Ինտեր Միլան
| Ինտեր ՖԱ | ||||
| Ամբողջական անուն | Football Club Internazionale Milano | |||
|---|---|---|---|---|
| Համառոտ անուն | Ինտեր ՖԱ | |||
| Գույներ | Սև - ճերմակ | |||
| Հիմնադրում | 1908 | |||
| Մարզադաշտ | «Ջուզեպե Մեացա» | |||
| Նախագահ | Մասիմո Մորատտի | |||
| Մարզիչ | Կլաուդիո Ռանիերի | |||
| Լիգա | Սերիա Ա (Իտալիա) | |||
| 2010-11 | Սերիա Ա, 2 | |||
|
|
||||
Ֆուտբոլային ակումբ «Ինտերնացիոնալե Միլան», նաև հաճախ օգտագործվում է կարճ «Ինտեր» տարբերակը (իտալերեն՝ Internazionale Milano Football Club) — իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա Ա-ում: «Ինտեր» ի մարզաբազան գտնվում է Լոմբարդոյում: Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը: «Ինտեր» ի սեփական հարկի տակ հանդիպումներն անց են կացվում Միլանի Ջուզեպե Մեացա,Սան Սիրո մարզադաշտում, որը անվանվում է նաև Սան Սիրո:Միլանյան երկու թիմերի հանդիպումն իտալացիներն անվանում են Դերբի Դելլա Մադոննինա,որն ֆուտբոլային աշխարհի կարևորագույն և հետաքրքիր դերբիներից մեկն է համարվում: Իր ֆուտբոլային հսկա պատմության ընթացքում թիմը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, համարվում է համաշխարհային ֆուտբոլի գրանդ-ակումբներից մեկը: Թիմը նաև մասնակցություն է ցուցաբերում G-14 խմբում` Եվրոպական ֆուտբոլային հսկաների պայքարում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1908 թվականի մարտի 9-ին Միլանի 43 ֆուտբոլիստների կողմից,նկարիչ Ջորջիո Մուջանիի գլխավորությամբ,ով համարվում է թիմի էմբլեմայի հեղինակը: Նոր ակումբի ստեղծողները պարզապես դծգոհ էին այն քաղաքականությունից,որ Միլանյան թիմում չէին թողնում լեգեոներների:Դիսիդենտները,այսպիսով,հեռանալով Միլանից, բախում ունեցան,և դրա հետևանքով իրենք սկսեցին իրենց անվանել «d`oro in lividi», թարգմանաբար սա նշանակում է <<Ոսկե երիտասարդություն կապույտ հագուստով>>: 1910 թվականին Ինտերը առաջին անգամ շահեց սկուդետտոն: Թիմն առաջին անգամ իտալական գավաթի հաղթող է ճանաչվել Ջուզեպպե Մեացցայի ղեկավարության տարիներին` 1938/39 թվականներին,ում պատվին էլ և անվանվել է միլանյան թիմի մարզադաշտը: Երկրորդ աշխարհամարտից հետո թիմն ստացավ իր ներկայիս անվանումը ` Ինտերնացիոնալե:
[խմբագրել] Մեծագույն Ինտերը
Պատերազմի ավարտից հետո, 1953 և 1954 թվականներին հաղթելով վեցերորդ և յոթերորդ սկուդետտոները, Ինտերը սկիզբ դրենց ակումբի պատմության Ոսկե տարիներին, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Grande Inter, Մեծագույն Ինտեր: Էլենիո Էռեռոյի գլխավորությամբ թիմը երկու անգամ նվաճում է Եվրոպական ակումբների գավաթը, իրար ետևից` 1963/64 և 1964/65 թվականներին, պարտության մատնելով Ռեալ Մադրիդին և Բենֆիկային: 1960-ական թվականների Ոսկե ժամանակներից հետո Ինտերը 1971 թվականին նվաճում է 11-րդ սկուդետտոն,իսկ 12-թդը` 1980 թվականին: 1978 և 1982 թվականներին Ինտերը տիրանում է Իտալիայի գավաթին:
[խմբագրել] 1990-2004
90-ական թվականներն իտալական ակումբի համար բավականին անհաջող դասավորվեցին:Չնայած որ ակումբը 3 անգամ կարողացավ նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը,այնուամենայնիվ այս տարիները շատ ցավալի կերպով են հիշվում ակումբի պատմության մեջ: 1995 թվականին Ինտերի սեփականատեր Մասիմո Մորատտին խոստացավ,որ ակումբը վերելք է ապրելու, և նույն տարում թիմի կազմում հայտնվեցին Ռոնալդոն` Բարսելոնայից, Քրիստիան Վիերին և Էռնան Կրեսպոն` Լացիոից:Բայց,նույնիսկ այս փոփոխություններով հանդերձ,ակումբը չի նվաճում և ոչ մի սկուդետտո,փոխարենը` նվաճելով ՈՒԵՖԱ-ի