Անդրե Վիլլաշ-Բոաշ
| Անդրե Վիլլաշ-Բոաշ | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Luís André de Pina Cabral e Villas-Boas |
|
| Ծննդյան թիվ | 17 հոկտեմբերի 1977 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Պորտո, |
|
| Քաղաքացիություն | ||
| Հասակ | 1.82 մ | |
| Դիրք | Մարզիչ | |
| Մարզչական կարիերա | ||
| 2000–2001 2009–2010 2010–2011 2011–2012 |
Ակադեմիկա դե Կոիմբրա Պորտո Չելսի |
|
|
|
||
Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, Հոկտեմբերի 17, 1977, Պորտո, Պորտուգալիա [1]), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը: Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի` «Պորտոն»:
«Պորտոյում» նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը [2], իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է:[3][4] Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ:[5]
Բովանդակություն |
Մարզչական կարիերա[խմբագրել]
Վաղ տարիներ[խմբագրել]
16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ: Մի անգամ նրանց միջև տեղի ունեցած բանավեճից հետո, Ռոբսոնը վերցնում է Բոաշին դիտորդների խումբ:[6] Ռոբսոնի շնորհիվ, ով զարմացած էր Բոաշի անգլերենի վարժ իմացությամբ, Բոաշը Շոտլանդիայում, 17 տարեկանում ստացավ ՈւԵՖԱ-ի մարզչի C մակարդակ: Շատ չանցած` 21 տարեկանում նա գլխավորեց Բրիտանական Վիրջինյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականը [7][8] մինչև նա «Պորտոում» չդարձավ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի (Ռոբսոնի մեկ այլ աշակերտ) օգնական: Նա Մոուրինյոյի օգնական եղավ նաև «Չելսիում» և «Ինտերում»:[8]
«Ակադեմիկա»[խմբագրել]
2009-10 մրցաշրջանի սկզբում նա լքեց օգնականի պաշտոնն ու որոշեց ինքնուրույն գլխավորել ակումբներ: Շուտով նա գլխավորեց պորտուգալական «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը, որտեղ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր սկսած 2009 թվականի հոկտեմբերից:[8][9] Երբ Բոաշը հաստատվեց այդ պաշտոնում, «Ակադեմիկան» կանգնած էր Պրեմիերա Լիգայից դուրս թռնելու վտանգի տակ և չուներ ոչ մի հաղթանակ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Բոաշը ներկայացրեց նոր խաղաոճ, որի շնորհիվ ակումբը ավարտեց մրցաշրջանն անվտանգ 11-րդ տեղում, դուրս թռնելու գոտուց տաս միավորի տարբերությամբ: Բացի դրանից Ակադեմիկան հասավ 2009–10 մրցաշրջանի Պորտուգալական Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ Մարիանո Գոնսալեսի խփած գոլի պատճառով պարտվեց «Պորտոին»: Այդպիսի աննախադեպ հաջողություններից հետո, ԶԼՄ-ը նրան էին համարում թափուր մնացած «Սպորտինգ Լիսաբոնի» և «Պորտոի» գլխավոր մարզչի թեկնածու 2010 թվականի ամռանը:
«Պորտո»[խմբագրել]
Վիլլաշ-Բոաշը հայտարարվեց «Պորտոի» գլխավոր մարզիչ 2010 թվականի հունիսի 2-ին :[8] 2010-ի օգոստոսի 7-ին նա շահեց առաջին գավաթը` եզրափակչում 2–0 հաշվով հաղթելով «Բենֆիկաին» և շահելով Պորտուգալական Սուպերգավաթը:[10] Շուտով նա ավելացրեց ևս երեք գավաթ` պորտուգալական Պրեմիերա Լիգան, ՈւԵՖԱ Եվրոպա Լիգան և Պորտուգալիայի Գավաթը: Պրեմիերա Լիգայում նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ մարզիչը առաջնության պատմության մեջ,[11] և Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, անելով այդ 2011 թվականի մայիսի 18-ին 33 տարեկանում:[2]
Բոաշի օրոք «Պորտոն» սահմանեց ևս մի քանի ռեկորդ.
