Ջո Քոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Քոուլ
անգլ.՝ Joe Cole
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joseph John (Joe) Cole
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1981(1981-11-08)[2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Ռոմֆորդ, Անգլիա
Հասակ 1.76[1] մ.
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2003

2003-2010
2010-2013
2011-2012
2013-2014
2014-2016
2014-2016
2016

2016–2018

Անգլիա Վեսթ Հեմ Յունայթեդ
Անգլիա Չելսի
Անգլիա Լիվերպուլ
---> Ֆրանսիա Լիլ
Անգլիա Վեսթ Հեմ Յունայթեդ
Անգլիա Աստոն Վիլլա
Անգլիա Քովենթրի Սիթի
Անգլիա Քովենթրի Սիթի

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա Բեյ Ռաուդիս

387 (84)
183 (28)
26 (3)
32 (4)
31 (5)
12 (1)
7 (1)
15 (1)

82 (20)
Ազգային հավաքական
2001 - 2010 Անգլիա Անգլիա 54 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզեֆ Ջոն (Ջո) Քոուլ (անգլ.՝ Joseph John (Joe) Cole, նոյեմբերի 8, 1981(1981-11-08)[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին, լինելով նորեկ, առաջին պայմանագիրն է կնքում «Վեստ Հեմ» ֆուտբոլային ակումբի հետ։ 2002-2003 թվականներին դարձել է իր թիմի ավագ, բայց 2003 թվականի օգոստոսի 6-ին նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան «Չելսի» ակումբի հետ, որը տրանսֆերի համար վճարել է 6,6 միլիոն ֆունտ։ Այս թիմի կազմում դեբյուտը եղել է 2003 թվականի օգոստոսի 13-ին։ 2010 թվականի ամռանը Քոուլը՝ ազատ խաղացողի կարգավիճակով, հեռանում է «Չելսիից»[4]`չնայած ֆուտբոլային ակումբի` Քոուլի հետ պայմանագիրը երկարացնելու ցանկությանը[5]։ Ինքը՝Քոուլը, նշել է պատճառները, որոնց հետևանքով հեռացել է ակումբից։ Դրանք քաղաքական էին և ոչ մի կապ չունեին ֆուտբոլի և իր՝ որպես ֆուտբոլիստի, վարձատրության հետ[6]։ 2010 թվականի հուլիսի 19-ին ֆուտբոլիստն անցնում է «Լիվերպուլ»` ազատ խաղացողի կարգավիճակով։ «Լիվերպուլում» Քոուլը հանդես է գալիս «10» համարի ներքո[7]։ 2011 թվականի հունվարի 1-ին՝ «Պրեմիեր Լիգայում» `«Լիվերպուլի» կազմում խփում է իր առաջին գոլը։

«Լիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 31-ին Քոուլը «Լիվերպուլից» տեղափոխվում է «Լիլ»։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 6-ին Քոուլը «Լիլից» վերադառնում է «Լիվերպուլ»։

Վերադարձը «Վեստ Հեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 4-ին, ակումբի հետ պայմանագիր կնքելով[8], վերադառնում է հայրենի «Վեստ Հեմ Յունայթեդ»։ Հենց առաջին խաղի ընթացքում 2 գոլային փոխանցման հեղինակ է դառնում։

«Աստոն Վիլլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 10-ին 2 տարի ժամկետով Ջո Քոուլը տեղափոխվում է «Աստոն Վիլլա»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002, 2006 և 2010 թվականներին հանդես է եկել Անգլիայի հավաքականի կազմում, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի 2004 թվականի առաջնությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Player Profile. Joe Cole,Premier League». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 https://www.uslchampionship.com/joe-cole
  4. ««Челси» подтвердил уход Джо Коула и Баллака». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  5. «В «Челси» хотят, чтобы Джо Коул остался». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Дж. Коул: покидаю «Челси» по политическим причинам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Exclusive: Reds sign Joe Cole». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Cole comes home». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]