գավաթը` 1998 թվականին, Լուիջի Սիմոնեի գլխավորությամբ,եզրափակչում հաղթելով Լացիոին: 1999/2000 թվականներին Մորատտին լուրջ ձեռքբերումներ կատարեց թիմի կազմում,գնելով նոր խաղացողներ,ինչպիսիք էին Անջելլո Պերուցցին,Լորան Բլանը,Վլադիմիր Յուգովիչը: Թիմը պայմանագիր կնքեց հանրահայտ մարզիչ Մարչելո Լիպիի հետ: 2002 թվականին թիմը շատ մոտ էր հասնել սկուդետտոյին,սակայն միայն վերջին խաղում ձեռքից բաց թողեց այն նվաճելու հնարավորությունը: 2002/2003 թվականներին թիմը գրավեց 2-րդ տեղը առաջնությունում,Չեմպիոնների Լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ,որտեղ ընդհանուր հաշվով զիջեց Միլանին (1:1; 0:0): Հաջորդ տարում Մորատտին վաճառում է Կրեսպոին,հեռացնում է ակումբի մարզիչ Հեկտոր Կուպերին: 2003 թվականին ակումբը գլխավորում է Ալբերտո Զակկերոնին:Առաջնության մեկնարկում,8 խաղից 7-ում տանելով հաղթանակ,վերջթւմ ակումբը գրավեց միայն 4-րդ տեղը,նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր միայն: Շուտով Մորատտին հեռացրեց այս մարզչին էլ և ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռոբերտո Մանչինին: 2003/04 թվականների ձեռքբերումների թվում էին Դեյան Ստանկովիչը և Ադրիանոն:
[խմբագրել] Ներկա ժամանակներ
2005 թվականի հունիսի 15- ին Ինտերը նվաճում է Իտալիայի գավաթը,հաղթանակ տանելով Ռոմայի նկատմամբ 1-0,2-0 հաշիվներով:Այնուհետև, օգոստոսի 20-ին նվաճում է նաև Իտալական Սուպերգավաթը,հաղթանակ տանելով Յուվենթուսի նկատմաբ,լրացուցիչ ժամանակում, 1-0 հաշվով: 2006 թվականի հունիսի 11-ին Ինտերը անընդմեջ երկրորդ անգամ նվաճում է Իտալիայի գավաթր,կրկին անգամ հաղթելով Ռոմային ` 1-1, 4-1 հաշվով: 2005/06 սեզոնում Ինտերը հռչակվում է Իտալիայի չեմպիոն,կապված Յուվենթուսի և Լացիոյի պայմանավորված խաղերի անցկացման հետ դատավճռի,որոնք տեղափոխվեցին Բ Սերիա,իսկ Միլանից,Ֆիորենտինայից , Լացիոյից և Ռեջինայից կրկին նույն պատճառով հանվեցին միավորներ,սակայն պահպանեցին իրենց տեղը Ա Սերիայում: 2006/07 թվականներին Ինտերը պահպանում է սկուդետտոն հերթական անգամ:Այս սեզոնը տպավորիչ էր այն փաստով,որ ակումբը 17 անընդմեջ հաղթանակներ տոնեց մրցակիցներ նկատմաբ: 2007/08 թվականներին Չեմպիոնների Լիգայի 1/8 փուլում զիջելով Լիվերպուլին 1-0,2-0 հաշիվներով,Մանչինին իր ակումբում մնալու հարցը դարձրեց անիրատեսական: 2008 թվականին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ժոզե Մոուրինյոն: Մարզչի գլխավորման առաջին տարում Ինտերը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետտոն,սակայն Չեմպիոնների Լիգայի 1/8 փուլում զիջեց Մանչեսթեր Յունայթեդին, 0-0,0-2: 2009/10 սեզոնում Ինտերը իր պատմության մեջ 18-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետտոն: Այս սեզոնում, 1972 թվականից հետո,առաջին անգամ Ինտերը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: 1/8 եզրափակչում հաղթանակ տանելով Չելսիի նկատմամբ` 2-1,1-0 հաշիվներով, 1/4-ում ԲԿՄԱ-ի նկատմամբ` 1-0,1-0, 1/2-ում` Բարսելոնայի նկատմամբ` 3-1,0-1: Եզրափակչում Ինտերը հաղթանակ տարավ Բավարիայի նկատմամբ` 2-0 հաշվով` Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիմ և նվաճեց իր 3-րդ չեմպիոնների լիգայի գավաթը: 2010 թվականի հունիսի 10-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ռաֆայել Բենիտեսը,սակայն վատ ցուցանիշների համար դեկտեմբերի 23-ին պայմանագիրը չեղյալ է համարվում: 2010 թվականի դեկտեմբերի 24-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Լեոնարդոն, սակայն 2011 թվականի հունիսի 11-ին նա հեռանում է իր պաշտոնից և դառնում ֆրանսիական ՊՍԺ ակումբի սպորտային գծով տնօրեն: 2011 թվականի հունիսի 24-ին Ջանպիեռո Գասպերնին նշանակվում է թիմի գլխավոր մարզիչ,սակայն վատ ցուցանիշների համար նա հեռացվում է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին: Շուտով Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում է հաստատվում Կլաուդիո Ռանիերին:
