվեց տհաճ մի պատմության մեջ Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում։ Նրան մեղադրում էին գիշերային ակումբի պահապաններին վիրավորելու և վիճաբանություն սարքելու համար։ Ավելի ուշ նրա վրայից հանեցին բոլոր մեղադրանքները[14]։ Սակայն գործի քննության ժամանակ Անգլիայի ֆուտբոլային միությունը նրան ժամանակավորապես արգելեց հանդես գալ հավաքականի կազմում անցկացվող միջազգային հանդիպումներին[15]։ Իսկ մինչ այդ Թերին, ինչպես նաև Ֆրենկ Լեմպարդը, Ջոդի Մորրիսը, Էյդուր Գուդյոնսենը և Ֆրենկ Սիլվերը տուգանվել էին իրենց աշխատավարձի կրկնապատիկի չափով, 2001 թվականի սեպտեմբերին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ընդամենը մի քանի օր անց, հարբած վիճակում ամերիկացի տուրիստներին ծաղրելու համար[16][17]։

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմում օպտիմալ խաղալ նա սկսեց 2000/01 թվականից։ Նա անցկացրեց 23 խաղ և երկրպագուների կողմից ճանաչվեց այդ տարվա լավագույն ֆուտբոլիստ[18]։ Նա դարձավ հիմնական կազմի կենտրոնական պաշտպաններից մեկը։ Նրա խաղընկերը կենտրոնում՝ Մարսել Դեսային էր։

Առաջին անգամ ավագի թևկապով նա խաղաց 2001 թվականի դեկտեմբերի 5-ին Չարտլոն Ատլետիկի դեմ խաղի ժամանակ։ Չելսին հասավ եզրափակիչ, որտեղ հաղթեց իր սկզբունքային մրցակիցներին լոնդոնյան դերբիում՝ Վեսթ Հեմ Յունայթեդին և Տոտենհեմին։

Չեմպիոնություն և ավագի թևկապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի ավագ Մարսել Դեսայի հեռանալուց հետո Ժոզե Մոուրինյոն թիմի ավագ նշանակեց Թերիին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թերին և Մայքլ Օուենը հանդիսանում են Umbro ընկերության հիմնական դեմքերը։ Նրանք են ցուցադրում Անգլիայի հավաքականի նոր ֆուտբոլային համազգեստները։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Չելսի»

  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն՝ 2004/05, 2005/06, 2009/10, 2014/15
  • Անգլիայի գավաթակիր՝ 2000, 2007, 2009, 2010, 2012
  • Անգլիական ֆուտբոլային լիգայի հաղթող՝ 2005, 2007, 2015
  • Անգլիայի սուպերգավաթակիր՝ 2005, 2009
  • Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 2012
  • Եվրոպա Լիգայի գավաթթակիր՝ 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chelsea FC profile». Chelsea FC. Վերցված է 2008 թ. հուլիսի 16-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Best Defender 2005» (անգլերեն). ՈւԵՖԱ պաշտոնական կայք. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  5. «Terry claims player of year award». BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  6. «Lamps and Terry honoured» (անգլերեն). Официальный сайт Футбольной ассоциации. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  7. «Ronaldinho regains FifPro crown» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  8. «Kaka wins world players' accolade» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  9. «Terry makes Fifa World Cup squad» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  10. «England come home» (անգլերեն). Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայք. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  11. «Terry 'haunted' by penalty miss» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  12. «Terry was a stand-in for key penalty miss» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  13. «Carr's kids on biggest stage» (անգլերեն). Официальный сайт ФК «Вест Хэм Юнайтед». 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  14. «Footballers cleared over club brawl» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Terry faces England exile» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. «Chelsea stars fined for binge» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «The First XI of Shame United» (անգլերեն). Evening Standard. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Historical Stats» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.