- «Բենֆիկաից» հետո դարձավ Պրեմիերա Լիգայի երկրորդ ակումբը, որը մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության:
- Ակումբի ռեկորդ բոլոր մրցաշրջաններում առանց պարտության խաղերի թվով (36 խաղ): Նախկին ռեկորդը` 33 խաղ, սահմանել էր Ժոզե Մոուրինյոն:[12]
- Եվրոպայում մեկ մրցաշրջանի ընացքում ամենաշատ հաղթանակ տոնած պորտուգալակն ակումբը (14 խաղ):[13]
- Պորտուգալական 30-խաղանոց առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ միավոր հավաքած ակումբը (84 միավոր):
- Պրեմիերա Լիգայում ամենաերկար հաղթանակների շարք (16 խաղ):
- Պրեմիերա Լիգայում երկորդ տեղի թիմի նկատմամբ ամենամեծ առավելությունը (21 միավոր):
2011 թվականի հունիսի 21-ին Վիլլաշ-Բոաշը հեռացավ « Պորտոի» գլխավոր մարզչի պաշտոնից:[14]
«Չելսի»[խմբագրել]
«Չելսին» 2011-ի հունիսի 22-ին Բոաշի հետ ստորագրեց 3-ամյա պայմանագիր և Բոաշը հաստատվեց գլխավոր մարզչի պաշտոնում:[15] [16] «Չելսին» նրա նախկին ակումբին` «Պորտոյին», որպես փոխհատացում վճարեց ռեկորդային €15 միլիոն:[17] 2012 թ-ի մարտի 4-ին նա հեռացվեց գլխավոր մրազչի պաշտոնից:
Անձնական կյանք[խմբագրել]
Վիլլաշը սահուն խոսում է անգլերեն, որ նրան սովորեցրել էր տատը` Մարգարետ Կենդալլը:[7][18] Նա ամուսնացել է 2004-ին Յոհաննա Տեյշեիրայի հետ և ունի երկու աղջիկ:[19][20] Բոաշը տարբերվում է իր արտասովոր հիշողությամբ, և ասում են որ անուններ չհիշող Մոուրինյոն հիացած էր Բոաշով:
Մարզչական նվաճումները[խմբագրել]
Ակումբային[խմբագրել]
«Պորտո»
- Պրեմիերա Լիգա (1): 2011
- Պորտուգալիայի Գավաթ (1): 2011
- Պորտուգալիայի Սուպերգավաթ (1): 2010
- ՈւԵՖԱ Եվրոպա Լիգա (1): 2011
Անհատական[խմբագրել]
- Պրեմիերա Լիգայի լավագույն երիտասարդ մարզիչ: 2010
- Պորտուգալիայի Ոսկե Գլոբուս:
Մարզչական վիճակագրություն[խմբագրել]
| Ակումբ | Երկիր | Սկիզբ | Վերջ | Ռեկորդ | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Հաղթանակ % | ||||
| Բրիտանական Վիրջինյան կղզիներ | 2000 | 2001 | 2 | 0 | 0 | 2 | 1 | 14 | 0.00 | |
| Ակադեմիկա դե Կոիմբրա | Հոկտեմբերի 14, 2009 | Հունիսի 2, 2010 | 30 | 11 | 9 | 10 | 38 | 35 | 36.67 | |
| Պորտո | Հունիսի 2, 2010 | Հունիսի 21, 2011 | 58 | 49 | 5 | 4 | 145 | 42 | 84.48 | |
| Չելսի | Հունիսի 22, 2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.00 | ||
| Ընդհանուր | 90 | 60 | 14 | 16 | 184 | 91 | 61.67 | |||
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ zerozerofootball.com – Manager profile «André Villas-Boas»։ ZeroZeroFootball։ http://www.zerozerofootball.com/treinador.php?id=1431 zerozerofootball.com – Manager profile։ Վերցված է 18 December 2010։
- ↑ 2,0 2,1 «Prolific Falcao leads Porto to glory»։ ESPN Soccernet։ 18 May 2011։ http://soccernet.espn.go.com/report/_/id/316536?cc=5739։ Վերցված է 24 May 2011։
- ↑ «Villas-Boas can be Special»։ The Sun։ 2011-05-18։ http://thesun.mobi/sol/homepage/sport/football/3585938/Andre-Villas-Boas-hoping-to-get-one-over-Jose-Mourinho.html?mob=1։ Վերցված է 2011-06-22։
- ↑ «Villas-Boas is new Chelsea manager»։ Smh.com.au։ 2011-06-22։ http://www.smh.com.au/sport/football/villasboas-is-new-chelsea-manager-20110622-1gfc2.html։ Վերցված է 2011-06-22։
- ↑ Gabriele Marcotti (5 October 2010). «Meet Portugal's Boy Genius». The Wall Street Journal. http://online.wsj.com/article/SB10001424052748704380504575530111481441870.html։ Վերցված է 18 December 2010.
- ↑ «Novice delighting in the Dragao dugout»։ FIFA.com։ 2010-09-23։ http://www.fifa.com/worldfootball/clubfootball/news/newsid=1306459.html։ Վերցված է 2011-06-22։
- ↑ 7,0 7,1 «Crucial role of boy scout who is Mourinho's 'eyes and ears'». The Independent. 11 July 2004. http://www.independent.co.uk/sport/football/premier-league/crucial-role-of-boy-scout-who-is-mourinhos-eyes-and-ears-552798.html։ Վերցված է 7 October 2010.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Villas-Boas accepts Porto chance». UEFA.com. 3 June 2010. http://www.uefa.com/uefaeuropaleague/news/newsid=1494660.html։ Վերցված է 7 October 2010.
- ↑ «Academica appoint Andre Villas-Boas as head coach». PortuGOAL.net. 14 October 2009. http://www.portugoal.net/index.php/more-academica-news/4682-andre-villas-boas-new-academica-boss։ Վերցված է 18 December 2010.
- ↑ «His first trophy in Porto, Porto 2–0 Benfica». Whoscored.com. http://www.whoscored.com/Matches/407902/Live.
- ↑ «Champions of Liga Sagres,2010–11, Benfica 1–2 Porto». Whoscored.com. http://www.whoscored.com/Matches/423279/Live.
- ↑ Nacional end Porto's unbeaten run
- ↑ FC Porto complete win over CSKA
- ↑ «Villas-Boas resigns from Porto»։ ESPN Soccernet։ 21 June 2011։ http://soccernet.espn.go.com/news/story/_/id/929431/porto's-andre-villas-boas-hands-in-resignation-for-chelsea-move?cc=5739։ Վերցված է 21 June 2011։
- ↑ «Chelsea appoint former Porto coach André Villas-Boas on three-year deal»։ Guardian։ 22 June 2011։ http://www.guardian.co.uk/football/2011/jun/22/chelsea-confirm-andre-villas-boas։ Վերցված է 22 June 2011։
- ↑ «VILLAS-BOAS APPOINTED»։ Chelsea FC։ http://www.chelseafc.com/page/LatestNews/0,,10268~2380210,00.html։ Վերցված է 22 June 2011։
- ↑ «Chelsea close on Villas-Boas»։ Sky Sports։ http://www.skysports.com/story/0,19528,11668_6999591,00.html։ Վերցված է 2011-06-22։
- ↑ «10 things you need to know about prospective new Chelsea manager». The Mirror. 20 June 2011. http://www.mirrorfootball.co.uk/opinion/blogs/mirror-football-blog/Chelsea-manager-hunt-Andre-Villas-Boas-10-things-you-need-to-know-about-Porto-coach-article750070.html։ Վերցված է 26 June 2011.
- ↑ GeneAll.net – D. Luís André de Pina Cabral e Vilas-Boas
- ↑ «Andre Villas-Boas Profile»։ ESPN Soccernet։ 21 June 2011։ http://soccernet.espn.go.com/players/manager/_/id/192/andre-villas-boas?cc=5739։ Վերցված է 21 June 2011։