[խմբագրել] Կապույտը և Սևը
Ակումբի հիմնադրման պահին` 1908 թվականին,ակումբի պաշտոնական գույներ ընտրվեցին կապույտն ու սևը,որոնք համապատասխանաբար խորհրդանշում էին գիշերն ու կապույտ երկինքը:Ակումբի վերանվանվան ժամանակ`1928 թվականին գույները փոխվեցին,դառնալով կարմիրն ու սպիտակը: Երկրորդ Աշխարհամարտից հետո Ինտերը վերադարձավ իր կապույտ և սև գույներին,կրկին ստանալով իր պատմականորեն ձևավորվաց անվանումներից մեկը`nerazzurri (սև - կապույտներ): Համաձայն մեկ այլ պատմության,այս գույների ընտրությունը կապվում է այն փաստի հետ,թե հեռանալով Միլանից և նոր ակումբ ստեղծելով,մեկ անգամ հանդիպելով նախկին թիմի խաղացողներին` վիճաբանություն է տեղի ունենում նրանց միջև և նրանք որոշում են իրենց կոչել <<կապույտներ>>` վերցնելով նաև միլանյան սև գույնը: Ինտերի մեկ այլ անվանում` <<օձեր>>,նրանց տրվել է այն առումով,որ միլանցիների համար օձը շատ կարևոր պաշտամունքային գործոն է ներկայացրել:
[խմբագրել] Մարզադաշտը
Ջուզեպե Մեացա,Սան Սիրո (իտալերեն` Stadio Giuseppe Meazza)հայտնի նաև Սան Սիրո անվանմամբ (իտալերեն`San Siro),մարզադաշտ է Միլան քաղաքում: Համարվում է Իտալական երկու գրանդ ակումբների` Ինտերի և Միլանը տան մարզադաշտը: Մարզադաշտը անվանված է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անվամբ: 1947 թվականին,երբ պարզ դարձավ,որ Ինտերի <<Արենա>> մարզադաշտը շատ ավելի անհարմար է ակումբի խաղերն անցկացնելու համար,միլանյան երկու ակումբները որոշեցին միևնույն մարզադաշտն ունենալ:Այս ամենի համար, սակայն, անհրաժեշտ էր ընդարձակել Սան Սիրո մարզադաշտի կարողությունները: Մարզադաշտը վերաբացվեց 1955 թվականին: Այժմ այն տեղավորում է 82 000 հանդիսատեսի: 1979 թվականին մարզադաշտը վերանվանվեց Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ,ի պատիվ հանրառչակ ֆուտբոլիստի:
[խմբագրել] Հանրահայտ երկրպագուները
- Անեզո Մատեո - դահուկորդ
- Կառլո Անչելոտտի - ֆուտբոլային մարզիչ
- Ջակոմո Բիֆֆի - արքեպիսկոպոս
- Անդրեա Բոչելլի - տենոր
- Մոնիկա Բելուչի - իտալ. դերասանուհի,մոդել
- Ժիզել Բյունդհենն - բրազ. մոդել
- Դոնաթելլա Վերսաչե - մոդելյոր
- Վալերիա Գոլինո - դերասանուհի
- Էլիզաբեթ Կանալիս - դերասանուհի, հաղորդավարուհի
- Ալիսսա Միլանո - դերասանուհի
- Միլվա - դերասանուհի,երգչուհի
- Քեթի Փերրի - երգչուհի
- Ադրիանո Չելենտանո - երգիչ,դերասան
[խմբագրել] Նվաճումներ
[խմբագրել] Գավաթներ
- Սերիա Ա (Իտալիա): 1910, 1920, 1930, 1938, 1940, 1953, 1954, 1963, 1965, 1966, 1971, 1980, 1989, 2006, 2007,2008, 2009, 2010
[խմբագրել] Ակումբի ռեկորդակիրները
- Ակումբի լավագույն ռմբարկուն գոլերի ընդհանուր քանակով - Ջուզեպպե Մեացցա - 240 գոլ
- Սերիա Ա լավագույն ռմբարկու - Ջուզեպպե Մեացցա - 197 գոլ
- Մեկ խաղարկությունում լավագույնը ճանաչված ռմբարկու - Լուիջի Չեվենինի - 37 գոլ 1913/14 մրցաշրջան
- Ակումբում ամենաշատը պաշտոնական խաղ անցկացրած ֆուտբոլիստ - Խավիեր Զանետտի -757
- Սերիա Ա-ում անցկացրած ամենաշատ խաղեր ունեցող ֆուտբոլիստ - Խավիեր Զանետտի -536
[խմբագրել] Ներկա կազմ
|
|
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ինտերի հայկական կայքը
- Ինտեր ՖԱ-ի պաշտոնական կայքէջը (իսպ.), (անգլ.), (արաբ.)
|
|||||
