Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2007

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2007, Ֆուտբոլային լիգայի գավաթի 47-րդ խաղարկության եզրափակիչ խաղն է, որը տեղի է ունեցել Կարդիֆի «Միլենիում» ստադիոնում: Առաջին անգամ եզրափակչում հանդիպեցին երկու լոնդոնյան թիմեր` «Չելսին» և «Արսենալը»:

«Չելսիին» հաղթանակ բերեց Դիդիե Դրոգբայի դուբլը: 20-րդ և 84-րդ րոպեներին նրա խփած գնդակները, օգնեցին «Չելսիին» կամային հաղթանակ տանել «Արսենալի» նկատմամբ, որի կազմում հաշիվը բացել էր Թեո Ուոլկոտը: